Deadpool | |
---|---|
Մշակող | High Moon Studios |
Հրատարակիչ | Activision Նովիյ Դիսկ |
Դիստրիբյուտոր | Marvel Entertainment |
Վայր | Նյու Յորք |
Թողարկման թվական | 2013 թվականի հունիսի 25 |
Պլատֆորմներ | PlayStation 3, Xbox 360[1] PlayStation 4, Xbox One, Microsoft Windows[2] |
Շարժիչ | Unreal Engine 3 |
Ժանր | Էքշն |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
PEGI | PEGI 18 |
ESRB | 17+ |
Կրիչ | օպտիկական սկավառակ |
Կառավարում | գեյմփադ, ստեղնաշար և մկնիկ |
🌐 | deadpoolgame.com |
Deadpool (հայերեն՝ Դեդփուլ)՝ Էքշն ժանրի համակարգչային խաղ կոմքիսների համանուն կերպարի մասին, որը թողարկվում է Marvel Comics ընկերության կողմից։ Խաղը ստեղծված է High Moon Studios ընկերության կողմից և հրատարակվել է Activision ընկերության կողմից։ Դցենարիստ է նշանակվել Դենիել Ուեյը, ով կերպարի մասին կոմիքսներով զբաղվում է 2008 թվականից[3]։ Նոլան Նորթը, ով առաջ նաև աշխատել է Դեդփուլիհետ, զբաղվել է նրա հնչյունավորմամբ[4]։
Խաղը թողարկվել է 2013 թվականի հունիսի 25-ին[5] PlayStation 3, Xbox 360[1][6] և Microsoft Windows պլատֆորմաներում[2]։
2015 թվականի նոյեմբերի 17-ին խաղը դուրս է եկել PlayStation 4 և Xbox One պլատֆորմաներում[7]։
Խաղը հանդիսանում է էքշն, hack and slash և շութեր ժանրերի խառնուրդ երրորդ դեմքից, որտեղ հարվածների նոր համակցությունները բացվում են ըստ կերպարի ունակությունների, այդ դեպքում նոր բռնելաձևերի և ունակությունների զարգացման համար պահանջվում է սպանել նշանակված թվով թշնամիներ։ Ինչպես նաև կոմիքսներում Դեդփուլը հաճախ ջարդում է չորրորդ պատը և խաղային պրոցեսի ընթացքում ուղիղ ձևով շփվում է խաղացողի հետ. նա հաճախ քննարկում է, թե որքան լավ է խաղացողը ղեկավարում կերպարին, ինչպես նաև պատմում է խաղացողին սյուժեի տվյալները։
Հենց մարտի խաղային պրոցեսը իր մեջ է ներառում մոտակա ու հեռահար մարտերի զուգակցված զենք, ինչպես Դեդփուլը դա անում է կոմիքսներում։ Խաղացողը կարող է փոխել իր զենքերը և կերպարի ռազմական հանդերձանքը հենց խաղային պրոցեսի ժամանակ։ Դեդփուլը կարող է օգտագործել տելեպորտացիան կարճ ճանապարհները անցնելու համար։ Կերպարը նաև ունի այնպիսի ռեգեներացիոն գործոններ, ինչպիսին Ռոսոմախամ, և հաճախ, ըստ սյուժեի հնարավոր է կտորների բաժանվի լուրջ վնասվածքների ժամանակ[8]։
Դեդփուլ, խելագար և անմահ վարձու մարդասպան, ցանկանում է, որ իր վերաբերյալ տեսախաղ թողարկվի։ Սպառնալով High Moon Studios-ի աշխատողներին խոշտանգումով, նա կարողանում է անել այն, ինչ ցանկանում էր։ Նրա առաջին աշխատանքն է դառնում մեդիամագնատ Չենս Ուայթի առևանգումը, սակայն Զլիդենն Արկլայտի և Վետիգոի հետ միասին տանում է նրան Դեդփուլի քթի տակից, ինչից հետո Զլիդենը սպանում է Չենսին։ Դրանից հետո Դեդփուլը Կաբելի և Իքս Մարդկանց (Ռոսոմախա, Ռոուգ, Պսայլոկ, Դոմինո) հետ միասին սկսում է Զլիդնի որսը։ Խաղացողը պետք է մի շարք կռիվների և ծանր խոչընդոտների միջով անցնի։
Առաջին անգամ խաղի անոնսը տեղի է ունեցել San Diego Comic-Con International-ում 2012 թվականին[9]։ Անոնսը իրենից ներկայացրել է միայն խաղի թրեյլերը, իսկ պլատֆորմաները, որոնց համար կթողարկվի խաղը, չէին համաձայնվում[9]։ Շուտով Marvel-ի հրատարակչության պաշտոնական կայքում հրատարակվեց մի հոդված, որը գրվել էր Դեդփուլի կողմից և որը հաստատում էր, որ High Moon Studios ընկերությունը վարձել է այդ խաղի ստեղծման գործընթացը[3]։
GameSpot-ը թողարկել է խաղի ամանորյա գովազդը, որտեղ Դեդփուլը շնորհավորում է մարդկանց տոնի արթիվ և պատմում է խաղի մասին, հայտնելով, որ այն կթողարկվի 2013 թվականում[10]։
Ավելի ուշ, Փիթեր Դելլա Պեննան պատմել է, որ Դենիել Ուեյը արդեն գրել է խաղի սցենարը, դրա մեջ ավելացնելով կոմիքսներից հայտնի կատակները[11]։
Խաղը ստեղծվել է Unreal Engine 3 շարժիչի վրա, որը նաև օգտագործվել է Transformers: War for Cybertron-ի և Transformers: Fall of Cybertron-ի ստեղծողների կողմից[12]։
Խաղի թողարկումը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 25-ին[13]։ Microsoft Windows-ի վերսիան միացած է Steam-ին մյուս պլատֆորմաների բոլոր նվաճումների հետ միասին[14]։
Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, բացի Լատվիա, Լիտվա, Էստոնիայից որպես հրատարակող է ներկայացել Новый Диск ընկերությունը, որը նաև տեղայնացրել է խաղը, սակայն դրա հետ միասին թողնելով օրիգինալ հնչյունավորումը։
Խաղը մատչելի է եղել նախնական պատվերի համար այնպիսի խանութներում, ինչպիսիք են Amazon, EBGames և GameStop: Amazon-ով նախնական պատվեր կատարելու ժամանակ հնարավորություն է ընձեռնվում ստանալ 5 դոլլար կամ 3 ֆունտ, որը հնարավոր էր ծախսել Marvel Comics ընկերության կոմիքսները գնելու համար, ինչպես նաև պատվիրողը կարող է թվային պաստառներ։ GameStop-ից և EBGames-ից նախնական պատվեր կատարելուց հետո հնարավոր է լինում ներբեռնել խաղի ևս երկու աստիճան, որոնք կարելի էր բացել միայն փորձության ռեժիմում, ինչպես նաև կերպարի համար ևս երկու մարզական կոստյում[15][16]։
Գնահատականներ | |
---|---|
Այլալեզու հրատարակություններ | |
Հրատարակություն | Գնահատական |
GameSpot | 5.5 / 10[17] |
Joystiq | [18] |
IGN | 6 / 10[19] |
Ռուսական հրատարակություններ | |
Հրատարակություն | Գնահատական |
Absolute Games | 65%[20] |
Riot Pixels | 60/100[21] |
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ | |
Ագրեգատոր | Վարկանիշ |
Game Rankings | (X360) 68.29%[22] (PS3) 65.41%[23] (PC) 64.29%[24] |
Metacritic | (X360) 64/100[25] (PC) 64/100[26] (PS3) 60/100[27] |
Gamescom 2012 ցուցահանդեսում լրագրողներին ցույց է տրվել խաղի դեմո տարբերակը, որը ստացել է «ցուցադրվածներից լավագույնը» անվանակարգը։ Որոշ վեբ կայքեր, ինչպիսիք են Joystiq-ը և GameSpot-ը, դեմոյում դրական արձագանքներ են գրել[28]։ Absolute Gamesճ-ը դնելով 65 % գնահատական, նկատում է արել, որ խաղը ավելի հեշտ կլիներ, եթե այն ավելի կարճ լիներ[20]։