Harry Potter Trading Card Game | |
---|---|
![]() | |
Տեսակ | collectible card game? |
Նկարազարդիչ | Michael Koelsch? |
Արտադրող | Wizards of the Coast? |
Harry Potter Trading Card Game, թղթախաղի հավաքածու, սյուժեն հիմնված է Հարրի Փոթերի կախարդական աշխարհի վրա՝ ստեղծված Ջոան Քեթլին Ռոուլինգի կողմից։ Թողարկել է 2001 թվականի օգոստոսին Wizards of the Coast ընկերությունը։ Խաղն ստեղծել են որպես Yu-Gi-Oh!, Pokémon, The Gathering և Magic խաղերի հավանական մրցակից[1][2][3]։ Թողարկվել է առաջին ֆիլմին զուգահեռ[4]։
Փաթեթավորման ձևավորմամբ զբաղվել է հայտնի նկարիչ Fred Bode-ը։ Նա նաև մի քանի խաղաքարտ է ձևավորել։ Խաղաքարտերի ձևավորումը փորձել են նկարել նաև հայտնի նկարիչներ Noreen Bader, Red Schwarz, James Bernardelli, Scott Lewis, Kevin Dobler, Michael T. Collins, Patrick Farley, George Davis, Doug Chaffee և Monte Michael Moore-ը։
2001 թվականին ԱՄՆ-ում[5] ամենագնված խաղեր շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը, այնուհետև 2002 թվականի վերջին դադարեցվել է խաղի վրա հետագա աշխատանքը։
2001 թվականի օգոստոսին ստեղծվեց առաջին հավաքածուն, որը չուներ հատուկ անուն, դրա համար էլ այն անվանում էին բազաներով (Base Set): Հետագայում թողարկվեց նաև 4 հավաքածու՝ 2001 թվականի նոյեմբերին՝ Քվիդիչի գավաթ (Quidditch Cup Set), 2002 թվականի մարտին՝ Նեղ նրբանցք (Diagon Alley Set), 2002 թվականի հունսիսն՝ Արկածներ Հոգվարթսում (Adventures at Hogwarts Set), 2002 թվականի հոկտեմբերին «Գաղտնի սենյակ» (Chamber of Secrets Set): «Քվիդիչի գավաթ» հավաքածուի թողարկման ժամանակ դուրս եկավ քվիդիչի 5-րդ ձևը, հայտնվեց նաև մրցախաղի խաղաքարտերը[6], «իսկ Նեղ նրբանցք»-ի թողարկման ժամանակ՝ խաղաքարտերի դասավորվածությունը[7]։
Խաղը մեծ ճանաչում ունեցավ ոչ միայն երեխաների շրջանում, այլև մեծերի։ Ձևավորվեցին մի քանի խաղային լիգաներ[8]։
Ըստ գնի և հավանականության՝ խաղաքարտերը բաժանվում էին 3 խմբի՝ սովորական (common), անսովոր (uncommon) և հազվադեպ (rare): Վերջինս կարող էր հանդիպել նաև փայլաթիթեղային (foil) և հոլոգրաֆիկ (holofoil):
2009 թվականի վերջերին խաղաքարտերի գինը տատանվում էր 19 (սովորական խաղաքարտերի համար) ցենտից մինչև 30 ցենտ (որոշ հոլոգրաֆիկ խաղաքարտերի համար)[9]։
Այս խաղի քարտերը հրատարակվել են հետևալ տեսակներով՝ մեկնարկային հավաքածուներ (starter decks), թեմատիկ հավաքածուներ (theme decks), և մինի-հավաքածուներ (booster packs):
Մինի-ժողովածուները ստեղծվել են բոլոր թողարկումների համար։ Ցանկացած մինի-ժողովածու ներառել է 6 հասարակ խաղաքարտ, 2 անսովոր խաղաքարտ և մեկ հազվադեպ խաղաքարտ։ Սկզբնական հավաքածուներն ստեղծվել են 3 թողարկումների համար՝ բազայինի, Նեղ նրբանցքի և Գաղտնի սենյակի համար։ Ցանկացած մեկնարկային հավաքածու ներառում էր իր մեջ 2 խաղաքարտերի տրցակ՝ ամեն մեկը բաղկացած 40 խաղաքարտից, 2 խաղաքարտերի կերպարները, խաղատախտակ, կանոնների գրքույկ և խաղանիշեր։
Թեմատիկ հավաքածուները իրենցից ներկայացնում եմ մեկնարկային հավաքածուների տարբեր տեսակներ և ստեղծված են «Գաղտնի սենյակի» թողարկման համար։ Ամեն թեմատիկ հավաքածու ներառում էր 60 խաղաքարտերից բաղկացած տրցակ, խաղաքարտերի կերպարները և խաղատախտակ։ Ընդամենը թողարկվել է երկու թեմատիկ փաթեթ` Percy Weasley Potions և Twin Trouble-ը։ Երկու լրացուցիչ թեմատիկ փաթեթներ՝ Hannah Abbott’s Spellcaster և Dean Thomas' Restrike, թողարկվել են 2001 թվականի խաղալիքների տոնավաճառի համար, սակայն դրանք ավելի ուշ չեն հրատարակվել[10].։
Խաղաքարտերը թողարկվել են երկու տարբերակով՝ ուղղաձիգ (ծուղակ քարտեզներ) և հորիզոնական (մնացած բոլոր) կերպով։ Ամեն խաղաքարտը դրոշի վրա պարունակում է անուն, նկար, խաղի հրահանգներ և արտահայտություններ գրքից, որը նկարագրում է խաղաքարտի նկարը։ Խաղաքարտի ներքևի աջ անկյունում գրված է տեղեկություն հրապարակման մասին՝ նկարչի անունը, տվյալ թողարկման համարները և և խաղաքարտի ընդհանուր որակը թողարկման ժամանակ․ արժեքների նշան (սովորականների համար՝շ շրջան, անսովորների համար՝ շեղանկյուն բյուրեղ, հազվադեպների համար՝ հնգածայր աստղ) և խորհրդանիշ, անդրադարձնող թողարիկում (բազային թողարկման խաղաքարտերի վրա այդ խորհրդանիշը բացակայում է)։
Աջից վերին անկյունում (ուղղահայաց խաղաքարտերի համար) կամ աջ վերին անկյունում (հորիզոնական խաղաքարտերի համար) մատնանշում է գիտության խորհրդանիշը և ընդհանուր քանակը, որը անհրաժեշտ է,որպեսզի այդ խաղաքարտը տեղադրվի խաղի մեջ (չի ցուցադրվում խաղաքարտերի դասերին, կերպարներին և արկածներին։