Davichi (խումբ)

Davichi
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 다비치
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2008 (2008)[1]–այժմ (այժմ)
ԼեյբլCore Contents Media (2008–2012, 2012–)[2]
ԿայքOfficial website
Անդամներ
Լի Հե Ռի
Կան Մին Կյոն
 Davichi Վիքիպահեստում

Davichi (հանգըլ՝ 다비치), հարավկորեական դուետ, որի անդամներն են Լի Հե Ռին ու Կան Մին Կյոնը։ Դուետը կազմվել է 2008 թվականին «Mnet Media» գործակալության կողմից։

2008-2010 թվականներ։ «Amaranth», «Davichi in Wonderland» և «Innocence»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարի 4-ին դուետը թողարկում է իր առաջնելույթային «Amaranth» ալբոմը։ Գլխավոր «I Hate You, I Love You» երգը արժանացել է «Cyworld Digital Music»-ի «Ամսվա երգ» մրցանակին։ «I Hate You, I Love You» երգի պրոմոշրջագայության ավարտից հետո, դուետը վերադառնում է «Sad Promise» երգի պրոմոշրջագայությամբ։ 2008 թվականի հուլիսի 8-ին Davichi-ն թողարկում է վերահրատարակված առաջին ալբոմը «Vivid Summer Edition» անունով ու «Love and War» գլխավոր երգով։

2008 թվականին դուետը հաղթում է «Լավագույն նորեկ արտիստ» անվանակարգում այնպիսի միջոցառումների ժամանակ, որոնցից են «Mnet Asian Music Awards»-ը, «Golden Disk Awards»-ը և «Seoul Music Awards»-ը[3][4][5]։

2009 թվականի մարտի 5-ին թողարկվում է առաջին «Davichi in Wonderland» մինի ալբոմը «8282» գլխավոր երգով։ Երգը հանրաճանաչություն է վայելում հասարակության մեջ, որն էլ դուետին բերում է բարձր հորիզոնականներ հիթ-շքերթներում։

2010 թվականի ապրիլի 30-ին թողարկվում է դուետի նոր «Innocence» մինի ալբոմի անոնսը, որի գլխավոր սինգլը «Time, Please Stop»-ն էր[6]։ Մայիսի 6-ին մինի ալբոմը թողարկվում է վաճառման[7]։ Երեք օր անց թողարկվում է «Time, Please Stop» երգի տեսահոլովակը, որտեղ նկարահանվել էր T-ara խմբի անդամ Ըն Ջոնը։

2011-2012 թվականներ։ «Love Delight»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 16-ին հայտնվում է տեղեկություն այն մասին, որ դուետը պետք է թողարկի իր երրորդ «Love Delight» անունով մինի ալբոմը ամսվա վերջին[8]։ 2011 թվականի օգոստոսի 27-ին դուետի գործակալությունը հայտնում է, որ ալբոմը ներբեռնվել է համացանց։ Չնայած նրան, որ համացանց ներբեռնված ալբոմը շատ արագ է տարածվում կայքերում, գործակալությունը չի տեղափոխում ռելիզի ամսաթիվը[9]։ Օգոստոսի 29-ին թողարկվում է Davichi-ի երրորդ մինի ալբոմը «Don’t Say Goodbye» գլխավոր երգով[10]։ Երեք շաբաթների ընթացքում երգը զբաղեցնում է կորեական Gaon Digital և Billboard հիթ-շքերթների քեյ փոփ երգերի թեժ հարյուրակում առաջին տեղը[11]։

2012 թվականի հոկտեմբերի 7-ին լուրեր են տարածվում, ու դուետը լքում է գործակալությունն ու տեղափոխվում անկախ ընկերության հովանավորության տակ, միայն թե անցնում է մեկ ամսից քիչ ժամանակ և այդ լուրերը հերքվում են, ու դուետի անդամները նոր պայմանագրեր են կնքում ու մնում «Core Contents Media»-ում[12][13]։

2013 թվական։ «Mystic Ballad» և «Be Warmed»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 27-ին թողարկվում են դուետի երկրորդ «Mystic Ballad» անունով ստուդիական ալբոմի պրոմոնկարները։ Նկարների վրայի տեղեկությունը հայտնում էր, որ ալբոմը կթողարկվի մարտի 20-ին և ձայնագրման ժամանակ համագործակցել է Duble Sidekick-ի, Verbal Jint-ի, Ջունգ Սուկ Վոնի ու Ռյու Ջե Հյունի հետ[14]։ Մարտի 3-ին թողարկվել է գլխավոր «Turtle» երգի տեսահոլովակը 5dolls խմբի Հե Յոնի հետ[15]։ Երգը շատ արագ զբաղեցնում է հիթ-շքերթների առաջատար հորիզոնականները և Gaon հիթ-շքերթի առաջին հորիզոնականը[16]։ Մարտի 18-ին թողարկվում է «Just the Two of Us» տեսահոլովակը[17]։ Մի քանի ժամ անց վաճառքի է դուրս գալիս ալբոմն ու ռելիզից անմիջապես հետո գլխավորում է կորեական հիթ-շքերթները[18]։ «Just the Two of Us» երգի պրոմոշրջագայությունը սկսվում է մարտի 21-ին M! Countdown հաղորդման բեմում[19]։ Մարտի 28-ին դուետը զբաղեցնում է առաջին հորիզոնականը M! Countdown շոուում, և նրանք ստանում են առաջնելույթից հետո թվով 15-րդ երաժշտական մրցանակը[20]։

Ապրիլի 1-ին Davichi-ն թողարկում է իր «Be Warmed» (Verbal Jint-ի հետ) թվային սինգլը և նույնանուն երաժշտական տեսահոլովակ[21]։ Երգը պետք է ներառվեր «Mystic Ballad» ալբոմում, սակայն անհայտ պատճառներով թրեքը հանվում է ալբոմի կազմից[22]։ Երգը հայտնի է դառնում Հարավային Կորեայում ու զբաղեցնում է առաջին հորիզոնականները երաժշտական հիթ-շքերթներում, այդ թվում ստանալով «all-kill» կոչումը[23]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ
  • 2008 : Amaranth
  • 2013 : Mystic Ballad
Մինի ալբոմներ
  • 2009 : Davichi in Wonderland
  • 2010 : Innocence
  • 2011 : Love Delight

Մրցանակներ ու անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք
2008 Cyworld Digital Music Awards Ամսվա նորեկ (փետրվար) Հաղթանակ
Cyworld Digital Music Awards Ամսվա նորեկ (հուլիս) Հաղթանակ
Mnet Asian Music Awards Լավագույն նորեկ կանացի խումբ Հաղթանակ
23rd Golden Disk Awards Լավագույն նորեկ արտիստ Հաղթանակ
2009 17th Seoul Music Awards Լավագույն նորեկ արտիստ Հաղթանակ
Cyworld Digital Music Awards Ամսվա երգ (մարտ) («8282») Հաղթանակ
24th Golden Disk Awards Bonsang («Davichi in Wonderland») Հաղթանակ
2010 Cyworld Digital Music Awards Bonsang Հաղթանակ
19th Seoul Music Awards Bongsang Award («8282») Հաղթանակ
2012 1st Gaon Chart K-Pop Awards Bonsang Հաղթանակ
14th Mnet Asian Music Awards Լավագույն վոկալային կատարում («Will Think Of You») Հաղթանակ

Մրցանակներ երաժշտական հաղորդումներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցանակաբաշխություն
2008
  • Sad Promise
    • Մայիսի 4 — SBS «Popular Song» Mutizen
  • Love and War
    • Հուլիսի 18 — KBS «Music Bank» K-Chart #1
    • Հուլիսի 31 — M.net «M! Countdown» #1
    • Օգոստոսի 17 — SBS "Popular Song Mutizen
2009
  • 8282
    • Մարտի 15 — SBS «Popular Song» Mutizen
    • Մարտի 20 — KBS «Music Bank» K-Chart #1
    • Մարտի 22 — SBS «Popular Song» Mutizen
    • Ապրիլի 2 — M.net «M! Countdown» #1
    • Ապրիլի 3 — KBS «Music Bank» K-Chart #1
    • Ապրիլի 30 — M.net «M! Countdown» #1
2011
  • Don’t Say Goodbye
    • Սեպտեմեբրի 18 — SBS «Popular Song» Mutizen
    • Հոկտեմբերի 2 — SBS «Popular Song» Mutizen
    • Հոկտեմբերի 7 — KBS «Music Bank» K-Chart #1
    • Հոկտեմեբրի 14 — KBS «Music Bank» K-Chart #1
2013
  • Just the Two of Us
    • Մարտի 28 — M.net «M! Countdown» #1
  • Turtle
    • Ապրիլի 10 — MBC Music «Show Champion» Champion Song

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Davichi». KBS World. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
  2. «Davichi ditches new label, signs with CCM again for a 'blockbuster' comeback». HelloKPop. 2012 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
  3. 2008 MNET Asian Music Award Winner Արխիվացված 2012-12-25 Wayback Machine. http://mwave.interest.me/index.m Արխիվացված 2013-03-28 Wayback Machine. Retrieved on March 14, 2013.
  4. Golden Disk Awards. Retrieved on March 14, 2013.
  5. Seoul Music Awards Nominee, Voting and Winners. http://www.nate.com/. Retrieved on March 14, 2013.
  6. 다비치 `시간아 멈춰라`로 컴백. http://www.hankyung.com/ Retrieved on March 14, 2013.
  7. 다비치, 오늘(6일) 미니앨범 전곡 공개..네티즌 «대박예감». http://www.asiae.co.kr/news/ Retrieved on March 14, 2013.
  8. 여성듀오 다비치가 돌아왔다…1년3개월만에 컴백. http://www.nate.com/. Retrieved on March 14, 2013.
  9. 다비치, 새 앨범 전곡 유출 '비상' «경로 파악중». Naver News (August 27, 2011). Retrieved on January 17, 2012.
  10. 다비치, 미니앨범 '러브 딜라이트' 음원 공개 '환상의 하모니' 자랑 Արխիվացված 2014-04-07 Wayback Machine. http://tvdaily.mk.co.kr/main.html/ Արխիվացված 2013-03-11 Wayback Machine Retrieved on March 14, 2013.
  11. 다비치, 3주연속 美 빌보드 K-팝 차트 1위…'대단해'. http://www.naver.com/ Retrieved on March 14, 2013.
  12. 다비치, 티아라와 다른 배 탄다…독립하기로 최근 결정. http://news.naver.com/ Retrieved on March 14, 2013.
  13. 다비치 코어콘텐츠 잔류…2월 블록버스터 음반 발매 예정. http://www.ajunews.com/ Retrieved on March 14, 2013.
  14. 다비치, 새정규앨범 재킷 최초공개..타투 베이근녀. http://www.naver.com/. Retrieved on March 14, 2013.
  15. 효영 마릴린먼로 변신, 다비치 MV속 '몽환적 소녀'. http://stylem.mt.co.kr/. Retrieved on March 14, 2013.
  16. 다비치, ‘거북이’ 단숨에 정상 등극 Արխիվացված 2014-04-07 Wayback Machine. http://www.ebuzz.co.kr/ Արխիվացված 2013-04-11 Wayback Machine. Retrieved on March 14, 2013.
  17. 다비치 ‘둘이서 한잔해’ 뮤비 장신영 몰입도 어땠길래 ‘오열’[포토엔]. http://www.newsen.com/. Retrieved on March 18, 2013.
  18. 다비치 정규 2집, 온라인 차트 휩쓸었다. http://sports.hankooki.com/. Retrieved on March 18, 2013.
  19. 엠카 다비치, 짙은 감성으로 ‘둘이서 한잔해’. http://star.mk.co.kr/. Retrieved on March 21, 2013.
  20. 다비치, '엠카' 1위…"불안한 마음으로 컴백했는데 감사하다" Արխիվացված 2014-04-07 Wayback Machine. http://enews24.interest.me/ Արխիվացված 2016-11-07 Wayback Machine. Retrieved on March 28, 2013.
  21. 다비치 신곡 ‘녹는 중’ MV, 남심 녹이는 각선미 Արխիվացված 2013-04-04 Wayback Machine. http://etv.donga.com/. Retrieved on April 2, 2013.
  22. 강민경 버벌진트, 폴라로이드 사진 공개 ‘다비치 녹는중 녹음 중’ Արխիվացված 2014-04-08 Wayback Machine. http://star.fnnews.com/. Retrieved on April 2, 2013.
  23. 다비치 '녹는 중', 신곡 발표 후 차트 '1위 석권'. http://stylem.mt.co.kr/. Retrieved on April 2, 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Davichi (խումբ)» հոդվածին։