Տեսակ | ծրագրավորման պրոցեդուրային լեզու, օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու, off-side rule language? և ծրագրավորման լեզու |
---|---|
Կատարման ձև | ինտերպրետատոր |
Առաջացել է | 2003 թ․ |
Ստեղծող | Ռոդրիգո Բարրետո դե Օլիվեյրա |
Նախագծող | Ռոդրիգո Բարրետո դե Օլիվեյրա |
Տիպիզացիա | ստատիկ, խիստ |
Ընթացիկ տարբերակ | 0.9.4 (2011 թ․ հունվարի 21) |
Ներշնչվել է | Python և C Sharp |
Արտոնագիր | MIT/BSD-ի հետ համատեղելի արտոնագիր |
Կայք | boo-lang.org |
Ելակոդ | github.com/boo-lang/boo |
Boo ([bu:], 'բու' ), օբյեկտային կողմնորոշմամբ, ստատիկ (խիստ) տիպավորմամբ ծրագրավորման լեզու .NET հարթակի համար։ Ստեղծվել է 2003 թ․։ Ունի Python լեզվի շարահյուսությանը նման շարահյուսություն։ Boo-ի կոմպիլյատորը տարածվում է Open source արտոնագրով և պարզապես ուսանողական նախագիծ է։ Լեզուն ունի հետևյալ հնարավորությունները՝ տիպերի արտարծում, գեներատորներ, մուլտիմեթոդներ, լրացուցիչ «բադի տիպավորում», մակրոսներ և այլն։
Boo-ն, ի տարբերություն Python-ի, որի շարահյուսությունն օգտագործվում է նրանում, դինամիկ տիպավորմամբ ծրագրավորման լեզու չէ։
«Hello, world!» ծրագիրը
print("Hello ")
print "world"
System.Console.WriteLine("!")
Ֆունցկիայի օրինակ։ Այստեղ մենք արդեն նկատում են Python-ի հետ առաջին տարբերությունը՝ դինամիկ տիպավորման բացակայությունը։
def factorial(n as ulong) as ulong:
if n == 1:
return 1
else:
return n * factorial(n - 1)