«Gone», կորեա-նորզելանդացի երգչուհի Ռոսեի երգը, որը թողարկվել է 2021 թվականի մարտի 12-ին՝ YG Entertainment լեյբլում և ընդգրկված է երգչուհու դեբյուտային՝ «R» սինգլային ալբոմում։ Երգը գրել են Բրայան Լին, J. Lauryn-ը, Թեդի Փաքը և Ռոսեն և պրոդյուսերավորվել է 24-ի և Բրայան Լիի կողմից[1]։ Ռոսեն երգի ամբողջական տարբերակը կատարել է 2021 թվականի մարտի 14-ին՝ SBS-ի «Inkigayo» երաժշտական նախագծի ժամանակ[2]։ 2021 թվականի ապրիլի 5-ին երգը թողարկվել է որպես «R» ալբոմի երկրորդ սինգլ՝ երաժշտական տեսահոլովակի հետ միասին։
2021 թվականի հունվարի 25-ին 33 վայրկյան տևողությամբ և «Coming Soon» (անգլ. թարգմանաբար՝ «Շուտով») անվամբ թիզերը թողարկվել է Blackpink խմբի ՅուԹյուբյան պաշտոնական ալիքում, որտեղ Ռոսեն անհայտ երգից մի հատված է կատարում[3]։ Նույն օրն ավելի ուշ հայտարարվել է, որ 2021 թվականի հունվարի 31-ին Ռոսեն անհայտ, հետագայում «Gone» անվանումը ստացած երգը կատարելու է Blackpink-ի առաջին վիրտուալ համերգի՝ «The Show»-ի ժամանակ[4][5]։ Մարտի 11-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Ռոսեն նշել է, որ երգը ձայնագրված է եղել դեռ երկու տարի առաջ[6]։ Հաջորդ օրը երգը պաշտոնապես թողարկվել է որպես «R» սինգլային ալբոմի երկրորդ երգ[7][8]։
Երգը գրել են Բրայան Լին, J. Lauryn-ը, Թեդի Փաքը և Ռոսեն, իսկ արտադրությամբ զբաղվել են 24-ն ու Բրայան Լին։ «Gone»-ը սոֆթ ռոք, ալտերնատիվ ռոք և ինդի ռոք ժանրերի բալլադ է՝ համատեղված էլեկտրակիթառով[9][10][11][12]։ «Gone»-ը անկեղծ բաժանման երգ է մի մարդու մասին, որը դեռ զգացմունքներ ունի իր նախկինի նկատմամբ, որը լքել է նրան[13]։ Ինչ վերաբերվում է երգի նոտագրությանը, ապա այն բաղկացած է Ֆա մաժորից՝ րոպեում 80 բիթ, իսկ տևողությունն է երեք րոպե և քսանյոթ վայրկյան[14]։
2021 թվականի մարտի 27-ին երգչուհին իր Ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ հաստատել է, որ «Gone»-ի երաժշտական տեսահոլովակը շատ շուտով թողարկվելու է[15]։ Մարտի 21-ին Ռոսեն իր սոցիալական ցանցերի էջերում հայտարարել է, որ տեսահոլովակը թողարկվելու է ապրիլի 5-ին[16]։
Gone-ը դեբյուտ է կատարել Հարավային Կորեայի Gaon Digital Chart չարթի 49-րդ հորիզոնականում[17], իսկ հաջորդ շաբաթ այն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[18]։ Այն 5-րդ հորիզոնականով դեբյուտ է կատարել Billboard-ի K-pop Hot 100 չարթում[19]։