«Give Me Everything», ամերիկացի ռեփեր Պիտբուլի երգը, որը թողարկվել է 2011 թվականի մարտի 18-ին որպես նրա Planet Pit (2011) վեցերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգի ձայնագրմանը մասնակցել են R&B երգիչ Ne-Yo-ն, ամերիկացի երգչուհի Նայերն ու նիդերլանդացի դիջեյ Afrojack-ը, ով եղել է նաև երգի պրոդյուսերն ու համահեղինակը՝ Մեթ Գովարհի, Պիտբուլի ու Նի Յոյի հետ միասին։ Rolling Stone ամսագրում երգը բնութագրվել է որպես «ակումբային փոփ երգ Նի Յոյի թախծոտ կրկներգով»[4]։
ԱՄՆ-ում «Give Me Everything» երգը դարձել է Պիտբուլի առաջին սինգլը, որը գլխավորել է «Billboard Hot 100» հիթ-շքերթը։ Այն նաև գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ շքերթը։ Հետագայում երգը հասել է առաջին հորիզոնականին՝ Բելգիայի, Կանադայի, Իռլանդիայի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի հիթ-շքերթներում և ընդգրկվել 12 երկրների լավագույն հնգյակում։ Այն եղել է յոթերորդ ամենաշատ վաճառված թվային սինգլը 2011 թվականին՝ ամբողջ աշխարհում 8,2 մլն վաճառված օրինակներով և ամենաշատ վաճառվածներից մեկը պատմության մեջ[5]։
«Hey Baby (Drop It to the Floor)» երգից հետո «Give Me Everything» երգը եղել է Պիտբուլի՝ 2011 թվականի հունիսի 21-ին թողարկված Planet Pit վեցերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլը[6][7]։ Այն թողարկվել է 2011 թվականի մարտի 18-ին J Records լեյբլում[8]։ Երգը գրվել է Պիտբուլի, Նի Յոյի և Աֆրոջեքի (նաև հանդես է եկել որպես պրոդյուսեր) կողմից և ձայնագրվել նրանց ու Nayer-ի մասնակցությամբ[9]։
Պիտբուլը, Ne-Yo-ն ու Նայերը կատարել են երգը MTV-ի Spring Break-ում 2011 թվականին Լաս Վեգասում[10]։ Ըստ Yahoo! Music-ից Փոլ Գրեյնի՝ երգում համադրված են մի քանի ժանրեր՝ հիփ-հոփ, փոփ և «բրոդվեյյան թատերականությունը», ինչը վառ արտահայտված է «tonight» (հայ․՝ այս գիշեր) բառի կրկնությամբ և հիշեցնում է նույն վերնագրով երգը «Վսետսայդյան պատմություն» մյուզիքլից (1957)[11]։ Պիտբուլը երգում հիշատակում է այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են՝ Eastman Kodak, Macy's, ինչպես նաև Ռայան Սիկրեստին ու ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանին «Ես ձերբակալեցի նրան, ինչպես Լինդսի Լոհանին» տողում[12]։ Լինդսի Լոհանը նրա դեմ հայց է ներկայացրել դատարան դրա համար, բայց դատարանը վճիռ է կայացրել ոչ հօգուտ նրա։
Երգը Billboard Hot 100 հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է 2011 թվականի ապրիլի 16-ին 60-րդ հորիզոնականում[13]։ Հաջորդ շաբաթ այն հասել է 17-րդ հորիզոնականին՝ ունենալով 112,000 վաճառված օրինակ. iTunes Store-ում տեղադրած վառ գովազդի շնորհիվ պահանջարկն ավելացել է 259 %-ով[14]։ 2011 թվականի հունիսի 26-ին երգը գլխավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթն այն բանից հետո, երբ երկու շաբաթ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Այն դարձել է Պիտբուլի, Afrojack-ի ու Nayer-ի առաջին հիթը, որ գլխավորել է ԱՄՆ-ի հիթ-շքերթը և Ne-Yo-ի՝ առաջին հորիզոնականն զբաղեցրած առաջին սինգլը 2006 թվականի «So Sick» երգից հետո։ Մինչ 2013 թվականի ապրիլ ԱՄՆ-ում վաճառվել է երգի 4,681,000 թվային օրինակ[15]։
2011 թվականի ապրիլի 16-ին երգն առաջին անգամ ընդգրկվել է Canadian Hot 100 հիթ-շքերթում՝ զբաղեցնելով 46-րդ հորիզոնականը, ինչը եղել է ամենաբարձր նորամուտն այդ շաբաթում[16]։ Երկու շաբաթ անց այն բարձրացել է 26-րդ հորիզոնական[17]։ Երգը Նոր Զելանդիայում իր նորամուտը կատարել է 10-րդ հորիզոնականում, բելգիական երկու տարածաշրջաններից Ֆլանդրիայում՝ 35-րդ հորիզոնականում, իսկ Վալոնիայում՝ 42-րդ[18][19]։ Australian Singles Chart հիթ-շքերթում «Give Me Everything» երգն իր նորամուտը կատարել է 14-րդ հորիզոնականում և հասել 5-րդ հորիզոնականին հաջորդ շաբաթում[20]։ Այնտեղ երգն ստացել է պլատինե կարգավիճակ ըստ Australian Recording Industry Association-ի[20]։ Ավստրիայում ու Ֆրանսիայում երգն իր նորամուտը կատարել է 20-րդ և 39-րդ հորիզոնականներում համապատասխանաբար[21][22]։ Մեծ Բրիտանիայում «Give Me Everything» երգը UK Singles Chart հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է 35-րդ հորիզոնականում 2011 թվականի ապրիլի 24-ին։ Հաջորդ շաբաթ այն բարձրացել է 10 հորիզոնականով և հասել 25-րդին։ Հաջորդ երկու շաբաթում այն 12-րդ հորիզոնականից հասել է չորրորդին։ 2011 թվականի մայիսի 22-ին այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ փոխարինելով Բրունո Մարսի«The Lazy Song» երգին և դառնալով Պիտբուլի առաջին չարթփոփերը Մեծ Բրիտանիայում[23]։
Երգն արժանացել է երաժշտական քննադատների ոչ միանշանակ արձագանքներին։ New Straits Times հրատարակությունը տպագրել է դրական գրախոսական և երգի համար կանխագուշակել հաջողություն պարահրապարակներում[24]։ NME ամսագրի գրախոսականում Պիտբուլն ու երգը քննադատվել են շատ մեծ թվով տարբեր տարրեր խառնելու համար, որոնք չեն համապատասխանում իրար ինչպես տեքստում, այնպես էլ երաժշտության մեջ։ Գրախոսականում ասվել է. «Այսպես, ինչքա՞ն թերություններ կան այստեղ։ Ինչ արած, ձեր վոկալը վատը չէ, որը մռթմռթում է ինչ-որ բան այն մասին, թե պետք է ապրել ներկա պահով։ Եվ դուք ունեք անհասկանալի անկապ զառանցանք, որը հնչում է այնպես, կարծես ճանճն ընկել է սերմնահեղուկի մեջ ու զզվելի բզզում է»[25]։
2011 թվականի օգոստոսի 22-ին Լինդսի Լոհանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Պիտբուլի, Ne-Yo-ի ու Afrojack-ի՝ հայտարարելով, թե երգում կա իրեն վերաբերող տող[26]։ Դատարանը վճռել է, որ նրա անվան օգտագործումը պաշտպանված էր Առաջին ուղղմամբ, և որ այն հազիվ հիշատակվել է երգում։ Արդյունքում Պիտբուլը հաղթել է դատը[27]։
Երգի տեսահոլովակը թողարկվելէ Պիտբուլի VEVO պաշտոնական ալիքում 2011 թվականի մայիսի 6-ին։ Ռեժիսորը Դևիդ Ռուսոն է։ Նկարահանումներին մասնակցել են Միսս Հայիթի-2010 Սարոջ Բերտինը, Girlicious խմբի նախկին անդամ Նատալի Մեհիյան, The Cheetah Girls խմբի վոկալիստը, Ադրիեն Բեյլոնը և ռուս մոդել Եվա Սկայան։ Նկարահանումներն անցկացվել են Լոս ԱնջելեսիAlexandria Hotel հյուրանոցում։ «Give Me Everything» երգի տեսահոլովակը դարձել է Պիտբուլի ամենաշատ դիտվող ու ամենասիրելի տեսահոլովակը «Rain Over Me»-ից հետո։
«Give Me Everything» երգի տեսահոլովակը YouTube-ում դիտվել է ավելի քան 685 մլն անգամ (2018 թվականի օգոստոսի տվյալներով)[28]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑Steffen Hung (2011 թ․ դեկտեմբերի 23). «Jahreshitparade 2011». austriancharts.at. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
↑Kanellopoulos, Dimitris (2012 թ․ հունվարի 5). «TOP 100 RADIO AIRPLAY ΓΙΑ ΤΟ 2011» (Greek). E-tetradio.gr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Troféoversikt» (Norwegian). IFPI Norway. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)