Տեսակ | ծրագրավորման լեզու |
---|---|
Կատարման ձև | օբյեկտային կողմնորոշմամբ, Նախատիպային |
Առաջացել է | 2002 |
Ստեղծող | Սթիվ Դեկորտե |
Նախագծող | Սթիվ Դեկորտե, Ջոնաթան Ռայթ, Ջերեմի Թրեգունա |
Ընդլայնումներ | .io |
Տիպիզացիա | դինամիկ |
Ներշնչվել է | Smalltalk, NewtonScript, Self, Lua, Lisp, Act1 |
Ներշնչել է | Ioke, Restricted Io |
Արտոնագիր | BSD վերափոխված արտոնագիր |
Կայք | www.iolanguage.com |
Ելակոդ | github.com/IoLanguage/io |
Io (առաջին տառը՝ լատինատառ մեծատառ «i»), դինամիկ տիպավորմամբ սկրիպտային, օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորման լեզու։ Մշակվել է Սթիվ Դեկորտի կողմից (Steve Dekorte) 2002 թ․-ին։ Լեզվի իրականացումն առկա է բոլոր հարթակների համար, ազատ է (BSD արտոնագիր) և որպես սկրիպտային նախատեսված է ներկառուցման համար։
Ի տարբերություն Perl, PHP, Python և Ruby լեզուների, Io-ում օբյեկտի դաս հասկացողություն գոյություն չունի։ Դրա փոխարեն կիրառվում են նախատիպեր, ինչպես դա արվում է Lua-ում և JavaScript-ում։
Այսպիսով, օբյեկտների օրինակների, դասերի և անվանատարածքների համար Io-ում օգտագործվում են նախատիպերը։ Օպերատորների, մեթոդներին դիմելու, փոփոխականների վերագրման և ստացման համար օգտագործվում են հաղորդագրությունները։
Հետևյալ կոդը արտարծում է «Hello world!» արտահայտությունը println-ի միջոցով՝
"Hello world!" println
«Միայնակ» նախագծման կաղապարի իրականացումը՝
Singleton := Object clone // Օբյեկտներն ստեղծվում են (":=") ադեն գոյություն ունեցող օբյեկտների կլոնավորմամբ
Singleton clone = Singleton // clone դաշտի արժեքն փոխարինվում է ("=") այդ նույն օբյոկտի հղումով
|