Ալբոմի մասին հայտարարվել է 2020 թվականի փետրվարի 5-ին խմբի սոցիալական ցանցերում[2]։ Դրանից մի քանի օր առաջ, խումբը նաև հայտարարել է, որ պատրաստվում է No Shame Tour շրջագայությանը՝ ալբոմի աջակցության համար, որը սկսելու է 2020 թվականի մայիսին[3]։
Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Easier»-ը, թողարկվել է 2019 թվականի մայիսի 24-ին Interscope լեյբլում։ Երկրորդ սինգլը՝ «Teeth»-ը, թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 21-ին և ներառվել է «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի սաունդթրեքում։ «No Shame»-ը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 5-ին որպես երրորդ սինգլ՝ ալբոմը հայտարարելուց հետո[4]։ «Old Me» երգը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 21-ին որպես ալբոմի առաջին գովազդային սինգլ և նաև թողարկվել է ռադիոյում 2020 թվականի մարտի 6-ին՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ[5]։