«I Don’t Search I Find» | |
---|---|
Մադոննաի երգը | |
Ժանր | դիսկո |
Լեյբլ | Interscope Records |
Հեղինակ | Մադոննա |
«I Don’t Search I Find» (անգլ. թարգմանաբար՝ «Ես չեմ փնտրում, ես գտնում եմ»), ամերիկացի երգչուհի Մադոննայի ձայնագրած երգը իր տասնչորսերորդ «Madame X» ստուդիական ալբոմի համար։ Երգի հեղինական ու համապրոդյուսերը երգչուհու հետ միասին եղել է Միրվե Ահմաձայը։
2019 թվականի դեկտեմբերի 6-ին թողարկվել է ժողովածուն Հանի Դիժոնի երեք ռեմիքսներով[1]։ Երգը դարձել է ալբոմի չորրորդ անընդմեջ ձայնագրությունը, որն ընդգրկվել է Billboard Dance Club Songs հիթ-շքերթի առաջին տասնյակում։ 2020 թվականի փետրվարին երգը գլխավորել է տվյալ հիթ-շքերթը և դարձել Մադոննայի համար № 1 հիսուներորդ ռեկորդային սինգլը, երգչուհին դարձել է պատմության մեջ միակ երաժիշտը, որը 50 անգամ գլխավորել է առանձին վերցրած Billboard հիթ-շքերթը և միակ երաժիշտը, որն հինգ տարբեր տասնամյակներում (80-ական, 90-ական, 00-ական, 10-ական և 20-ական թվականներին) Billboard հիթ-շքերթներում ունեցել է առնվազն մեկ № 1 հիթ[2]։
2020 թվականի մայիսի 1-ին թողարկվել է երգի նոր ռեմիքսներով ժողովածուն[3]։
2020 թվականի մայիսի 22-ին երգը Իտալիայում թողարկվել է որպես ալբոմի չորրորդ սինգլ[4]։
Դեկտեմբերի 28-ին հրապարակվել Է ըստ New York Post-ի տարվա լավագույն երգերի ցուցակը, «I Don’t Search I Find» երգը զբաղեցրել է ութերորդ տեղը, ինչպես նաև ավելի վաղ ալբոմի տեսությունում երգը առանձնացվել է որպես ալբոմի ամենահաջողվածներից մեկը, գրախոսականը այն անվանել է «Confessions on a Dance Floor» ալբոմի դիսկո գնդակի էֆեկտով EDM շարունակություն[5][6]։
Երգը ներառվել է Madame X Tour համերգային շրջագայության սեթ-ցուցակում։ Երգի համարում Մադոննան հանդես է եկել կաշվե վերարկուով և մեկ աչքին վիրակապով։ Ըստ սյուժեի՝ նրան հետապնդել են դետեկտիվ ձևացող պարողները հարցաքննելու նպատակով[7]։
I Don’t Search I Find (Honey Dijon Remix)[1] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «I Don’t Search I Find» (Honey Dijon Remix) | 6:58 | |||||||
2. | «I Don’t Search I Find» (Honey Dijon CLUBMIX) | 6:07 | |||||||
3. | «I Don’t Search I Find» (Honey Dijon RADIOMIX) | 5:23 |
I Don’t Search I Find (Remixes)[3] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «I Don’t Search I Find» (Endor Remix) | 5:29 | |||||||
2. | «I Don’t Search I Find» (DJLW Remix) | 4:29 | |||||||
3. | «I Don’t Search I Find» (Kue Remix) | 6:25 | |||||||
4. | «I Don’t Search I Find» (Chris Cox Remix) | 6:53 | |||||||
5. | «I Don’t Search I Find» (Offer Nissim Remix) | 6:38 |
«Madame X» ալբոմի տվյալներով[8].
Հիթ-շքերթ (2019/2020) | Լավագույն հորիզոնական |
---|---|
Հունաստան (Billboard Digital Sales)[9] | 5 |
Սլովակիա (Radio Top 100)[10] | 73 |
UK Download Chart[11] | 66 |
Մեծ Բրիտանիա (UK Singles Sales)[12] | 66 |
Hot Dance Club Songs (Billboard)[13] | 1 |
Dance/Electronic Songs (Billboard)[14] | 30 |
Շրջան | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|
Աշխարհ | 6 դեկտեմբերի 2019[1] | թվային ներբեռնում, սթրիմինգ (Honey Dijon Remixes EP) | Interscope Records |
1 մայիսի 2020[3] | թվային ներբեռնում, սթրիմինգ (Remixes EP) | ||
Իտալիա | 22 մայիսի 2020[4] | Contemporary hit radio |
{{cite AV media notes}}
: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
|