Biig Piig | |
---|---|
Ի ծնե անուն | Ջեսիկա Սմիթ |
Ծնվել է | հունվարի 22, 1998 (26 տարեկան) Կորկ, Իռլանդիա |
Ժանրեր | հիփ հոփ, նեո սոուլ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | կիթառ, ուկուլելե |
Գործունեություն | 2016-այժմ |
Լեյբլ | RCA Records |
Կապված | Լավա Լա Ռուե, Մաք Ուեթա |
Ջեսիկա Սմիթ, (անգլ.՝ Jessica Smyth, առավել հայտնի է որպես Biig Piig, հունվարի 22, 1998), իռլանդացի երգչուհի, երգերի հեղինակ և ռեփեր, որը ծավալում է իր գործունեությունն Արևմտյան Լոնդոնում։ Նա հանդես է գալիս անգլալեզու և իսպանալեզու երգերով։ Biig Piig-ը պայմանագիր ունի RCA Records-ի հետ։
Սմիթը ծնվել է Իռլանդիայի Կորկ քաղաքում և մեծացել Իսպանիայում[1], որտեղ տեղափոխվել է նրա ընտանիքն այն պատճառով, որ նոր երկրի կլիման ավելի բարենպաստ էր Ջեսիկայի եղբոր ասթմայի համար[2]։ Նորից Իռլանդիա վերադառնալուց հետո, նա սկզբում կարողանում էր խոսել և գրել միայն իսպաներեն, և նա ստիպված էր ինտեգրվել իռլանդական մշակույթի մեջ։ Ուոթերֆորտում և Քերիում ապրելուց հետո, նրա ընտանիքը տեղափոխվել է Արևմտյան Լոնդոն[1], որտեղ Սմիթն աշխատել է որպես պոկերի գիշերային դիլեր[3] և որտեղ նրա ծնողները շարունակել են կառավարել փաբով[4]։
Նա սկսել է երգեր գրել Լոնդոնում ապրելու առաջին վեց ամիսների ընթացքում[5]։ Նրա վրա ազդել են այնպիսի ակուստիկ երաժիշտներ, ինչպիսիք են Լյուիս Ուաթսոնը և Բեն Հովարդը[3]։ Սկզբում նա գրում էր ֆոլկ ժանրում՝ ուկուլելեի և կիթառի վրա։ Հետո՝ Richmond College-ի երաժշտական տեխնիկայի դասարանում նա հանդիպել է Լավա Լա Ռուին՝ NiNE8-ի հիմնադիր և ստեղծագործական տնօրենին[6]։ NiNE8-ը նույն կերպ մտածող երիտասարարդ երաժշտական արտիստների կոլեկտիվ է[7]։
Այն ժամանակաշրջանի ընթացքում Սմիթը հանդես է եկել Soho-ի միքսում՝ միանալով NiNE8-ին, և գտել է նոր ձայն 2015-ի ֆրիսթայլինգ սեսիայում[8], որտեղ նա նաև հանդիպել է Մաք Ուեթային, որի հետ սկսել է երգեր գրել, և ով դարձել է նրա գլխավոր պրոդյուսերը։
2016 թվականին Սմիթը սկսել է իր երաժշտությունը բեռնել SoundCloud-ում։ 2017 թվականին նրա «Vice City» սինգլը գրավել է COLORS թվային երաժշտական հարթակի ուշադրությունն, որը հրավիրել է նրան կենդանի վիդեոների սեսիա ձայնագրելու համար նրանց Բեռլին ստուդիան։ Այն թողարկվել է ապրիլի 13-ին՝ երգչուհու համար ճեղքումային դառնալով, դիտվելով ՅուԹյուբում մոտ վեց միլիոն անգամ և մոտ երեք միլիոն լսում հավաքելով Spotify-ում[9]։ Դրան հաջորդել են «24K» և «Perdida» սինգլները։
2018 թվականի ապրիլի 27-ին նա թողարկել իր նախագծերի տրիլոգիայից առաջինը՝ հինգ երգ ներառող «Big Fan of the Sesh, Vol 1» մինի ալբոմը[10]։ «A World Without Snooze, Vol 2»-ը հաջորդել է 2019 թվականի մարտի 22-ին։ Նույն տարվա հունիսին նա պայմանագիր է կնքել RCA Records-ի հետ[11], թողարկելով «Roses and Gold» երգը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին՝ իր սպասվող հեդլայն շրջագայության աջակցման համար[12]։ Դրանից հետո լույս է տեսել նրա առաջին թողարկումը նոր լեյբլի վրա՝ «Sunny» երգն, որը պրոդյուսերավորել է Զաք Նահոմեն[13]։
Տրիլոգիայի երրորդ մասը՝ «No Place For Patience, Vol. 3»-ը, RCA-ում իր առաջին մինի ալբոմը, թողարկվել է 2019 թվականի նոյեմբերին[14]։
Սմիթը տեսել է «Biig Piig» կեղծանունը պիցցայի մենյուի մեջ[15]։ Նա բացատրել է, որ կեղծանունը «ճնշում չի գործադրում իր վրա՝ նա կարող է անկանոն լինել, կարող է լինել սիրալիր կամ համատեղել այս գծերը»[7]։
|