Henan Airlines | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 2006 | |||
Կենտրոններ | Zhengzhou Xinzheng International Airport? | |||
Գլխամաս | Չժենչժոու, Չինաստան | |||
kunpeng-air.com |
Henan Airlines (նախկինում՝ Kunpeng Airlines), Տարածաշրջանային ավիաընկերություն Չինաստանում, գլխամասային գրասենյակը գտնվում է Չժենչժոու քաղաքում (Չինաստանի հյուսիսային մաս), ներքին և միջազգային օդային երթուղիներով իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Փոխադրողի կցագրման և նրա հիմնական տարանցիկ հանգույցը Չժենչժոու Սինչժեն միջազգային օդանավակայանն է։ Kunpeng Airlines–ը հիմնադրվել է որպես չինական Shenzhen Airlines ավիաընկերության և ամերիկյան Mesa Air Group ավիահոլդինգի համատեղ ընկերություն՝ դառնալով Չինաստանի՝ իր ժամանակի խոշորագույն տարածաշրջանային ավիափոխադրողը[1]։ 2009 թվականին Mesa Air Group-ը և Shenzhen Airlines-ը հայտարարեցին գործընկերային համաձայնագիրը լուծելու մասին, որից հետո ընկերությունը անվանափոխվեց՝ պաշտոնապես կրելով Henan Airlines անունը։
2006 թվականի դեկտեմբերին ամերիկյան Mesa Air Group ավիահոլդինգը և չինական Shenzhen Airlines ավիաընկերությունը համատեղ Kunpeng Airlines ընկերության հիմնադրման վերաբերյալ պայմանագիր կնքեցին։ Նոր ավիաընկերությունը իր գործունեությունը սկսեց հաջորդ տարվա հոկտեմբերին՝ իրականացնելով կանոնավոր ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ, ինչպես նաև՝ չարտերային թռիչքներ։ Ընկերության նավատորմը կազմված էր Mesa Air Group-ից վարձակալած Bombardier CRJ-200 ինքնաթիռներից[2][3]։
2008 թվականի օգոստոսին Mesa Air Group-ի ղեկավարությունը հայտարարեց, որ նախատեսել է Kungpeng Airlines –ի ակցիաների իր փաթեթը վաճառել գործընկեր Shenzhen Airlines-ին[4]։
Նույն ամսին ավիաընկերությունը իր գլխամասային գրասենյակը տեղափոխեց Չժենչժոու՝ հույս ունենալով այդ քայլով ավելի շատ կանոնավոր չվերթեր ապահովել և հաղթահարել ֆինանսական ճեղքվածքը։ Փոխադրողի ղեկավարությունը հայտարարեց մոտ երկու հարյուր ինքնաթիռներ ձեռք բերելու և 2016 թվականին ավիաընկերության օրական չվերթերի թիվը 900-ի հասցնելու մտադրությունների մասին[5]։
2009 թվականի հունիսին Mesa Air Group Հոլդինգը իրեն պատկանող բոլոր ակցիաները վաճառեց նախկին գործընկերոջը, ինչից հետո վարձակալած CRJ-200 ինքնաթիռները վերադարձվեցին Mesa-ին։ Նույն թվականի հուլիսին Shenzhen Airlines –ը հայտարարեց դուստր-ավիափոխադրողի պաշտոնական անվանումը Henan Airlines –ի փոխելու և ընկերությանը մի քանի Embraer E-190 լայներներ փոխանցելու մասին[6]։
2010 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ Henan Airlines ավիաընկերության օդային նավատորմը կազմված է հետևյալ ինքնաթիռներից[7]՝
Ինքնաթիռի տեսակը | Շահագործվող | Պատվիրված | Նստատեղ | Ծանոթաթագրություն | ||
J | Y | Ընդամենը | ||||
Comac ARJ21-700 | — | 100[8] | Ինքնաթիռի այս տեսակի համար խոշոր պատվեր է արված | |||
Embraer E-190 | 4 | — | 6 | 92 | 98 | |
Ընդամենը | 4 | 100 |