«I Trust», հարավկորեական (G)I-DLE գըրլ բենդի երրորդ մինի ալբոմը։ Ալբոմի թվային տարբերակը թողարկվել է 2020 թվականի ապրիլի 6-ին, իսկ ֆիզիկական տարբերակը ապրիլի 7-ին՝ CUBE Entertainment լեյբլի միջոցով։ Ալբոմը բաղկացած է 5 երգերից, ներառյալ նախապես թողարկված՝ «Lion» ու գլխավոր՝ «Oh My God» սինգլները, որի պրոդյուսերներն ու հեղինակներն են Չոն Սոյոնն ու Big Sancho-ն[2]։ Ալբոմն ունի երկու ֆիզիկական տարբերակ՝ «True» (Ճիշտ) և «Lie» (Սուտ)[3]։ «I Trust» ալբոմն հանդիսանում է նրանց նախորդ թողարկված մինի ալբոմի՝ «I Made»-ի (2019) շարունակությունը։
Մինի ալբոմը դեբյուտ է կատարել Gaon Album Chart չարթի առաջին հորիզոնականում և դարձել է խմբի լավագույն վաճառք ունեցող ալբոմը՝ առաջին շաբաթում վաճառվելով 112,075 օրինակ[4]։ Այս ալբոմով խումբը դարձել է չորրորդ գըրլ բենդը, որի ալբոմի թողարկման առաջին շաբաթում վաճառքները գերազանցել են 100,000 օրինակը[5]։ Ալբոմը գլխավորել է նաև 62 երկրների iTunes-ի թոփ ալբոմների չարթը, որը լավագույն ցուցանիշն է հարավկորեական գըրլ բենդերի շրջանում[6]։
«Ալբոմի նպատակն է մարմնավորել բոլոր այն հույզերը, որը կարող է զգալ մեկ անձը և ես նաև ցանկացա մեկ ալբոմում ներառել և դրական, և մռայլ զգացողությունները։»
2020 թվականի փետրվարի 18-ին հայտնի դարձավ, որ (G)I-dle-ը պատրաստվում է մարտի կեսերին քամբեք կատարել իրենց «I-Land: Who Am I» համաշխարհային շրջագայությանն ընդառաջ։ Նույն օրը նաև հայտնի դարձավ, որ խումբը աշխատում է տեսահոլովակի նկարահանումների վրա[8]։ Այնուամենայնիվ, թողարկումը հետաձգվում է COVID-19 համավարակի արդյունքում[9]։
Մարտի 19-ին Cube Entertainment-ը հայտարարում է, որ խումբը մինի ալբոմով քամբեք է կատարելու ապրիլի սկզբին։ Նրանք արդեն կատարել էին ալբոմի և տեսահոլովակի համար նկարահանումներն ու գտնվում էին քամբեքի եզրափակիչ աշխատանքների կատարման փուլում[10]։ Ավելի ուշ, նույն ամսին լեյբլը պաշտոնապես հաստատեց խմբի քամբեքի մասին՝ թողարկելով մի թիզեր լուսանկար, որում ներկայացված էր ալբոմի անվանումն ու թողարկման ամսաթիվը[11][12]։
«I Trust»-ը (G)I-dle-ի «I» շարքում երրորդն է, որին նախորդում են «I Am» և «I Made» մինի ալբոմները։ Ալբոմի թեմատիկան է՝ «i trust (ես վստահում եմ) = I trust myself (ես վստահում եմ ինքս ինձ)» և սրա միջոցով (G)I-dle-ը ցուցադրում է իր յուրահատուկ ինքնավստահությունը[13]։ Սոյոնը նշել է, որ ալբոմի ամբողջ կոնցեպտը ստեղծելիս ոգեշնչվել է, դիտելով «KonoSuba: God's Blessing on this Wonderful World! Legend of Crimson» անիմե ֆիլմը[14][15]։
↑Hong Seung-hoon (2020 թ․ մարտի 31). «(여자)아이들, 전소연 자작곡 'Oh my god'으로 컴백» [[Official] (G)I-DLE comeback with Jeon So-yeon's own song "Oh My God"]. NBN News.
↑Choi Jin-sil (2020 թ․ փետրվարի 28). «(여자)아이들, 월드투어·3월 새 앨범 발매 프로젝트 잠정 연기[공식]» [(G)I-dle World Tour, March New album release project tentatively postponed [Official]]. Spots Seoul. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
↑2020 케이팝 결산 [Top Songs of 2020: Korea]. Tonplein. 2020 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.