«Crave» | |
---|---|
Մադոննա և Swae Leeի երգը | |
Ժանր | փոփ և Թրեպ երաժշտություն |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Interscope Records |
Հեղինակ | Մադոննա |
«Crave» (անգլ. թարգմանաբար՝ «Ծարավ»), ամերիկացի երգչուհի Մադոննայի և ռեփեր Սուեյ Լիի երգը, որը ներառվել է երգչուհու տասնչորսերորդ «Madame X» ստուդիական ալբոմում։ Որպես սինգլ թողարկվել է 2019 թվականի մայիսի 10-ին «Interscope Records» լեյբլի կողմից[1]։ Երգը Dance Club Songs պարային հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնականին[2]։
2019 թվականի Billboard Music Awards արարողության կուլիսներում տված հարցազրույցում Մադոննան պատմել է, որ երգն առաջիններից էր, որ իր կողմից գրվել էր ալբոմի համար։ Երգը «ցանկության և սպասման» (desire and longing) մասին է, և հետագայում ձայնագրության ժամանակ Մադոննան ցանկացել է ավելացնել տղամարդու ձայն[3]։ Սուե Լիի հետ աշխատելու մասին նա ասել է․ «Նա իսկապես տաղանդավոր է... Կարծում եմ, որ նա լավ է ստեղծագործում, լավ է երգում և շատ գեղեցիկ է։ Գեղեցիկ տեսքը շատ կարևոր է ժպիտով»[4]։ Սուե Լին Rae Sremmurd խմբի անդամ է[5]։ Մայիսի 10-ին Մադոննան iHeartRadio ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ այս երգը այն մասին է, որ «մենք բոլորս ուզում ենք այն, ինչ չենք կարող ստանալ»[6]։
Rolling Stone ամսագիրը երգն անվանել է «կիզիչ փոփ համար մեկ այլ մարդու ծարավի մասին»[7]։ NME-ն այն անվանել է «Madame X» ալբոմի առաջին թողարկած երգը, որտեղ ակնհայտորեն զգացվում է պորտուգալական ֆադու երաժշտության ազդեցությունը[8]։
Տեսահոլովակի պրեմիերան[9] տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 22-ին ՅուԹուբում։ Տեսահոլովակի ռեժիսորը դարձել է երգչուհի Նունո Քսիկոն։ Կադրում արտիստների սիրային պատմությունն է։
«Crave» երգն Dance Club Songs պարային հիթ-շքերթում զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ դառնալով Մադոննայի 49-րդ հիթթոփը այդ ամերիկյան հիթ-շքերթում (հիթ-շքերթում է 2019 թվականի նոյեմբերի 16-ին)[2] և երրորդը «Madame X» ալբոմից։ Դրանից ավելի վաղ պարային հիթ-շքերթը գլխավորել են «Medellín» և «I Rise» երգերը[10]։ Հունիսի 8-ին երգը առաջնաելույթ է ունեցել Billboard ամսագրի Adult Contemporary chart հիթ-շքերթի 19-րդ հորիզոնականում։ Սա եղել է Մանդոննայի 37-րդ անգամ այդ հիթ-շքերթում հայտնվելը և առաջինը այդ տասնամյակում «Ghosttown» ալբոմից հետո, որը 2015 թվականին գլխավորում էր «Rebel Heart» ալբոմը[11]։ Մեկ շաբաթ անց երգը բարձրացել է 15-րդ հորիզոնական[12], իսկ հետո մինչև 11-րդ հորիզոնականը՝ դառնալով երգչուհու «Frozen» (այն 1998 թվականին զբաղեցրել է 8-ռդ հորիզոնականը)[13] հիթից հետո ամենամեծ ձեռքբերումը։ Երգը նաև հայտնվել է Adult Pop Songs հիթ-շքերթի 34-րդ հորիզոնականում և դարձել այդ հիթ-շքերթում Մադոննայի 21-րդ հիթը՝ ունենալով «Give Me All Your Luvin'» երգից հետո հսկայական հայտնիություն[14]։
Հիթ-շքերթ (2019) | Լավագույն հորիզոնական |
---|---|
Չինաստան China Airplay (Billboard China)[15] | 22 |
Ֆրանսիա France Downloads (SNEP)[16] | 23 |
Single Top 10[17] | 38 |
Scottish Singles Top 40[18] | 64 |
Շվեդիա Sweden Heatseeker (Sverigetopplistan)[19] | 19 |
Միացյալ Թագավորություն UK Downloads (Official Charts Company)[20] | 49 |
Միացյալ Թագավորություն UK Sales (Official Charts Company)[21] | 51 |
Adult Contemporary (Billboard)[22] | 11 |
Adult Pop Songs (Billboard)[23] | 34 |
Hot Dance Club Songs (Billboard)[2] | 1 |
|