Դոնգ-Ֆենգ 26 | |
---|---|
Տեսակ | Բալիստիկ հրթիռ |
Արտադրող | ![]() |
Արտադրման տարիներ | 2014-ից մինչ օրս |
Օգտագործման տարիներ | 2014-ից մինչ օրս |
Մեքենայի շարժիչի հզորություն | 517 ձիաուժ |
Մեքենայի շարժիչի տեսակ | դիզելային |
Վառելիքի պաշար | 800 կմ |
Հրթիռների երկարություն | 14 մ |
Հրթիռների տրամագիծ | 1.4 մ |
Կրակի Հեռահարություն | 3000-4000 կմ |
Շեղում | 10 մ |
Dong-Feng 26, չինական արտադրության միջանկյալ հեռահարության բալիստիկ հրթիռ։
DF-26 հրթիռային համակարգը DF-21 հրթիռի ավելի արդիականացված և հզորացված տարբերակն է։ DF-26 հրթիռային համակարգի արտադրությունը սկսվել է 2014 թվականին, իսկ առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը 2015 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ։ DF-26 բալիստիկ հրթիռներն այժմ շահագործվում են միայն Չինաստանի զինված ուժերի կողմից։
DF-26 հրթիռային համակարգն ունի 12x12 անիվային կոնֆիգուրացիա։ DF-26 հրթիռային համակարգը սնուցվում է 517 ձիաուժ հզորությամբ Deutz դիզելային շարժիչով զարգացնելով 65 կմ/ժ արագություն։ DF-26 հրթիռային համակարգի վառելիքի պաշարը կազմում է մոտ 800 կմ։ DF-26 հրթիռային համակարգի անձնակազմը բաղկացած է 5 հոգուց և վարորդից։
DF-26 համակարգի հրթիռի երկարությունը կազմում է 14 մետր, տրամագիծը 1.4 մ։ Հրթիռի մեկնարկային քաշը կազմում է ավելի քան 20 տ, իսկ մարտագլխիկի քաշը 1.2-1.8 տ։ DF-26 բալիստիկ հրթիռի կրակի առավելագույն հեռահարությունը կազմում է 3000-4000 կմ։ Չնայած իր պատկառելի քաշին, հզորությանը և հեռահարությանն այս հրթիռների շեղումը կազմում է առավելագույնը 10 մ։