ISO 3103 (ԻՍՕ 3103), Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) հրապարակած չափորոշիչ, որով որոշվում է թեյը թրմելու եղանակը։ Չափորոշիչը ստեղծել է ԻՍՕ-ի թիվ 34 տեխնիկական կոմիտեի թիվ 8 ենթակոմիտեն (թեյ) 1980 թվականին[1]։
Չափորոշիչը ներկայացնում է կավե սափորների կամ ճենապակյա ամանների մեջ թեյի չոր տերևներից լուծվող նյութերի ստացման եղանակը՝ սպիտակ կավե կամ ճենապակյա ամանների մեջ թարմ եռացրած ջուր լցնելու միջոցով։ Դրանից հետո ուսումնասիրվում են տերևների և ստացված հեղուկի օրգանոլեպտիկ հատկությունները՝ կաթով կամ առանց դրա։
Սույն չափորոշչով որոշվում է թեյը թրմելու եղանակը՝ իրականացնելով դրա համտեսումը[2][3]։
- Թրմեցման համար պատրաստված թեյնիկը պետք է լինի սպիտակ կավից կամ հախճապակուց՝ ծածկված ջնարակով, ինչպես նաև պետք է ունենա մասնակիորեն ատամնավոր եզրեր։ Թեյնիկի կափարիչը պետք է ունենա փոքրիկ անցք, որպեսզի օդի որոշակի մաս կարողանա դուրս գալ, երբ պատրաստվում է թեյի թուրմը։
- Եթե օգտագործվում է մեծ թեյնիկ, ապա այն պետք է տեղավորի ամենաշատը 310 մլ (±8 մլ) և ունենա 200 գրամ (±10 գրամ) զանգված։
- Եթե օգտագործվում է փոքր թեյնիկ, ապա այն պետք է տեղավորի ամենաշատը 150 մլ (±4 մլ) և ունենա 118 գրամ (±10 գրամ) զանգված։
- Թեյնիկի մեջ լցվող եռացրած ջրի ամեն 100 մլ‐ին ավելացվում է 2 գրամ թեյ (չափման 2% անճշտությամբ)։
- Թարմ եռացրած ջուրը թեյնիկի մեջ պետք է լցվի եզրերից 4-6 մմ մակարդակի վրա։
- Ջուրը չպետք է լինի կոշտ։
- Թրմեցման տևողությունը՝ 6 րոպե։
- Թեյը պատրաստելուց հետո այն պետք է լցվի սպիտակ կավից կամ հախճապակուց պատրաստված բաժակի մեջ, որը պետք է ծածկված լինի ջնարակով։
- Եթե օգտագործվում է մեծ բաժակ, ապա թեյը պետք է ունենա 380 մլ ծավալ և լինի 200 գրամ (±20 գրամ)։
- Եթե օգտագործվում է փոքր բաժակ, ապա թեյը պետք է ունենա 200 մլ ծավալ և լինի 105 գրամ (±20 գրամ)։
- Եթե պատրաստման ընթացքում օգտագործվելու է կաթ, ապա այն կարող է բաժակի մեջ ավելացվել ինչպես թրմեցված թեյը լցնելուց առաջ, այնպես էլ՝ հետո։
- Կաթը, որն ավելացվելու է բաժակի մեջ թեյից հետո, ավելի լավ է լցվի թեյի 65 — 80 °C ջերմաստիճանում։
- Մեծ բաժակում պետք է ավելացվի 5 մլ կաթ, իսկ փոքր բաժակում՝ 2.5 մլ։
Ստանդարտը քննադատվել է թեյնիկը նախապես տաքացնելու կարևոր փուլը անտեսելու համար[4]։ Իռլանդիան միակն էր, ով քվեարկել էր դեմ՝ տեխնիկական հարցերում անհամաձայնությունների պատճառով[5]։
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ISO 3103 կատեգորիայում։
|
ISO ստանդարտներ |
---|
| 1֊9999 | 1 • 2 • 3 • 4 • 5 • 6 • 7 • 9 • 16 • 31 ( -0, -1, -2, -3, -4, -5, -6, -7, -8, -9, -10, -11, -12, -13) • 128 • 216 • 217 • 226 • 228 • 233 • 259 • 269 • 296 • 302 • 306 • 428 • 639 ( -1, -2, -3, -5, -6) • 646 • 690 • 732 • 764 • 843 • 898 • 1000 • 1004 • 1007 • 1073-1 • 1413 • 1538 • 1745 • 2014 • 2015 • 2022 • 2108 • 2145 • 2146 • 2281 • 2709 • 2711 • 2788 • 3029 • 3103 • 3166 ( -1, -2, -3) • 3297 • 3307 • 3602 • 3864 • 3901 • 3977 • 4031 • 4157 • 4217 • 5218 • 5775 • 5776 • 5964 • 6166 • 6344 • 6346 • 6425 • 6429 • 6438 • 6523 • 6709 • 7001 • 7002 • 7098 • 7185 • 7388 • 7498 • 7736 • 7810 • 7811 • 7812 • 7813 • 7816 • 8000 • 8217 • 8571 • 8583 • 8601 • 8632 • 8652 • 8691 • 8807 • 8820-5 • 8859 ( -1, -2, -3, -4, -5, -6, -7, -8, -9, -10, -11, -12, -13, -14, -15, -16) • 8879 • 9000 • 9075 • 9126 • 9241 • 9362 • 9407 • 9506 • 9529 • 9564 • 9594 • 9660 • 9897 • 9945 • 9984 • 9985 • 9995 |
---|
| 10000 - 19999 | |
---|
| 20000+ | |
---|
|