CPython, Python լեզվի առավել տարածված ինտերպրետատորը։ CPython-ն համարվում է բայթ-կոդի ինտերպրետատոր։ Այն գրված է C լեզվով։ CPython-ի մշակումն իրականացվում է մշակողների խմբի կողմից՝ Python լեզվի հեղինակի՝ Գվիդո վան Ռոսումի գլխավորությամբ։ CPython-ն բաց կոդով ծրագրային ապահովում է։
CPython-ից բացի, գոյություն ունեն նաև Python-ի այլ ինտերպրետատորներ՝ Jython-ն, IronPython-ն, PyPy-ն և Stackless Python-ը։
|
|
|
|
PEP 11-ում ներկայացված են այն հարթակները, որոնք այլևս չեն աջակցվում Python Software Foundation-ի կողմից։ Ամեն դեպքում, այդ հարթակները կարող են աջակցվել այլ մարդկանց կողմից, սակայն պաշտոնական աջակցություն դրանք այլևս չունեն։
Գոյություն ունեն հարթակներ, որոնք CPython-ը պաշտոնապես չի աջակցում, սակայն դրանք ունեն ոչ պաշտոնական աջակցություն այլ մարդկանց կողմից։ Դրանցում հաճախ կան լրացուցիչ հնարավորություններ աջակցվող հարթակների համար։
|