անգլ.՝ Computer Games Magazine[1] | |
---|---|
Տեսակ | հանդես |
Ժանր | խաղային հանդես |
Լեզու | անգլերեն[1] |
Հիմնադրվել է | 1988 |
Լուծարվել է | 2007 |
ISSN | 1546-5101 |
Կայք | cgonline.com(անգլ.) |
Computer Games Magazine, ամերիկյան պարբերական նվիրված համակարգչային խաղերին, որը թողարկվել է 1988-ից մինչև 2007 թվականները։ Մինչև 2000 թվականը պարբերականը հայտնի է եղել որպես Computer Games Strategy Plus, և ստեղծվել է որպես Games International Մեծ Բրիտանիայում[2]։
Պարբերականը լուսաբանում էր խաղային հարթակների և ժանրերի մեծ շրջանակ, սակայն հիմնական շեշտը դրված էր համակարգչային ստրատեգիական խաղերի վրա։
Պարբեարականը լույս է տեսել ավելի քան 19 տարի, ինչը դարձնում է նրան ամենաերկարակյաց պարբերականը, որը նվիրված է համակարգչային խաղերին[3]։
Պարբերականը առաջին անգամ թողարկվել է 1988 թվականին Մեծ Բրիտանիայում Games International։ Ստեղծողը և առաջին խմբագիրը դարձավ Բրայան Ուոկերը։ Պարբերականի անվանումը աբողջությամբ արտահայտում է պարբերականի հիմնական թեմատիկան[3]։
1991 թվականին Ուոկերը վերանվանափոխեց պարբերականը դարձնելով՝ Strategy Plus, որն ընգծում էր պարբերականի ուղղվածությունը։ Նույն տարում նա վաճառեց պարբերականը Յելյու և Թինե Բրոզենաին ԱՄՆ-ից, ովքեր զբաղվում էին համակարգչային խաղերի առաքմամբ։ Վաճառքի պահին պարբերականը ուներ ավելի քան 240000 բաժանորդ։ Նոր տերերը փոխեցին պարբերականի անվանումը դարձնելով Computer Games: Strategy Plus։
1999 թվականին TheGlobe.com ընկերությունը գնեց Chips & Bits ընկերությունը պարբերականի հետ միասին։ Երրորդ և վերջին անգամ հրատարակչությունը փոխեց անվանումը դառնալով Computer Games Magazine։ Նոր ղեկավարության ներքո ընկերությունը սկսեց հրապարակել հոդվածներ խաղային համակարգերի համար նախատեսված խաղերի մասին։
2007 թվականի հոկտեմբերին Games for Windows: The Official Magazine պարբերականի կողմից լույս տեսած համար ներառում էր նամակ Computer Games Magazine-ի բոլոր կարդացողների համար, որում հայտարարվեց, որ բոլոր նրանք ովքեր ունեն պարբերականի բաժանորդագրություն անվճար կստատան նաև Games for Windows պարբերականը։
Computer Games Magazine-ի քննադատները գնահատում էին խաղերը 5 բալային համակարգով, խաղերին տալով համապատասխան աստղեր։ Քննադատները շեշտը դնում են խաղերի անիմացիաների և ղեկավարման համակարգի վրա[4]։
Computer Games Magazine-ի հունական տարբերակը թողարկվել է 2000 թվականի հունիսից մինչև 2008 թվականի հունիսը[5]։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 92 համար[6]։ Գոյություն է ունեցել նաև պարբերականի մեքսիկական տարբերակը[7]։