Iberia Express — International Airlines Group (IAG) միջազգային ավիացիոն հոլդինգին պատկանող ավիաընկերություն, որ սկսել է գործել 2012 թվականիմարտի 25-ից[1]։ Ավիափոխադրողի գլխավոր գրասենյակը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, իրեն ծնունդ տված հոլդինգի՝ Իսպանիայում առաջատար համարվող Iberia Airlines-ի շենքում[2]։
'Iberia Express'-ի ստեղծման մասին IAG հոլդինգի ղեկավարությունը հայտարարել է 2011 թվականիհոկտեմբերի 6-ին՝ միաժամանակ պարզաբանելով, որ նոր ավիաընկերությունն ստեղծվում է կարճ ու միջին երկարության ավիաուղիներով առևտրային (կոմերցիոն) փոխադրումներ իրականացնելու և ուղևորահոսքը Մադրիդի միջազգային Բարախաս օդանավակայանում Iberia Airlines-ի հեռագնա երթուղային ցանցի հետ կապակցելու նպատակով[3]։
2011 թվականի դեկտեմբերի վերջերին Iberia Airlines-ի օդաչուները ավիաընկերության գլխավոր գրասենյակի մոտ ցույց կազմակերպեցին՝ անհանգստանալով այն բանի համար, որ նոր ավիափոխադրողի ի հայտ գալով կարող են կորցնել իրենց աշխատատեղը։ Ավիաընկերության ղեկավարությունը, ցուցարարներին պարզաբանելով իրենց քաղաքականությունն ու ծրագրերը, հայտնեց, որ Iberia Airlines-ի ինքնաթիռների մի մասը մտադիր են փոխանցելու Iberia Express-ին՝ նոր երթուղային ցանցին սպասարկելու նպատակով, ընդ որում՝ առանց օդաչուների և ուղեկցող անձնակազմի ավելորդ համալրման, այնպես, որ օդաչուները մտահոգվելու ոչինչ չունեն, քանզի աշխատատեղերը ոչ միայն չեն կրճատվելու, այլև ավելանալու են, որովհետև Iberia Airlines-ի ղեկավարությունը պլանավորել է 2015 թվականի վերջին ընդլայնել տորմիղը և քառասուն նոր ինքնաթիռ ձեռք բերել[4]։ Ընդսմին՝ ձեռնարկի առևտրային մոդելը հանգամանորեն մշակելու ընթացքում մինչև անգամ նկատի է առնվել, որ նորաստեղծ Iberia Express-ը սկզբնական փուլում կարող է վնասով աշխատել, և գոյացած ճեղքվածքը կփակվի IAG հոլդինգի շահույթի հաշվին[5]։
↑«Información Legal y Protección de Datos.» Iberia Express. Retrieved on 15 March 2012. «Compañía Operadora de Corto y Medio Radio Iberia Express, S.A. con domicilio social en la calle Velázquez nº 130, 28006 Madrid»