Bundesverband Musikindustrie (BVMI, թարգմանաբար՝ Երաժշտական արդյունաբերության դաշնային միություն), միություն, որը ներկայացնում է երաժշտության ձայնագրող ընկերությունների շահերը Գերմանիայում, կազմված է մոտ 280 լեյբլներից և երաժշտական ընկերություններից։ BVMI-ը հիմնվել է 2007 թվականին, «Ֆոնոգրամմաների արտադրողների ֆեդերացիայի» (գերմ.՝ Bundesverbandes der Phonographischen Wirtschaft) և Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) գերմանական բաժանմունքի միավորման արդյունքում, և հանդիսանում է IFPI-ի անդամ[2]։ Միությունը շնորհում է երաժշտության արտադրողների արտոնագրեր Գերմանիայում։ Միության գրասենյակը գտնվում է Բեռլին-ում[3]։
BVMI շնորհում է երաժշտական թողարկմանը ոսկե, պլատինե, ինչպես նաև բազմակի ոսկե և պլատինե կարգավիճակներ[4]։
- Սինգլներ
- Ոսկե՝ 150 000 միավոր
- Պլատինե՝ 300 000 միավոր
- Ալբոմներ
- Ոսկե՝ 100 000 միավոր
- Պլատինե՝ 200 000 միավոր
- Տեսաձայնագրություններ
- Ոսկե՝ 25 000 միավոր
- Պլատինե՝ 50 000 միավոր