Bloober Team | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 2008 |
Վայր | Կրակով, Լեհաստան |
Երկիր | Լեհաստան |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Դուստր ընկերություններ | Feardemic?[1] |
Կայք | blooberteam.com(անգլ.) |
Բորսա | BLO |
Bloober Team Վիքիպահեստում |
Bloober Team SA, լեհական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված է Կրակով քաղաքում։ Ըներությունը հիմնադրվել է 2008 թվականին Պյոտր Բաբենի և Պյոտր Բելյատովիչ կողմից։ Ընկերությունը հայտնիություն է ձեռք բերել իր Layers of Fear (2016) և Observer (2017) խաղերի շնորհիվ։ Ընկերության վերջին խաղը՝ The Medium-ը թողարկվել է 2021 թվականի հունվարի 28-ին։ 2018 թվականի հունվարին Bloober Team ստացավ Paszport Polityki մրցանակը։
Bloober Team-ը հիմնադրվել է 2008 թվականին Պյոտր Բաբենի և Պյոտր Բելյատովիչ կողմից[2]։
Ընկերության պատմության շրջադարձային դեպքերից էր Basement Crawl խաղի մշակումը, որը թողարկումը համընկավ PlayStation 4 խաղային համակարգի թողարկման հետ։ Անհաջող ընդունելությունից հետո[3], ընկերությունը վերամշակում է խաղը պահմանելով հիմնական խաղի նախագիծը՝ բարելավում է գրաֆիկան, խաղային մեխանիկան և ավելացնում է նոր խաղային ռեժիմներ։ Խաղի նոր տարբերակը թողարկվեց 2015 թվական փետրվարին։ Այն ստացավ դրական արձագանքներ և անվճար տրամադրվեց բոլոր այն օգտատերերին, ովքեր արդեն ունեին խաղի առաջին տարբերակը[4]։
2018 թվականի հունվարի 10-ին ըկերությունը ստացավ Paszport Polityki մրցանակը[5]։ 2018 թվականի մարտի 8-ին ցուցադրվեց նոր նախագիծը Project Méliès կոդային անունով[6]։ Նույն թվականի հոկտեմբերին հայտարարվեց խաղի անվանումը՝ Layers of Fear 2, որը թողարկվեց 2019 թվականին[7]։
Թվական | Անվանում | Պլատֆորմ |
---|---|---|
2010 | History Egypt Engineering an Empire | iOS, Windows, Nintendo DS, PlayStation Portable, Wii |
Hospital Havoc | Nintendo DS | |
Music Master: Chopin | iOS, macOS, Windows | |
2011 | Double Bloob | Nintendo DSi |
Paper Wars: Cannon Fodder | Nintendo DS, PlayStation Portable, Wii, Xbox 360 | |
2012 | A-Men | Windows, PlayStation 3, PlayStation Vita |
2013 | Deathmatch Village | PlayStation 3, PlayStation Vita |
A-Men 2 | Windows, PlayStation 3, PlayStation Vita | |
2014 | Basement Crawl | PlayStation 4 |
2015 | Brawl | Android, Linux, macOS, Windows, Nintendo Switch, PlayStation 4 |
2016 | Layers of Fear | Linux, macOS, Windows, Nintendo Switch, PlayStation 4, Xbox One |
Layers of Fear: Inheritance | ||
2017 | Observer | |
2019 | Layers of Fear 2 | Windows, Nintendo Switch, PlayStation 4, Xbox One |
Blair Witch | ||
2020 | Observer System Redux | Windows, PlayStation 5, Xbox Series X/S |
2021 | The Medium | |
2023 | Layers of Fears |