Dear Socks, Dear Buddy | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հիլարի Քլինթոն |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Simon & Schuster |
Հրատարակվել է | նոյեմբերի 17, 1998 |
Նախորդ | It Takes a Village? |
Հաջորդ | An Invitation to the White House? |
Dear Socks, Dear Buddy |
Dear Socks, Dear Buddy: Kids' Letters to the First Pets (թարգմ․՝ «Թանկագին Սոքս, թանկագին Բադդի․ մանկական նամակներ առաջին ընտանի կենդանիներին»), երեխաների համար նախատեսված գիրք, որը գրել է ԱՄՆ առաջին տիկին Հիլարի Քլինթոնը։ Թողարկվել է 1998 թվականին Simon & Schuster հրատարակչության կողմից։
Սյուժեն պատմում է Սպիտակ տանը 1992-1996 թվականներին ապրած ընտանի կենդանիների՝ Սոքս կատվի և Բադդի շան մասին։
Գրքում տեղ են գտել ավելի քան 50 նամակներ, որոնք Քլինթոնների երեխաներ գրել են ընտանի կենդանիներին, ինչպես նաև Սոքս կատվի և Բադդի շան շուրջ 80 լուսանկարներ։ Նաև ներառվել են Բիլ Քլինթոնի որոշ նամակներ, որոնցում նա խոսում է կենդանիների վարքի և նրանց միջև մրցակցության մասին[1]։
Վերջում տրվում է տնային կենդանիների խնամքի մի քանի խորհուրդ և կոչ՝ սովորեցնել երեխաներին արտահայտել իրենց մտքերը նամակում։ Վերջին գլուխը ստացել է «Նշում Ամերիկայի պարկերի և գանձերի փրկության մասին» անվանումը[2]։
Գիրքը գրելու գաղափարը հայտնվել է Simon & Schuster հրատարակչության մոտ Հիլարի Քլինթոնի մեկ այլ բեսթսելերի՝ «It Takes a Village» գրքի հաջողությունից հետո[3]։ Մտահղացման հեղինակների կարծիքով՝ դա Սպիտակ տանը ընտանի կենդանիների մասին գրքերի մի ամբողջ շարքի լավ շարունակությունն էր[4], նախորդ մասը գրել է Բարբարա Բուշը Միլլի շան մասին[5]։
1998 թվականի հունիսին հրապարակայնորեն հայտարարվել է գիրք թողարկելու մտադրության մասին։ Լրագրող Լինդա Քուլմանն օգնել է Քլինթոնին գրել և խմբագրել այն։ Book պարբերականն ավելի ուշ Քուլմանին բնութագրել է որպես գրական նեգր։ Տպաքանակը կազմել է 500 հազար օրինակ[2][6], ընդ որում՝ վաճառվել է 350 հազար օրինակ[7]։ Գովազդային արշավը զանգվածային չէր, ինչպես այն անցկացվել է «It Takes a Village» գրքի դեպքում, ուստի վաճառքները նույնպես նվազել են (որպես մեկ այլ պատճառ է նշվել հատուկ ժանրը)։ Բիլ Քլինթոնը գիրքը չի գովազդել Քլինթոն-Լևինսկի սկանդալի և դրան հաջորդած իմպիչմենտի պատճառով[8]։
Հիլարի Քլինթոնի հայտարարության համաձայն՝ նա կանխավճար չի ստացել գիրք գրելու համար։ Բոլոր եկամուտները նա փոխանցել է National Park Foundation-ին՝ ԱՄՆ ազգային պարկերի ծառայության պաշտոնական բարեգործական կազմակերպությանը[9]։ Հրատարակիչը նաև հայտարարել է, որ գումարի մի մասը կփոխանցվի հիմնադրամին։ Գրականության Հեղինակային իրավունքները նույնպես փոխանցվել են հիմնադրամին, որպեսզի ազատվեն հարկերի վճարումից[10]։
{{cite news}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)