«Human Nature» | ||||
---|---|---|---|---|
Մադոննայի սինգլը | ||||
«Bedtime Stories» ալբոմից | ||||
«Բ» կողմ | "Sanctuary" | |||
Թողարկված | 1995 թվականի հունիսի 6 | |||
Ֆորմատ | CD-սինգլ, Երաժշտության ներբեռնում, երաժշտական սթրիմինգ և CD | |||
Ձայնագրված | 1994 | |||
Ժանր | ժամանակակից R&B, հիփ հոփ և swingbeat?[1] | |||
Երգահան | Dave Hall? և Մադոննա | |||
Տևողություն | 4:54 | |||
Լեյբլ | Maverick և Warner Bros. Records | |||
Պրոդյուսեր | Մադոննա, Դեյվ Հոլլ | |||
Մադոննայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Human Nature» (անգլ. թարգմանաբար՝ «Մարդկային բնություն»), ամերիկացի երգչուհի Մադոննայի՝ 1994 թվականին թողարկված «Bedtime Stories» ալբոմի չորրորդ և եզրափակիչ սինգլը։
Մադոննան երգում պատասխանում է 1990-ական թվականների սկզբին իր նոր՝ «Erotica» ալբոմի թողարկումից, «Սեքս» գրքի հրատարակումից, ինչպես նաև «Մարմինը որպես հանցանշան» ֆիլմին իր մասնակցությունից հետո նրա վրա հարձակված քննադատներին։ Երգչուհին անընդհատ ասում էր, որ դա «ոչ մեծ» ուղերձ է աշխարհի բոլոր չարացած կեղծավորներին» (անգլ.՝ a little 'fuck you' to all the up-tight prudes of the world): Երգն ակնհայտորեն արտահայտում է երգչուհու զայրույթը քննադատների հանդեպ. «I’m not your bitch don’t hang your shit on me»: Երգի ռադիոտարբերակով այդ տողը հանվել է, ինչը բավականին կրճատել է կոմպոզիցիայի սրախոսությունը։ «Chorus Door Slam with Nine Sample» տարբերակում «shit» բառը խլացվել է դուռը շրխկացնող ձայնով։
Լեյբլը, որի ներքո թողարկվել են Մադոննայի ձայնագրությունները, պատրաստվում էր թողարկել «Bedtime Stories» ալբոմի չորրորդ սինգլը` «Don't Stop» ռադիոյի համար առավել բարեհունչ երգ, բայց Մադոննան այդ տեղում ցանկանում էր տեսնել հենց «Human Nature» երգը, և նրա ցանկությունն, ի վերջո, իրագործվել է։
Երգի մեջ կա առկա է Main Source հիփ-հոփ խմբի «What You Need» երգի սեմփլը։
Այն ժամանակ, երբ «Human Nature»-ը դարձել Է Մադոննայի երկրորդ սինգլը, չի ընդգրկվել լավագույն քառասնյակում, փոխարենը երգն ուժեղ հաջողություն է ունեցել ակումբային և պարային հիթ-շքերթներում։
Մեծ Բրիտանիայում սինգլը հասել է 8-րդ հորիզոնական, որից հետո նրա ժողովրդականությունը հաստատուն կերպով նվազել է։ Միացյալ Թագավորությունում թողարկված սինգլի շապիկին օգտագործվել է տեսահոլովակից կադր, որտեղ Մադոննան սև կաշվե հագուստով նստած է աթոռին։
Տեսահոլովակում, որի ռեժիսորն է Ժան-Բատիստ Մոնդինոն, նկարահանվել են Մադոննան, նրա պարողները (ներառյալ Ջեյմի Քինգը, որն ավելի ուշ պարուսույց է դարձել «Re-Invention World Tour» և «Confessions Tour» համաշխարհային հյուրախաղերի համար), ինչպես նաև, չբացառելով շնիկին, երգչուհուն պատկանող Չիկիտա չիհուահուան` ամբողջովին սև վինիլային և լատեքսային հագուստով։ Տեսահոլովակում պարերն ընդհատվում են սադոմազոխիզմի (կապկպվածության) տարրերով լի կադրերով, օրինակ՝ տեսարաններից մեկում մոտոձեռնոցներով կին կա, իսկ մեկ այլ տեսարանում՝ ոտնակապերով։ Տեսահոլովակի վերջում երաժշտությունը հանկարծակի ընդհատվում է, և Մադոննան արտասանում է հետևյալ արտահայտությունը. «բացարձակապես ոչ մի ափսոսանք» (անգլ.՝ absolutely no regrets)` պնդելով իր տեսակետը ևս մեկ անգամ։ Տեսահոլովակն առաջադրվել է «MTV Video Music Awards» մրցանակի երկու անվանակարգում` «Լավագույն պարային տեսահոլովակ» (անգլ.՝ Best Dance Video) և «Լավագույն խորեոգրաֆիա» (անգլ.՝ Best Choreography): «Human Nature»-ի տեսահոլովակը հայտնվել է երգչուհու տեսահոլովակների պաշտոնական ժողովածուում` «The Video Collection 93:99»-ում։
|
|
«Human Nature» երգի ռեմիքսների հեղինակներն են Միշեն Հովին և Դեննի Թենագլին։
Հիթ-շքերթ (1995) | Հորիզոնական |
---|---|
Australian ARIA Singles Chart[2] | 17 |
Canadian Singles Chart[3] | 9 |
Finnish Singles Chart[2] | 11 |
German Singles Chart[4] | 50 |
Irish Singles Chart | 21 |
Italian FIMI Singles Chart[5] | 10 |
Japanese Oricon Weekly Singles Chart | 511 |
Japanese Oricon International Singles Chart | 101 |
New Zealand RIANZ Singles Chart[2] | 37 |
Swiss Singles Chart[2] | 17 |
UK Singles Chart[6] | 8 |
U.S. Billboard Hot 100[7] | 46 |
U.S. Billboard Hot 100 Airplay[8] | 58 |
U.S. Billboard Hot 100 Singles Sales[9] | 35 |
U.S. Billboard Hot Dance Club Play[7] | 2 |
U.S. Billboard Hot R&B/Hip-Hop Songs[7] | 57 |
1 Թողարկված որպես «La Isla Bonita»/«Human Nature»
{{cite web}}
: |author=
has generic name (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Human Nature» հոդվածին։ |
|