«Have Yourself a Merry Little Christmas» | |
---|---|
Ջուդի Գառլենդի երգը | |
Ժանր | Սուրբծննդյան երաժշտություն |
Լեզու | անգլերեն |
Հեղինակ | Hugh Martin?[1] և Ralph Blane?[1] |
Կոմպոզիտոր | Ralph Blane?[1] և Hugh Martin?[1] |
Տոնայնություն | G-flat major? |
«Have Yourself a Merry Little Christmas», երգ, որը գրել են Հյու Մարտինն ու Ռալֆ Բլեյնը 1943 թվականին և ներկայացրել է Ջուդի Գառլենդը Մետրո-Գոլդուին-Մայերի «Meet Me in St. Louis» մյուզիքլում 1944 թվականին։ Ֆրենկ Սինատրան հետագայում ձայնագրել է փոփոխված տեքստով տարբերակը։ 2007 թվականին ASCAP-ը այն դասել է նախորդ հինգ տարիների ամենաշատ երգված սուրբծննդյան երգերի ցանկի երրորդ հորիզոնականում։ 2004 թվականին երգը զբաղեցրել է 76-րդ հորիզոնականն Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգերի ցանկում։
Երգը գրվել է 1943 թվականին[2][3][4] «Meet Me in St. Louis» ֆիլմի համար․ Մետրո-Գոլդուին-Մայերը վարձել է Մարտինին և Բլեյնին ֆիլմի համար մի քանի երգ գրելու նպատակով[4]։ Մարտինը հանգստանում էր Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում գտնվող տանը, որը նրա հայրը՝ Հյու Մարտինը, նախագծել էր իր մոր համար որպես մեղրամսի տնակ, որը գտնվում էր իր ծննդավայրից մի փոքր հեռու, և որը հետագայում՝ 1923 թվականին, դարձել է Մարտինի և նրա ընտանիքի տունը[5]։ Երգը առաջին անգամ հայտնվել է մի տեսարանում, որտեղ ընտանիքը վրդովված էր իր հոր՝ պաշտոնը բարձրացնելու նպատակով Նյու Յորք տեղափոխվելու ծրագրերից՝ թողնելով իրենց սիրելի տունը Սենթ Լուիսում, Միսսուրի, 1904 թվականի շատ սպասված համաշխարհային ցուցահանդեսի մեկնարկից անմիջապես առաջ։ Տեսարանում, որը տեղի է ունենում սուրբծննդյան նախօրեին, Ջուդի Գառլենդի հերոսուհին՝ Էսթերը, երգ է երգում՝ ուրախացնելու իր հուսահատ հնգամյա քրոջը՝ Թութիին, որին մարմնավորում է Մարգարեթ Օ'Բրայենը[6]։
Մարտինի հեղինակած որոշ բառեր մերժվել են նույնիսկ նկարահանումները սկսվելուց առաջ[7][8]։ Երբ Գառլենդին, նրա գործընկեր-դերասան Թոմ Դրեյքին և ռեժիսոր Վինսենտե Մինելլիին ներկայացրին տեքստի բնօրինակ նախագիծը, նրանք անվանեցին երգը ճնշող և խնդրեցին Մարտինին փոխել բառերը։ Չնայած սկզբում նա ընդդիմանում էր, Մարտինը մի քանի փոփոխություններ կատարեց՝ երգն ավելի լավատեսական դարձնելու համար։ Օրինակ՝ «Սա կարող է լինել ձեր վերջինը/ Հաջորդ տարի մենք բոլորս միգուցե կապրենք անցյալով» («It may be your last / Next year we may all be living in the past») տողերը վերածվել են «Թող լույս լինի ձեր սրտերում/ Հաջորդ տարի մեր բոլոր դժբախտությունները կվերանան տեսադաշտից» («Let your heart be light / Next year all our troubles will be out of sight»)։ Գառլենդի երգի տարբերակը, որը որպես սինգլ թողարկվել է նաև Decca Records լեյբլի կողմից, հայտնի է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայություն անցած Միացյալ Նահանգների զինվորականների շրջանում. Hollywood Canteen հյուրանոցում նրա ելույթը շատ զինվորների արցունքներ է պատճառել[9]։
1957 թվականին, երբ Ֆրենկ Սինատրան դիմել է Մարտինին երգը ձայնագրելու համար, խնդրել է նրան վերանայել բառերը' ավելի դրական թեմաներ ավելացնելու համար. Սինատրան հատկապես կարևորել է «Մինչ այդ մենք ստիպված կլինենք ինչ-որ կերպ գլուխ բերել» («until then we'll have to muddle through somehow») տողը[8]։ Մարտինի վերամշակած տեքստը հետևյալն էր. «Կախեք փայլուն աստղը ամենաբարձր ճյուղի վրա» («hang a shining star upon the highest bough»)։ Մարտինը մի քանի այլ փոփոխություններ կատարեց՝ ապագա ժամանակաձևը փոխելով ներկայի, այնպես որ երգի ուշադրության կենտրոնում իրական երջանկության տոնն է, այլ ոչ ավելի լավ ապագայի ակնկալիքը[10]։ Այնուամենայնիվ, Սինատրան ձայնագրել է երգի բնօրինակ բառերը 1948 թվականին։ The Judy Garland Show Christmas Special-ի ժամանակ Գառլենդը կատարել է երգը իր երեխաների՝ Ջո և Լորնե Լոֆթերի հետ, Սինատրայի վերափոխված տեքստով[11]։
2001 թվականին Մարտինը, ով 1980-ականներից ի վեր ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս որպես կրոնական դաշնակահար, Ջոն Ֆրիկեի հետ համատեղ գրել է երգի բոլորովին նոր բառեր՝ «Have Yourself a Blessed Little Christmas»՝ սուրբծննդյան աշխարհիկ ստանդարտի կրոնական տարբերակը։ Երգը ձայնագրել է գոսպել-վոկալիստ Դել Դելկերը, իսկ Մարտինը նվագակցել է դաշնամուրով[12]։
Ջուդի Գառլենդի երգի 1944 թվականի տարբերակը Billboard հիթ-շքերթներում հասել Է 27-րդ հորիզոնականին[13]։
2009 թվականին Քեյշա Քոուլը հասել է 58-րդ հորիզոնականին ամերիկյան Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում՝ երգի իր տարբերակով[14]։
2011 թվականին Մայքլ Բուբլեի տարբերակը Թոփ 100 հիթ-շքերթներում հասել է 98-րդ հորիզոնականին[15]։
2014 թվականին անգլիացի երգիչ Սեմ Սմիթը թողարկել է քավեր տարբերակ, որը Billboard Hot 100-ում դեբյուտել է 90-րդ հորիզոնականում, առաջին անգամ երգի տարբերակը հայտնվել է Billboard-ի ցուցակում[16][17]։ Երգը հայտնվել է ԱՄՆ-ի և Կանադայի Adult contemporary հիթ-շքերթների լավագույն տասնյակում, ինչպես նաև US Holiday հիթ-շքերթում։ Այն նաև գագաթնակետին է հասել լավագույն քառասունյակում Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Սլովակիայում, Չեխիայում և Շվեյցարիայում։
2016 թվականին Ջոշ Գրոբանը ամերիկյան Adult Contemporary հիթ-շքերթում հասել է 1-ին հորիզոնականին՝ երգի իր տարբերակով[18]։
2017 թվականին Ֆիբի Բրիջերսը ձայնագրել է այս երգի իր քավեր տարբերակը և թողարկել իր 2020 թվականի մինի ալբոմում[19]։
2018 թվականին Ջոն Լեջենդը հասել Է US Adult Contemporary հիթ-շքերթների 1-ին հորիզոնականին՝ իր «A Legendary Christmas» ալբոմի երգի տարբերակով, որը կատարում է Էսպերանսա Սփոլդինգի հետ[20]։
2023 թվականին Fifth Harmony խմբի նախկին անդամներ Էլլի Բրուքը և Դայնա Ջեյնը թողարկել են երգի նոր քավեր տարբերակը[21]։
«Have Yourself a Merry Little Christmas» | |
---|---|
Ջուդի Գառլենդի երգը | |
Ժանր | Սուրբծննդյան երաժշտություն |
Լեզու | անգլերեն |
Հեղինակ | Hugh Martin?[1] և Ralph Blane?[1] |
Կոմպոզիտոր | Ralph Blane?[1] և Hugh Martin?[1] |
Տոնայնություն | G-flat major? |
1995 թվականին ամերիկացի երգչուհի Լորնա Լաֆթը ձայնագրել է «Have Yourself a Merry Little Christmas» երգի քավեր տարբերակը, որը վերամշակվել է որպես «վիրտուալ դուետ» իր մոր՝ Ջուդի Գառլենդի հետ։ Երգի պրոդյուսերը Գորդոն Լորենցն էր․ Carlton Sounds լեյբլը թողարկել է որպես CD սինգլ միայն Մեծ Բրիտանիայում[22]։
1995 թվականի դեկտեմբերի 16-ին Լաֆթի տարբերակը UK Singles Chart-ում հասել է 100-րդ հորիզոնականին[23]։
Հիթ-շքերթ (2014–2022) | Բարձրագույն հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (ARIA)[24] | 48 |
Իտալիա (FIMI)[25] | 24 |
![]() |
47 |
US Holiday 100 (Billboard)[27] | 24 |
US Rolling Stone Top 100[28] | 25 |
Հիթ-շքերթ (2011–2018) | Բարձրագույն հորիզոնական |
---|---|
Լիտվա (AGATA)[29] | 84 |
Նիդերլանդներ (Single Top 100)[30] | 95 |
US Holiday 100 (Billboard)[31] | 31 |
US Holiday Digital Songs (Billboard)[32] | 18 |
US Holiday Streaming Songs (Billboard)[33] | 14 |
US Hot RingMasters (Billboard)[34] | 31 |
Հիթ-շքերթ (2014–2023) | Բարձրագույն հորիզոնական |
---|---|
![]() |
47 |
![]() |
48 |
![]() |
53 |
![]() |
66 |
![]() |
8 |
![]() |
49 |
![]() |
36 |
![]() |
33 |
![]() |
14 |
Ֆրանսիա (SNEP)[44] | 95 |
![]() |
41 |
Greece Digital Songs (IFPI Greece)[46] | 70 |
![]() |
19 |
![]() |
46 |
Լիտվա (AGATA)[49] | 38 |
![]() |
30 |
![]() |
16 |
![]() | |
![]() |
57 |
![]() |
34 |
![]() |
26 |
![]() |
38 |
![]() |
53 |
![]() |
90 |
![]() |
6 |
US Holiday 100 (Billboard)[60] | 9 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Մեծ Բրիտանիա (BPI)[61] | Gold | 400 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[62] | Gold | 35 000^ |
Դանիա (IFPI Denmark)[63] | Platinum | 90 000^ |
Պորտուգալիա (AFP)[64] | Gold | 10 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[65] | Gold | 400 000^ |
ԱՄՆ (RIAA)[66] | Gold | 500 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Իտալիա (FIMI)[67] | Gold | 35 000* |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: Missing or empty |url=
(օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2020" in the "Anno" drop-down menu. Select "Singoli" under "Sezione".