Տեսակ | ծրագրային ապահովում |
---|---|
Նախագծումը՝ | TechSmith |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | Windows XP |
Լույս տեսավ՝ | նոյեմբերի 28 2007 |
Վերջին կայուն տարբերակ | 2.9 (Windows) (սեպտեմբերի 12 2015) |
Կայք | techsmith.com/jing-tool.html |
Jing (արտասանություն` Ջինգ [ˈdʒeɪɪŋ]), ծրագրային ապահովում սքրինքասթինգի համար (էկրանից տեսանյութի հեռարձակում), 2007 թվականին ստեղծել է TechSmith կորպորացիան՝ «Jing Project» անվամբ[1][2]։
Ծրագիրն օգտագործելու համար հարկավոր է գրանցվել[3]։ Գործիքը ընդգրկում է պատկերը (ֆորմատը՝ PNG) կամ տեսանյութը աշխատասեղանի առանձնացված հատվածից՝ ցանկության դեպքում նաև խոսափողի ձայնը[4]։ Նյութը ժամանակավոր շտեմարան ներբեռնելուց հետո, ծրագիրը առաջարկում է պահպանել այն իր սեփական առցանց տեսահարթակում՝ սոցիալական կայքերում (Facebook, Twitter, Flickr), նիշքերի փոխանցման կանխագրում կամ օգտատիրոջ համակարգչում[5][6]։ Առցանց տեսահարթակ բեռնելու դեպքում ծրագիրը ավտոմատ ստեղծում է URL ստեղծված հոլովակի վրա՝ հնարավորություն տալով կիսվել այլոց հետ[7][8]։ Jing-ը համատեղելի է Էփլ Մակինտոշ և Microsoft Windows օպերացիոն համակարգերի հետ[9]։ Jing-ը հասարակ ֆորմատի և սքրինքաստերի արագ բեռնման շնորհիվ գործածվել է թվային տեղեկատուներում և գրադարաններում[10]։
2009 թվականի հունվարի 6-ից TechSmith-ը թողարկել է Jing Pro տարբերակը՝ Jing-ի վճարովի պրեմիում տարբերակը[11]։ Ի տարբերություն անվճարների՝ պրոֆեսիոնալ տարբերակը աջակցում է պահպանման MPEG-4 ձևաչափը, տեսանյութի սկզբում և վերջում բացակայում է ջրանիշը, YouTube բեռնումը և տեսախցիկների հետ աշխատանքը[8][4][6]։ 2012 թվականի փետրվարին TechSmith ընկերությունը հայտարարել է Jing Pro-ի մոտալուտ փակման մասին։ Բոլոր օգտատերերը (անկախ բաժանորդագրության տեսակից) կարող էին օգտվել սերվիսից մինչև 2013 թվականի փետրվարի 28-ը[12]։
Անվճար տարբերակում ընդգրկման տևողությունը սահմանափակվում է 5 րոպեով, չկա հնարավորություն տեսանյութի որակը ընտրելու, իսկ հոլովակը պահպանվում է միայն SWF[3] ձևաչափով։ Պատրաստի տեսանյութի սկզբում և վերջում տեղադրվում է տեղեկություն այն մասին, որ հոլովակը ստեղծվել է Jing-ի օգնությամբ։ Բացակայում է ռուսերնի օժանդակությունը[4]։ «Мир ПК» ամսագիրը գործիքին տվել է 5-ից 3 միավոր[8]։
2020 թվականի հունիսի վերջին մշակողը հայտարարել է, որ աջակցությունը և Jing-ի հետագա մշակումը կկասեցվի 2020 թվականի հուլիսի 14-ին՝ կապված Adobe-ի՝ 2020 թվականի վերջին Flash-ի հետագա աջակցությունից հրաժարվելու պլանների հետ, համապատասխանաբար նաև SWF ֆորմատի։ Որպես փոխարինող TechSmith-ը խորհուրդ է տալիս Capture-ը, որը ձայնագրում է MPEG-4 Part 14 ձևաչափով։