Google Finance

Google Finance
Изображение логотипа
Տեսակկայք, ծրագրային ապահովում և տվյալների հավաքածու
Հիմնադրվածմարտի 21, 2006
Կայքgoogle.com/finance(անգլ.)

Google Finance, Գուգլ ընկերությանը պատկանող ֆինանսական տեղեկատվական գործակալություն։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Google Finance կենցաղային սպասարկումը ներկայացնում է անդրմիջազգային ընկերությունների մեծամասնության ֆինանսական տեղեկատվության հասանելիություն։ Հասանելի է կոմերցիոն ընկերությունների արժեքորոշման և արժեթղթերի, կոմյունիկեների և հաշվապահական հաշվետվությունների տեղեկատվությունը։ Յուրաքանչյուր ընկերություն արտացոլում է Google News և Google Blog Search նորությունների ագրեգատորներից արդյունքները[1]։ Պատմական տվյալները հասանելի են Adobe Flash տեխնոլոգիայով կատարված գծագրերի տեսքով։

Կայքն առաջարկում է մի շարք ծառայություններ անձնական ֆինանսական տեղեկատվության ղեկավարման համար։

Google Inc ընկերությունը Google Finance սպասարկումը բացել է 2006 թվականի մարտի 21-ին[2]։

2006 թվականի դեկտեմբերի 12-ին կատարվել է սկզբնական էջի նշանակալի փոփոխություն և սպասարկման լրացում։ Մասնավորապես հասանելի է դարձել տարադրամների և շուկայի տարբեր ասպեկտների մասին տեղեկատվությունը։ Ավելացվել է Google Trends գործիքը։ Ավելացվել են ավելի քան 40 տարվա արժեթղթերի արժեքորոշման պատմական տվյալներ։

2008 թվականի հունիսին հասանելի դարձան NASDAQ-ի և Նյու Յորքի ֆոնդային բորսայի արժեթղթերի ընթացիկ արժեքորոշումները` Google-ի հետ ընկերական համաձայնագրերի շրջանակում[3][4][5]։

2008 թվականի նոյեմբերի 18-ին նախագծի էջերում սկսեցին հայտնվել գովազդներ։

2009 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին թողարկվեցին առաջատար ինդիկատորներ` Google Domestic Trends ներդրողների համար[6], որոնք հիմնված էին որոնողական հարցերի վերլուծության վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]