Guennol Lioness | |
---|---|
տեսակ | քանդակ |
տարի | մ.թ.ա. 29-րդ դար[1] |
նյութ | կրաքար[1] և Մագնեզիտ[1] |
գտնվելու վայր | անհայտ |
սեփականատեր | անհայտ[2] |
պատկերված են
|
Guennol Lioness (մարդակերպ էգ առյուծ), Իրաքի Բաղդադ քաղաքում հայտնաբերված 5000-ամյա միջագետքյան արձանիկ։ Քանդակում պատկերված է մկանուտ մարդակերպ կին-առյուծ։ 2007 թվականի դեկտեմբերի 5-ին Սոթբիս բորսայում քանդակը վաճառվել է 57.2 միլիոն դոլարով։ Արձանիկը 1948 թվականին Ժոզեֆ Բրամերի հավաքածուից ձեռք էր բերել մասնավոր հավաքորդ Ալաստեր Բրեդլի Մարթենը, և մինչև 2007 թվականի աճուրդն այն ցուցադրվում էր Նյու Յորքի Բրուքլինի գեղարվեստի թանգարանում։
2007 թվականի վաճառքի ժամանակ արձանիկի համար վճարված գինն այդ ժամանակի ամենաբարձր արժեքն էր, որ վճարվել էր քանդակի համար՝ գերազանցելով Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» (Դորա Մաար) քանդակի համար վճարված արժեքը։ 2010 թվականի փետրվարի 3-ին Ալբերտո Ջակոմետտիի «Քայլող մարդ I» քանդակը վաճառվեց 104,327,006 դոլարով՝ գերազանցելով «The Guennol Lioness»-ի համար վճարված արժեքը, և դարձավ աճուրդում ամենաթանկ վաճառված քանդակը[3]։
Guennol Lioness կրաքարե քանդակն ունի 8 սմ բարձրություն։ Սոթբիսն այն համարեց մասնավոր ձեռքերում մնացած «քաղաքակրթության արշալույսի վերջին գլուխգործոցներից մեկը»[4]։ Աճուրդից մեկ օր առաջ փորձագետներն արձանիկը գնահատել էին 14-18 միլիոն։ Կին-առյուծ քանդակի գինը գերազանցեց «Արտեմիսն ու արու եղջերուն» բրոնզե քանդակի համար վճարված արժեքը[5], որը, որպես անտիկ իր, 2007 թվականին Սոթբիս բորսայում վաճառվել էր ռեկորդային գնով[6]։
Էլամական էգ առյուծի քանդակը ենթադրվում է, որ այն ստեղծվել է մոտավորապես մ. թ. ա. 3000-2800 թվականներին։ Նախքան անգլիացի հավաքորդի գնելն այն փոխառել է Բրուքլինի գեղարվեստի թանգարանը[7]։ Արձանիկի պատմական նշանակությունն այն է, որ ստեղծվել է մոտավորապես նույն ժամանակահատվածում, երբ առաջին անգամ օգտագործվել է անիվը, զարգացել են սեպագրերը, առաջացել են առաջին քաղաքները[8][9]։
Մերձավոր Արևելքի պաշտամունքի առարկաները ներկայացվել են մարդկային կերպարներով։ Ըստ մեսոպոտամիա հավատալիքների` նման կերպարները համատեղելով տարբեր տեսակների` ֆիզիկական աշխարհի նկատմամբ ուժ են ձեռք բերել։ Հավանական է, որ շումերներն այս հզոր գեղարվեստական հիբրիդը փոխառել են պրոտոէլամ քաղաքակրթությունից[10]։ Էգ առյուծը պաշտամունքի առարկա է եղել այն մշակույթներում, որտեղ մեծ է որսի տեխնիկայի ազդեցությունը, որն արդյունավետ կազմակերպվել է կին անդամների կողմից։