Honeymoon | ||||
---|---|---|---|---|
Լանա Դել Ռեյի Ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 18 Սեպտեմբերի, 2015 | |||
Ձայնագրված | 2014-2015 | |||
Ժանր | բարոկկո-փոփ դրիմ փոփ թրիփ հոփ հիփ-հոփ | |||
Տևողություն | 65:06 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Interscope Polydor | |||
Պրոդյուսեր | Լանա Դել Ռեյ | |||
Լանա Դել Ռեյի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Honeymoon ալբոմից | ||||
|
Honeymoon, ամերիկացի երգչուհի-երգչահան Լանա Դել Ռեյի 4-րդ ալբոմը։ Այն թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ին Polydor Records-ի և Interscope Records-ի կողմից և պատրաստվել է Դել Ռեյի կողմից՝ Ռիկ Նովելսի և Կիերոն Մենզիի հետ միասին։ Ալբոմից զգալիորեն հեռացվել էր Դել Ռեյի նախորդ Ultraviolence ալբոմի կիթառով գործիքավորումը և վերադարձվել է Born to die-ի և Paradise-ի բարոկկո փոփը։ Ալբոմի երգերի տեքստերը շոշափում են տանջալից սիրավեպի, դառնության, ցանկության և բռնության թեմաները։
Թողարկվելուն պես Honeymoon-ը ստացել է հիմնականում դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից՝ հայտնվելով 2015 թվականի լավագույն ալբոմների ցանկում[1]։ Մինչ օրս որոշ քննադատների կարծիքով Honeymoon-ը Դել Ռեյի լավագույն ալբոմն է[2]։ Ալբոմի դեբյուտը կայացել է US Billboard 200-ի 2-րդ հորիզոնականում՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 116000 օրինակով, իսկ Ավստրալիայում, Հունաստանում և Իռլանդիայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ալբոմին աջակցել է երկու սինգլի թողարկումը. «High by the Beach» և «Music to Watch Boys To»:
Դել Ռեյը ավարտել է իր 3-րդ՝ Ultraviolence ալբոմի ձայնագրությունը 2014 թվականի մարտին, և նույն թվականի հունիսին նա սկել է աշխատել նոր գաղափարի վրա, որի մասին նա ասել է, որ «գործընթացը վերածվում է մի բանի, որը ինձ իսկապես դուր է գալիս։ Ես հաճույք եմ ստանում ավելի նյարդային զգացմունքների մեջ ընկղմվելով այս մեկի համար։ Այն ավելի լայն է»[3]։ 2015 թվականի հունվարին Լանա Դել Ռեյը Billboard-ի միջոցով հայտնել է, որ սկսել է աշխատել իր 4-րդ ալբոմի վրա` հայտարարելով, որ պատրաստվում է նույն տարի ինչ-որ ժամանակահատվածում թողարկել ալբոմ՝ Honeymoon-ը[3]։ Հայտարարության ընթացքում Դել Ռեյը նաև ասել է, որ ինքը գրել և ձայնագրել է 9 երգ, որոնք հնարավոր է ներառվեն ալբոմում[3]։
2015 թվականի հունվարին Դել Ռեյը հաստատել է «Music to Watch Boys To» երգը, որի անունը պետք է դառնար ամբողջ ալբոմի անվանումը[4]։ Նույն ամսում նա հայտարարել է, որ 10 ձայնագրված երգերից 4-ը «իդիալական» են, ավելացնելով, որ նա կգրի ևս մի քանի երգ, որը կհամախմբի այդ բոլորը[5]։ «High by the Beach»-ը եղել է ալբոմի համար ձայնագրված վերջին երգերից մեկը[6]։
Քննադատները Honeymoon ալբոմի մասին ասել են, որ այն ռետրո ոճով է, «փառահեղ կինեմատոգրաֆիկ բարոկկո-փոփ»[7], «էլեգանտ մելանխոլիկ դրիմ-փոփ»[1], վերադարձ դեպի կինեմատոգրաֆիկ թրիփ հոփին՝ Դել Ռեյի 2-րդ ալբոմ Born to Die-ին[1], թրեպի[8], ջազի[9] և բլյուզի[10] միավորող տարրերով[11]։
Honeymoon ալբոմը միայնության մասին է[12]։ Այն ընդգրկում է թեմաներ՝ դժբախտ սեր, դատապարտված արարքներ, մարդկային դաժանություն և փախուստի փորձեր, ցանկություն, փախուստ և բռնություն[11]։ Հարաբերությունների թեման բացահայտելուց բացի, ալբոմը պարունակում է տողեր, որոնք վերաբերում են էրոտիզմի գաղափարներին, թմրանյութերին, առասպելներին, դատարկ խոստումներին, ինչ է նշանակում կին լինել, և որն է «ամերիկյան հոգին»[13]։
Ալբոմը բացվում է «Honeymoon» երգով, որը բարոկկո-փոփ ժանրում է[14]։ Time ամսագրի գրախոսը երգը անվանել է «բնութագրականորեն շեղող» և «կինեմատիկական» և ենթադրել է, որ երգը ավելի նման է Born to Die ալբոմին, քան Ultraviolence-ին[15]։ Ըստ Հաթսոնի «Music to Watch Boys To» երգը կառուցված է սինթեզատորի վրա, ֆլեյտայի հնչյուններով և «սողացող» ռիթմերով, որոնք ծառայում են որպես «կրքոտ ֆոն՝ վարդագույն ֆլամինգոյի վերջին շնչով երգվող տգեղ և կործանարար սիրավեպ կատարողի համար»[16]։ «Terrence Loves You» ստեղծագործությունը, որում Դել Ռեյը երգում է դաշնամուրի, լարային գործիքների և «հառաչող» սաքսոֆոնի նվագակցությամբ, նկարագրվում է որպես «հիպնոսացնող»[17]։ Երգը սկսվում է կիթառի հնչյուննով, հետո հայտնվում է դաշնամուրի հնչյունները, ապա՝ ջութակը և Դել Ռեյի վոկալը[9]։ «God Knows I Tried»-ը ներառում է կիթառի հնչյուններին զուգակցված, շերտավորված վոկալով։ Երգի տեքստը այն մասին, թե ինչպես է Դել Ռեյը վիրավորվել «Պարոն Bad Boy»-ից, նաև պարունակում է ընտանեկան բռնության թեման[18]։ «High by the Beach»-ը թրեպ-փոփ երգ է հիփ հոփի ազդեցությամբ, որտեղ հիմնական գործիքը սինթեզատորն է[19]։
Հաջորդ «Freak» երգի բառերը, համեմատվում են The Weeknd-ի աշխատանքի հետ, պատմվում է թմրանյութերի մասին[12]։ «Art Deco»-ն՝ դանդաղ ջազային բալլադ է, թույլ բիտերով, երգի տեքստը պատմում է «դատարկության և ամերիկյան թախծի» մասին[20]։ Ալբոմի 8-րդ թրեքը միջանկյալ «Burnt Norton (Interlude)»-ն է, որում Դել Ռեյը կարդում է հատված «Չորս քառյակներ» շարքի առաջին պոեմից, որը գրել է Թոմաս Սթեռնս Էլիոթը։ Բանաստեղծությունում խոսվում է ժամանակի բնույթի և ճակատագրի գաղափարի մասին, հիմքում ընկած է ենթադրանք, որ մեր ներկա տպավորություններն ու փորձը մեր վերահսկողությունից վեր են։ Հաջորդ երգը՝ «Religion», գնահատվել է որպես Դել Ռեյի ամենալավատես սիրային երգերից մեկը, բայց երգը նույնպես նշվել է այն բանի համար, որ «դեռ երանգավորված է երգչուհու նախընտրած ինքնաոչնչացման մեղեդիով»[21]։ «Salvatore» երգը միավորում է ջութակները, հարվածային գործիքները և բանաստեղծությունը իտալերենով, որոնք բնութագրվել են որպես «1940-ականների Իտալիան ի դեմս Ֆրենկ Սինատրայի»[7]։
«The Blackest Day» բալլադն, որը հիմնականում դիպչում է վշտի փուլերին և բաժանությունից հետո ապրող զգացմունքներին[22]։ Առաջին տունում ուսումնասիրվում է հրաժարվելու թեման, որն ակնհայտ է երգի տեքստում, օրինակ՝ «Չեմ ուզում բաժանվել, մեր մոտ ամենինչ լավ է» տողում[22]։ երկրորդ փուլը՝ վիշտը, բարկությունը, պատկերված է երգի բրիջում. «Դու պետք է կանխատեսեիր / թույլ չտայիր, որ նա կախարդի քեզ «վատ եղանակի կախարդանքով»»[22]։ Երկրորդ տան մեջ Դել Ռեյը պայման է դնում իր ընկերոջը․ «Տան ինձ տուն, ես ունեմ նոր մեքենա և ատրճանակ / Քամին մազերիս, ես բռնում եմ քո ձեռքը, ես լսում եմ երգը», որից հետո երգչուհին ընդունում է իրավիճակը կոդայում․ «Ես նորից ինքնուրույն եմ»[22]։ «24»-ը կինեմատոգրաֆիկ երգ է, որն իր երաժշտական ոճի և խոսքերի շնորհիվ համեմատվել է Ջեյմս Բոնդի գլխավոր թեմաների հետ[23]։ «Swan Song» հանդարտ մեղեդիների ու ցածր ռիթմերի, էլեգանտ թատերական երգ է[21], ողբերգական բառերով, որոնցում Դել Ռեյը բազմիցս շշնջում է․ «Այլևս չեմ երգելու», ինչպես նաև պարունակում է Դել Ռեյի թեզիսը՝ խուսափել պատասխանատվությունից[22]։ Ալբոմը եզրափակում է «Don't Let Me Be Misunderstood» քովեր-երգով, որն ի սկզբանե երգում էր ամերիկացի երգչուհի Նինա Սիմոնը[1][7]։
№ | Անվանում | Հեղինակ | Տևողություն |
---|---|---|---|
1 | «Honeymoon» | Լանա Դել Ռեյ, Ռիկ Նովելս | 5։50 |
2 | «Music to Watch Boys To» | Դել Ռեյ, Նովելս | 4։50 |
3 | «Terrence Loves You» | Դել Ռեյ, Նովելս | 4։50 |
4 | «God Knows I Tried» | Դել Ռեյ, Նովելս | 4։40 |
5 | «High by the Beach» | Դել Ռեյ, Նովելս | 4։17 |
6 | «Freak» | Դել Ռեյ, Նովելս | 4։55 |
7 | «Art Deco» | Դել Ռեյ, Նովելս | 4։55 |
8 | «Burnt Norton (Interlude)» | Թոմաս Էլիոտ | 1։21 |
9 | «Religion» | Դել Ռեյ, Նովելս | 5։23 |
10 | «Salvatore» | Դել Ռեյ, Նովելս | 4։41 |
11 | «The Blackest Day» | Դել Ռեյ, Նովելս | 6։05 |
12 | «24» | Դել Ռեյ, Նովելս | 4։55 |
13 | «Swan Song» | Դել Ռեյ, Նովելս | 5։23 |
14 | «Don't Let Me Be Misunderstood» | Սոուլ Մարկոս | 3։01 |
{{cite web}}
: |last=
has generic name (օգնություն)
|
|