![]() | |
---|---|
Տեսակ | վեբ ծրագրի հենք և ազատ ծրագրային ապահովում |
Հեղինակ | EllisLab, Inc. |
Նախագծումը՝ | British Columbia Institute of Technology? |
Գրված է՝ | PHP[1] |
Լույս տեսավ՝ | փետրվարի 28, 2006 |
Վերջին կայուն տարբերակ | 3.1.13 (մարտի 3, 2022)[2] |
Զարգացման կարգավիճակ | ակտիվ մշակվող |
Արտոնագիր | MIT արտոնագիր[3] |
Կայք | codeigniter.com, codeigniter.es և forum.codeigniter.com |
Ելակոդ | github.com/bcit-ci/CodeIgniter |
CodeIgniter, PHP ծրագրավորման լեզվով գրված բաց կոդով MVC ֆրեյմվորկ, որն նախատեսված է լիարժեք վեբ-համակարգերի և հավելվածների ստեղծման համար։ Մշակվել է EllisLab ընկերության, ինչպես նաև Ռիք Էլիսի (Rick Ellis) և Փոլ Բուրդիքի (Paul Burdick) կողմից։
Ֆրեյմվորկիի առաջին անգամ թողարկվել է 2006 թ․ փետրվարի 28-ին։ Սկսած 2011 թ․ հունվարի 28-ից, երբ թողարկվեց ֆրեյմվորկի 2.0 տարբերակը, CodeIgniter-ի մշակումն իրականացվում է երկու ճյուղով՝
$this->db->get('table_name');
Համարժեք կոդը SQL-ում՝
SELECT * FROM `table_name`
public function getData($id = 0, $offset = 0, $limit = 30) {
$result = $this->db->select('table1.id, table2.name')
->from('table1')
->join('table2', 'table2.id=table1.id', 'left');
if ($id) return $result->where('table1.id', (int)$id)->limit(1)->get()->row();
return $result->limit($limit, $offset)->get()->result();
}
Դեպք 1 (երբ $id = 0)
Տվյալներ՝ $id = 0, $offset= 10, $limit = 30
Ելքի SQL-ը
SELECT table1.id, table2.name
FROM table1
LEFT JOIN table2 ON table2.id = table1.id
LIMIT 10, 30
Ֆունկցիան վերադարձնում է օբյեկտների զանգված (db->result())
Դեպք 2 ($id-ն զրոյից տարբեր է)
Տվյալներ՝ $id = 5, $offset = 0, $limit = 30
Ելքի SQL-ը
SELECT table1.id, table2.name
FROM table1
LEFT JOIN table2 ON table2.id = table1.id
WHERE table1.id = 5
LIMIT 1
Ֆունկցիան վերադարձնում է մեկ օբյեկտ (db->row()
)
CodeIgniter-ը հիմք է հանդիսացել այնպիսի ֆրեյմվորկների համար, ինչպիսիք են Kohana-ն և Rain Framework-ը, ինչպես նաև CodeIgniter-ի որոշ մտքեր օգտագործվում են Fuel PHP[11] և CodeLighter[12] ֆրեյմվորկներում։
Kohana-ն սկզբում ընդամենը CodeIgniter-ի մի ճյուղ էր։ Այն ստեղծվել էր PHP5-ի բոլոր հնարավորությունների օգտագործման և, մինչնույն ժամանակ, CodeIginter-ի բարձր արտադրողականության պահպանման նպատակով։ Այն տարբերվում էր CodeIgniter-ից նրանով, որ չէր աջակցում PHP4-ը և ուներ որոշ լրացուցիչ գրադարաններ (ORM, Auth և այլն)։ Եթե Kohana-ի 2.x տարբերակում դեռևս ինչ-որ բան մնացել էր CodeIgniter-ից, ապա նոր տարբերակներում (3.x) այն CodeIgniter-ի ոչ մի ընդհանուր բան չունի, բացի պատմությունից։
CodeIgniter-ով են աշխատում մի շարք CMS-ներ՝ Fuel CMS-ը[13], MaxSite CMS-ը[14], Cogear-ը[15], PyroCMS-ը[16] և այլն։
|