Calle 13 (ռուս.՝ Քայե Թրեսսե — «13 փողոց»), պուերտո-ռիկոյան դուետ, որը հանդես է գալիս Լատինական Ամերիկայի ժողովուրդների ազգային մոտիվներն օգտագործող ռեգետոն և կումբիա ժանրերում։ Խմբի անդամները արյունակից եղբայրներ են` «Residente»-Ռընե Պերես Հոգլար (իսպ.՝ René Pérez Joglar) (ծնվել է 1978 թվականի փետրվարի 23-ին) և «Visitante» — Էդուարդո Խոսե Կաբրա Մարտինես (իսպ.՝ Eduardo José Cabra Martínez) (ծնվել է 1978 թվականի 10-ին)։ Կոլեկտիվն իր անվանումը ստացել է Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուան քաղաքի Residente-ի 13-րդ փողոցի բնակարանի շնորհիվ։
Մի քանի անհաջող փորձերից հետո խումբը ստացել է Կուբայի վիզա և 2010 թվականի մարտի 25-ին խումբը համերգ է ունեցել Հավանայում, որին ներկա է եղել 500-ից մինչև 900 հազար մարդ[18][19]։
2010 թվականի նոյեմբերի 22-ին դուետը թողարկեց իր չորրորդ «Entren los que quieran» ալբոմը[20]։
- 2005: Calle 13
- 2007: Residente o Visitante
- 2008: Los De Atrás Vienen Conmigo
- 2010: Entren los que quieran
- 2014: MultiViral