«Bitter Sweet Symphony» | ||||
---|---|---|---|---|
The Verve-ի սինգլը | ||||
«Urban Hymns» ալբոմից | ||||
Թողարկված | 16 հունիսի 1997 3 մարտի 1998 (ԱՄՆ) | |||
Ֆորմատ | CD, 12" | |||
Ժանր | բրիտ փոփ փսիխոդելիկ երաժշտություն | |||
Երգահան | Միք Ջագգեր, Richard Ashcroft? և Քիթ Ռիչարդս | |||
Տևողություն | 5:58 (ալբոմային տարբերակ) 4:33 (ռադիո տարբերակ) | |||
Լեյբլ | Hut Records | |||
Պրոդյուսեր | Մարտին "Youth" Գլովեր, The Verve | |||
The Verve-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Bitter Sweet Symphony», The Verve բրիտանական ռոք խմբի երգը։ Այն թողարկվել է որպես 1997 թվականի Urban Hymns երրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ և բարձրացել է UK Singles Chart-ի երկրորդ հորիզոնական[1]։
«Bitter Sweet Symphony» երգում օգտագոչծվել է սեմփլը, որը վերցրել են Էնդրյու Օրհեմի նվագախմբի՝ The Rolling Stones խմբի 1965 թվականի The Last Time երգի ինտերպրետացիայից։ The Verve և ամերիկյան «ABKCO Music» ընկերության միջև դատական վեճից հետո ստեղծագործության հեղինակներ են ճանաչվել Ռիչարդ Էշքրոֆթը, Միք Ջագերը և Քիտ Ռիչարդսը։
1999 թվականին՝ խմբի անկումից հետո, Էշքրոֆթն այս երգը օգտագործում է իր անհատական համերգների ժամանակ։
Չնայած երգի ողջ տեքստը գրել է Ռիչարդ Էշքրոֆթը, նվագախմբային հարմոնիան փոխառվել է Դևիդ Ուիթաքերի հեղինակության «The Last Time» ստեղծագործության սիմֆոնիկ տարբերակից։ Հենց այդ ստեղծագործությունն է 1965 թվականին կատարել The Rolling Stones-ը[2]։
Սկզբնապես The Verve խումբը պայմանավորվել է 5 նոտայից բաղկացած սեմփլի օգտագործման մասին, սակայն «ռոլլինգների» նախկին մենեջեր Ալեն Քլեյնը (որին էին պատկանում խմբի հեղինակային իրավունքները մինչև 1970-ական թվականները) հայտարարեց, որ խումբը խախտել է պայմանագիրը և օգտագործել է մեծ հարմոնիա[3]։ Քլեյնը (իր ABKCO Records ընկերության միջոցով) հայց ներկայացրեց, որի արդյունքում The Verve-ի ստեղծագործության արդյունքները անցնում էին նրան, իսկ հեղինակներն էին դառնում «Ջագեր, Ռիչարդս, Էշքրոֆթ»[4]։
The Verve-ի բասկիթառահար. Սայմոն Ջոնս. «Սկզբում մեզ տեղեկացրին, որ հոնորարի բաժանումը պետք է լինի 50-50, սակայն հետո նրանք տեսան, թե ձայնագրությունն ինչ հաջողություններ է գրանցում։ Նրանք զանգեցին և ասացին. «Մենք ցանկանում ենք 100 տոկոսը կամ հանում ենք այն խանութներից, դուք այլ տարբերակ չունեք »»[5]։
1998 թվականի մարտի 10-ին սինգլը պաշտոնապես թողարկվել է ԱՄՆ-ում
|
Չարթեր տարվա ավարտին
|