«I Can’t Stand It», Էրիկ Կլեպտոնի առաջին սինգլն իր 1981 թվականի «Another Ticket» ալբոմից։ Վինիլային ձայնագրության վրա որպես կատարող նշվել է՝ Eric Clapton and His Band։ Այն օգտագործվել է նաև Բիլլի Օ’Ռեյլիի The Radio Factor ռադիոհաղորդման ընդմիջումների ժամանակ։
AllMusic երաժշտական ամսագրի քննադատ Մեթյու Գրինվալդը երգը անվանել է «1980-ականների սկզբի Կլեպտոնի գլխավոր հիթերից մեկը» և հավելել, որ «այս երգում նա շարունակում է, իր խոսքով, ավելի շատ երաժշտագետ լինել, քան երաժիշտ»։ Գրինվալդը պնդում էր, որ «երգի տեքստում թունավոր խանդ կա, և որ այն այդ ժամանակաշրջանի Կլեպտոնի ամենագրագետ երգերից մեկն է»։ Նա իր գրախոսությունն ավարտել է այն պնդմամբ, որ «երաժշտական առումով ակորդների որոշ դասական փոփոխություններ, գրեթե Booker T. & the M.G.’s ոճով, ընդգծում են տեմպի դինամիկությունը՝ Կլեպտոնի համար ապահովելով հսկայական հիթ»[1]։
Բացի այն, որ երգն ինքնին փոփ հիթ է դարձել՝ հասնելով Billboard Hot 100-ի 10-րդ հորիզոնականին, այն նաև դարձել է Կլեպտոնի առաջին երգը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard's Top Trackss ռոք երգերի հիթ շքերթում, որի դեբյուտը տեղի է ունեցել 1981 թվականի մարտին։ Այն պահպանել է դիրքերը հիթ-շքերթում երկու շաբաթ[2]։ Երգը հասել է 15-րդ հորիզոնականին Կանադայում։ Մինչև 1980 թվականը Broadcast Music, Inc.-ը հաշվել է երգի հեռարձակման ավելի քան մեկ միլիոն դեպք, ինչը Կլեպտոնին թույլ է տվել ստանալ հատուկ վկայական[3]։
↑«InfoDisc : Tous les Titres par Artiste». Institut français d'opinion publique (ֆրանսերեն). InfoDisc.fr. Select "Eric Clapton" from the artist drop-down menu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.