Change (երգ, Միվա)

Change
Թողարկվածսեպտեմբերի 1, 2010
Ժանրջեյ փոփ
ԼեյբլSony Music Entertainment Japan

«Change» (ոճաորված է ինչպես ChAngE), ճապոնացի երգչուհի Միվայի երրորդ սինգլն է։ Թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ին Sony Music Entertainment Japan լեյբլով։

Լավատեսական փոփ-ռոք երգն ամբողջապես ճապոներեն է՝ բացառությամբ «I wanna change» անգլերեն արտահայտությանը։ Քնարերգությունը նկարագրում է մարդու երազանքները «փոխվել, որպեսզի ավելի նման լինել (ինքդ քեզ)»[1]։ Երգի վերնագրում գրված А և Е տառերը ներկայացնում են Միվայի փոփոխությունը ակուստիկ կիթառից էլեկտրական կիթառ։ Միվայի կիթառը, որը օգտագորվում էր այս թողարկման համար, եղել Joan Jett Gibson Melody Maker-ի մոդելներից մեկը[2]։

Երգն օգտագործվել էր որպես Bleach անիմեի 12-րդ ներածական երաժշտություն՝ սկսած 2010 թվականի ապրիլից և փոխվեց 2010 թվականի հոկտեմբերի 12-ին «Ranbu no Melody» SID-ի[3]։

Օգոստոսի 12-ին երգը կատարել է Music Fair երաժշտական շոուի ուղիղ եթերում, ինչպես նաև համագործակցում էր Ռեկո Մորիյամոյ և Ակիկո Յանոյի հետ, որպեսզի քավեր կատարի «Kono Hiroi Nohara Ippai»-ում (1967 թվականի Մորիյամայի դեբյուտային սինգլը) և «Super Folk Song» 1992 թվականին Յանոյի սինգլը[4]։

Պրոմոյի ժամանակ miwa-ն սինգլի համար սեպտեմբերի 5-ին անցկացրեց իր առաջին (miwa軽音楽部, «Miwa թեթև երաժշտության ակումբ») միջոցառումը։ Որում Miwan հանդիպում անցկացրեց ավագ դպրոցի շատ կիթառահարների հետ (Miwa-ի պաշտոնական կայքում 300 դիմորդներից ընտրված 20 Էլեկտրական կիթառահարների խումբ)։ Միջոցառմանը 21 Էլեկտրական կիթառահարներ միաձայն կատարեցին «Change»-ը[5]։

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակում մոմերով լուսավորված քարայրում Միվան խմբի անդամների հետ կատարում է երգը։ Ներկայացման միջև ընդհատվում են երկու հիմնական առանձին տեսարաններ։ Առաջինում պատկերված են մի քանի կանայք մութ անտառում, որոնց սպիտակ զգեստները լուսավորված են շողշողացող լույսերով։ Մյուս տեսարանը՝ Միվան կարմիր զգեստով է, անտառն ուսումնասիրում է ցերեկային ժամերին։ Կանայք երբեմն հայտնվում են նույն տեսարաններում, որտեղ Միվան է լինում, երբ նա ուսումնասիրում է անտառը։

Բոլոր երգերի հեղինակն է miwa. 

# ԱնվանումArranger Տևողություն
1. «Change»  Naoki-T 4:09
2. «You Can Do It!»  Akihisa Matsuura 3:55
3. «Amayadori» (Կաղապար:Nihongo2 "Shelter from the Rain")Quatre-M 4:01
4. «Change (Instrumental)»  Naoki-T 4:09
16:20
Չարթեր Բարձրագույն դիրքը
Billboard Japan Hot 100[6] 12
Oricon daily singles[7] 5
Oricon weekly singles[8] 8
RIAJ Digital Track Chart Top 100[9] 4
Չարթեր Գումար
Oricon ֆիզիկական վաճառք[10] 20,000

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «chAngE 歌詞情報 - goo 音楽» (ճապոներեն). Goo Ongaku. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. «miwa Goes Electric» (անգլերեն). Gibson. 2010 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. Oricon Style (2010 թ․ ապրիլի 28). «アニメ&主題歌特集『1日の原動力はやっぱりアニメ!2010年春 注目のアニメ&主題歌』» (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  4. «miwa、矢野顕子&森山良子とセッション!» (ճապոներեն). CDJournal. 2010 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. «miwa、憧れの軽音楽部を発足!» (ճապոներեն). Oricon Style. 2010 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. «Japan Billboard Hot 100» (անգլերեն). Billboard Japan. 2010 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. «シングル デイリーランキング-ORICON STYLE ランキング» (անգլերեն). Oricon. 2010 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «chAngE(初回生産限定盤) - miwa» (ճապոներեն). Oricon. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. «レコード協会調べ2010年09月01日~2010年09月07日<略称:レコ協チャート(「着うたフル(R)」)>» (ճապոներեն). RIAJ. 2010 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «オリコンランキング情報サービス「you大樹」». Oricon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.((subscription required))