Donationware, լիցենզավորման մեթոդ, որը թույլ է տալիս տարածել ծրագրային ապահովումը ազատ տարբերակով, և զարգացման համար ընդունել նվիրաբերություններ ծրագրավորողին, կամ կատարել բարեգործություն[1]։ Նվիրաբերության չափը կարող է լինել ֆիքսված, կամ լինել ցանկացած չափերի, կախված ծրագրավորողի պատկերացված ծրագրի արժեվորումից։ Քանզի նվիրաբերությունները ըստ ցանկության են լինում և ծրագիրը չի հանդիսանում freemium կամ crippleware, այն տեխնիկապես կարող է համարվել լրիվ անվճար։
Այս լիցենզավորման մեթոդը օգտագործվել է դեռ 1987 թ․ Atari ST կոնսոլի համար գրված Ballerburg խաղը, որի հետագա զարգացման համար հեղինակը ընդունում էր նվիրաբերություններ, փոխարենը առաջարկելով խաղի ծրագրային կոդը[2]։ Նաև նմանատիպ օրինակ է Apple Macintosh-ի տերմինալի էմուլատոր հանդիսացող Red Ryder-ը, որը նվիրաբերությունների այս մեթոդը օգտագործում էր զարգացման համար։
Հետագայում բազմաթիվ բաց կոդով ծրագրեր, ինչպիսիք են GIMP-ը, VLC Media Player-ը, Notepad++ -ը, սկսել են ընդունել նվիրաբերություններ։