«Hands», տարբեր արտիստների կողմից կատարված սինգլ, որը նվիրված է Օռլանդոյում տեղի ունեցած զանգվածային սպանությանը։ Գրվել է Ջասթին Թրենթերի, Ջուլիա Միշելսի և BloodPop-ի կողմից, պրոդյուսերներն են՝ Մարկ Ռոնսոնը ու BloodPop: Երգից ստացված ամբողջ հասույթը փոխանցվել է զոհվածների ընտանիքներին։ Երգի ստեղծման գաղափարն առաջացել է Թրենթերի մոտ՝ դեպքից մեկ օր հետո։
24 արտիստ մասնակցել է «Hands» երգի ստեղծմանը, որը թողարկվել է 2016 թվականի հուլիսի 6-ին՝ թվային ներբեռնման ֆորմատով։ Interscope Records լեյբլը դարձավ թողարկման հովանավորը։ Երգի ստեղծմանը օգնեց նաև GLAAD լեյբլը։
«Hands» երգի ստեղծման աշխատանքները սկսվել են Օռլանդոյի զանգվածային սպանությունից մեկ օր հետո՝ Թրենթերի կողմից։ Billboard ամսագրին տված հարցազրույցում, Թրենթերը նշել է, որ նրանք հատուկ աշխատանք են տարել, թե ամեն երաժիշտին, որ մասը պետք է հատկացնել և, որ մասում նրա ձայնը հնչեղ կլինի[1]։ Երգը թողարկվել է թվային ներբեռնման ֆորմատով, 2016 թվականի հուլիսի 6-ին։ Interscope Records լեյբլը թողարկել է GLAAD-ի հետ համագործակցելով[2][3]։ Երգի ձայնագրմանը բացակա էին Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Դեմի Լովատոն, Ռաշել Պլատեն և Fifth Harmony-ն։