«Ice Princess» | |||||
---|---|---|---|---|---|
Ազիլիա Բենքսի սինգլը | |||||
«Broke with Expensive Taste» ալբոմից | |||||
Թողարկված | Մարտի 23, 2015 | ||||
Ձայնագրված | 2012 | ||||
Ժանր | Թրեպ | ||||
Տևողություն | 3:43 | ||||
Լեյբլ | Azealia Banks Records, Caroline Records, Prospect Park | ||||
Պրոդյուսեր | AraabMuzik | ||||
Ազիլիա Բենքսի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«Ice Princess» (հայերեն՝ «Սառցե արքայադուստր»), ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի մարտի 23-ին՝ որպես նրա դեբյուտային «Broke with Expensive Taste» ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։
Երգը գրվել է Ազիլիա Բենքսի, Քևին Ջեյմսի և Ջոնաթան Հարիսի կողմից, իսկ երգի պրոդյուսերն է AraabMuzik-ը։ Երգում Բենքսը պարծենում է իր հարստությամբ[1]։ Ըստ «Spin» ամսագրի լրագրող Կարլի Բրենանի՝ սա թրեպ ժանրի երգ է[2]։ Երգի երաժշտությունն ու կրկներգը վերցված է ամերիկացի պրոգրեսիվ հաուս դիջեյ Մորգան Փեյջի «In the Air» երգից, որը թողարկվել է 2011 թվականին։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է WeWereMonkeys դուետը[3], նկարահանվել է 2015 թվականի փետրվարի սկզբին և ներկայացվել է մարտի 31-ին Բենքսի VEVO ալիքում[4]։ Տեսահոլովակի նկարահանումից առաջ Բենքսը լուսանկարներ է հրապարակում համացանցում, որոնցում նրա դեմքը սպիտակեցված է ներկով։ Այդ լուսանկարները քննադատության են արժանանում լրատվամիջոցների և հանդիսատեսի կողմից, քանի որ Բենքսը գրում է, որ ունի «ստիպակ դեմք»[5]։ Ի վերջո Բենքսը պարզաբանում է, որ փորձել է ծաղրել լրատվամիջոցներին և իրականում դրանք նրա չվերջացրած դիմահարդարումից են «Ice Princess» տեսահոլովակի նկարահանման համար։
Տեսահոլովակում Բենքսը սառցե մեդուսա է, ում մազերը վերածվել են օձերի։ Նա ունի ռոբոտների իր բանակը, որոնց հետ միասին պայքարում է գույնզգույն ամպեր ժայթքող հրաբխի դեմ։ Բենքսը նստելով իր սառցե հսկա օձի վրա դուրս է գալիս ճակատամարտի հրաբխի դեմ։ Նա հրաբխի արտադրած գույնզգույն ամպերի մի մասը վերածում է սառույցի, սակայն վերջում պարտվում է, քանի որ հրաբուխը ժայթքում է ավելի մեծ թվով ամպեր և Բենքսը հալվում է։
2015 թվականի ապրիլի 10-ին Բենքսը կատարել է երգը Coachella փառատոնի ժամանակ[6], իսկ նույն տարվա հուլիսի 10-ին նաև Bilbao BBK Live փառատոնի ժամանակ, որը անցկացվել է Իսպանիայի Բիլբաո քաղաքում[7]։ Երգը նաև ներառված է եղել Բենքսի Broke with Expensive Taste Tour համերգային շրջագայության երգացանկում։
Այլ նշումներ