«El Perdón» | |
---|---|
Նիքի Ջեմ և Էնրիկե Իգլեսիասի երգը «Fénix (Nicky Jam album)» ալբոմից | |
Թողարկված | 2015 |
Ժանր | լատինական փոփ |
Լեյբլ | Sony Music |
"El Perdón" (անգլ.՝ «Forgiveness»), պուերտոռիկացի երգիչ Նիքի Ջեմի և իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասի երգը։ Երգի անգլալեզու տարբերակը՝ «Forgiveness»-ը, թողարկվել է 2015 թվականի հուլիսի 10-ին[1]։
«El Perdón»-ն ի սկզբանե եղել է Նիքի Ջեմի մեներգը, բայց Ջեմի հետ խոսելուց հետո իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը որոշել է համագործակցել նրա հետ՝ սինգլը թողարկելու համար։ Իգլեսիասը Billboard-ին ասել է, որ թեպետ ինքը սովորաբար իր երգերը գրում կամ համահեղինակում է, սակայն չի ապահովում երգերի գրելու ուղին։ Երգն արագ բարձրացավ հիթ-շքերթների գագաթը և մեծ հաջողություն ունեցավ։ Երաժշտական տեսահոլովակը ձայնագրվել է Կոլումբիայի Մեդելյին քաղաքում։
«Billboard» ամսագրում «El Perdón» երգը դասվել է տարեվերջյան ցանկի 12-րդ հորիզոնականում․ «Այնքան շատ է ասվել «El Perdón» երգի սահմանված ռեկորդների մասին, որ «Billboard Hot Latin Songs» հիթ-շքերթում ամենաերկար գտնվող երկրորդ երգն է համարվում։ Բայց շատ քիչ է խոսվել գրավիչ և տխուր պարային մեղեդու մասին։ Էլ չենք խոսում կորցրած սիրո մասին այն թախծալի տեքստից, որը կարող է ստիպել աղջիկներին (և տղաներին) լաց լինել։ «Երբ ես գրեցի երգի սկիզբը՝ «Did he take you to the moon, and I couldn't do that», այդ մասն ինձ շատ ուժեղ հարվածեց», ասել է Նիքի Ջեմը Billboard-ին։ «Հավատացեք մեզ, Նիքի, մենք էլ ենք դա հասկանում»[2]։
«El Perdón» երգը ստացել է Լատինական Գրեմմի մրցանակ, քանի որ աշխարհի ավելի քան 40 երկրում դարձել է թիվ մեկ հիթը՝ ունենալով ավելի քան 4 միլիոն վաճառք և 300 միլիոն հոսք ամբողջ աշխարհում[3]։
«El Perdón» երգը դարձել է միջազգային հիթ։ Հինգ շաբաթվա ընթացքում երգը «Hot Latin Songs»-ում հասել է առաջին հորիզոնականին և 30 շաբաթ շարունակ եղել առաջատար՝ անցնելով Շակիրայի «La Tortura» (20 շաբաթ) և Իգլեսիասի «Bailando» երգերին (41 շաբաթ)[4]։ Երգը հասել է Լատինական Billboard-ի մի շարք աղյուսակների գագաթին, ներառյալ «Latin Airplay»-ը, «Latin Digital Sales»-ը, «Latin Streaming Songs»-ը և «Latin Pop Songs»-ը։ Նիքի Ջեմը և Էնրիկե Իգլեսիասը թողարկել են երգի անգլերեն տարբերակը՝ «Forgiveness» անվանումով։ Երգը, առաջին շաբաթում գրանցելով մեծ վաճառք, Billboard Hot 100-ում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը։
Սինգլը կայուն դիրք է ունեցել շքերթներում՝ 30 շաբաթ լինելով «Hot 100»-ում։ «El Perdón» երգը զբաղեցրել է Billboard-ի տարեվերջյան թոփ 100-ի 96-րդ հորիզոնականը։ Երգի անգլերեն տարբերակը՝ «Forgiveness»-ը, մեծ ազդեցություն է ունեցել Mainstream Top 40-ի և Rhythmic Top 40-ի վրա։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին «Forgiveness» տեսահոլովակը YouTube-ում ունեցել է ավելի քան 45 միլիոն դիտում։ Երգի իսպանական տարբերակի երաժշտական տեսահոլովակը ունեցել է 1,2 բիլիոն դիտում, իսկ բառերով տեսահոլովակը՝ շուրջ 450 միլիոն դիտում։ Սինգլը նաև առաջին տեղն է զբաղեցրել Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Նիդերլանդներում և ընդգրկվել է Շվեյցարիայի և Բելգիայի լավագույն հնգյակում։ Նիդերլանդներում Իգլեսիասը ձեռք է բերել իր առաջին թիվ մեկ հիթը նախկինում այս երկրում ունեցած չորս լավագույն հիթերից հետո («Could I Have This Kiss Forever», «Hero», «Do You Know» և «Can You Hear Me»)։
Տարի | Արարողություն | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2015 | Premios Juventud[5] | La Combinación Perfecta (The Perfect Combo) | Առաջադրված |
La Más Pegajosa (Catchiest Tune) | Առաջադրված | ||
Premios Tu Mundo[6] | Երեկույթի մեկնարկի երգ | Հաղթանակ | |
Latin American Music Awards[7] | Տարվա երգ | Հաղթանակ | |
Լավագույն համագործակցություն | Հաղթանակ | ||
Լավագույն երգ | Հաղթանակ | ||
Latin Grammy Awards[8] | Լավագույն քաղաքային ելույթ | Հաղթանակ | |
NRJ Music Awards | Միջազգային խումբ/Տարվա զուգերգ | Առաջադրված | |
2016 | Lo Nuestro Awards[9] | Տարվա համագործակցություն | Հաղթանակ |
Տարվա քաղաքային երգ | Հաղթանակ | ||
Billboard Music Awards | Թոփ լատինական երգ | Հաղթանակ |
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)