«Exchange» | |||||
---|---|---|---|---|---|
Բրայսոն Թիլերի սինգլը | |||||
«Trapsoul» ալբոմից | |||||
Թողարկված | Սեպտեմբերի 21, 2015 | ||||
Ժանր | R&B | ||||
Տևողություն | 3:14 | ||||
Լեյբլ | RCA Records | ||||
Պրոդյուսեր | The Mekanics | ||||
Բրայսոն Թիլերի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«Exchange», ամերիկացի երգիչ Բրայսոն Թիլերի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 21-ին՝ որպես նրա «Trapsoul» կոչվող առաջին ալբոմի երկրորդ սինգլ[1][2]։ Երգի հեղինակներն են Բրայսոն Թիլերը և The Mekanics դուետի անդամները։ Երգում օգտագործվել է ամերիկյան K. P. & Envyi դուետի 1997 թվականին թողարկված «Swing My Way» երգի երաժշտությունը, որի արդյունքում այդ երգի հեղինակներ Ջեվելին Հոլի և Մայքլ Ջոնսոնի անունները նույնպես նշվել են «Exchange» երգի հեղինակների ցանկում[3]։
2016 թվականի հունվարի 13-ին հայտարարվեց, որ ամերիկացի դերասան Մայքլ Բի Ջորդանը լինելու է «Exchange» երգի տեսահոլովակի ռեժիսորը, սակայն ժամեր հետո այդ լուրն հերքվեց[4]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացավ նույն տարվա հունիսի 1-ին Pitchfork Media օնլայն ամսագրի կայքում[5], իսկ այնուհետև տեղադրվեց Թիլերի Vevo ալիք[6]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ռոհան Բլեր Մենգաթը[6]։ Տեսահոլովակում որպես Թիլերի ընկերուհի նկարահանվել է Սիմֆանի Սոտոն, ով հայտնի է ՅուԹյուբի իր տեսանյութերով[7]։
2016 թվականի մայիսի 23-ին Թիլերն երգը կատարել է NBC հեռուստաալիքի «Ուշ գիշեր Սեթ Մեյերսի հետ» (անգլ.՝ Late Night with Seth Meyers) հաղորդման ժամանակ[8]։ Նույն տարվա հունիսի 26-ին նա կատարել է երգը BET Awards մրցանակաբաշխության ժամանակ[9]։ Թիլերը երգը նաև կատարել է «Trapsoul» ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում[10]։
2016 թվականի մարտին ամերիկացի ռեփեր Էյս Հուդը թողարկել է երգի իր ռեմիքս տարբերակը[11], իսկ հաջորդ ամիս ներկայացրել դրա տեսահոլովակը[12]։
Հիթ շքերթ (2015-2016) | Զբաղեցրած տեղ |
---|---|
![]() |
26 |
![]() |
8 |
![]() |
75 |
![]() |
196 |
![]() |
25 |
Հիթ շքերթ (2016) | Զբաղեցրած տեղ |
---|---|
![]() |
53 |