Journal of Historical Review անգլ.՝ The Journal of Historical Review[1] | |
---|---|
Տեսակ | պատմության ամսագիր |
Հապավում | J.Hist.Rev. |
Լեզու | անգլերեն[1] |
Հիմնադրվել է | 1980 |
Հիմնադիր | Willis Carto? |
Հրատարակիչ | Պատմության վերանայման ինստիտուտ |
Երկիր | ![]() |
ISSN | 0195-6752 |
OCLC | 8361912 |
Կայք | ihr.org/journal/jhrarticles.shtml(անգլ.) |
Պատմության վերանայման ամսագիր (անգլ.՝ Journal of Historical Review), չգրախոսվող պատմական ամսագիր[2][3]։ Հիմնադրվել է նեոնացիստ Ուիլլիս Կարտոյի կողմից[4]։
Ամսագրում հրատարակվող հոդվածների թեմատիկան հիմնականում վերաբերում է Գերմանիայի պատմությանը նացիոնալ-սոցիալիստական, Երկրորդ համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի ժամանակաշրջանում, թեև հոդվածների մի մասը նվիրված է պատմության ավելի վաղ շրջաններին։ Հիմնական թեման Հոլոքոստի ժխտումն է[5][6]։
Ամսագիրն սկսել է լույս տեսնել 1980 թվականի գարնանը որպես եռամսյա հրատարակություն։ Հրատարակվել է 1980 թվականից մինչև 1986 թվականը, տպագրությունը դադարեցվել է 1987 թվականին, ապա շարունակվել մինչև 2002 թվականը։ Լույս է տեսել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Տորանս քաղաքում Պատմության վերանայման ինստիտուտի կողմից[7]։ 2002 թվականից ինստիտուտն իր նյութերը տարածում է իր պաշտոնական կայքի ու էլեկտրոնային փոստի միջոցով։ Ամսագրի հրատարակումը ներկայում դադարեցված է։ Սակայն նախկինում տպագրված համարները շարունակում են տարածվել ու վաճառվել ամսագրի հետ կապված Noontide Press հրատարակչության կողմից[8]։
Ամսագիրը քննադատողները, այդ թվում Անտիդիֆամացիոն լիգան, Հոլոքոստի ու եղեռնի ուսումնասիրման դանիական կենտրոնը, Ազգային անվտանգության գործակալության պատմաբան Ռոբերտ Հանյոկը[9][10] ամսագրին մեղադրել են կեղծ գիտականության մեջ[11]։ Երբ Նոամ Չոմսկին պաշտպանել է Ռոբեր Ֆորիսոնին, ով հոդվածներ էր գրում Պատմության վերանայման անսագրի համար, դա հանգեցրել է վեճերի, թեև Չոմսկին պնդել է, որ ինքը պաշտպանում է Ֆորիսոնի խոսքի ազատության իրավունքը, այլ ոչ թե նրա հոդվածներում պարունակվող ինչ-որ կոնկրետ պահանջներ։
Ամերիկյան պատմաբանների կազմակերպության (անգլ.՝ Organization of American Historians) հանձնաժողովի կողմից քննվել է ամսագրի բովանդակությունը և եզրակացվել, այն «ոչ այլ ինչ է, եթե ոչ գիտականության դիմակահանդես»[12]։ Չնայած ամսագիրը բնորոշվում է որպես պատմական գիտական հրատարակություն, Ամերիկյան պատմաբանների կազմակերպությունը հրաժարվել է այն ներառել մատենագրական ժողովածուներում, որովհետև Հոլոքոստի ժխտումը գիտական աշխարհում համարվում է լուսանցանշումային տեսություն և քաղաքական պրոպագանդա[13][14]։
Պատմաբան Ջոնաթան Պետրոպուլոսը The History Teacher գիտական ամսագրում տպագրված իր հոդվածում Journal of Historical Review-ն գնահատել է որպես ռասիստական ու հակասեմական[14]. «[ամսագիրը] զարմացնում է ռասիզմով ու հակասեմականությամբ. «Ամերիկյան չկայացած ռասայական քաղաքականության» մասին հոդվածներն ու հակաիսրայելական նյութերն ուղեկցվում են գազային խցիկների մասին նյութերով... Նրանք ակնհայտորեն գործ չունեն, նրանք շարունակողն են ռևիզիոնիստական ավանդույթների և պիտի հիշատակվեն որպես «Հոլոքոստը ժխտողներ»: Ամսագրին նման գնահատական է տվել նաև ամերիկյան Southern Poverty Law Center իրավապաշտպանական կազմակերպությունը[7]։
Ռուս պատմաբաններ Իգոր Ռիժկովն ու Մարիա Բորոդինան նշում են, որ Պատմության վերանայման ինստիտուտի կողմից «Պատմության վերանայման ամսագրի» հրատարակումը «թույլ է տվել ոչ միայն համախմբել ժխտողներին մեկ շարժման մեջ, այլև նրանց գործունեությանը տալ կեղծ գիտականության ձև»[3]։
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link){{cite book}}
: |edition=
has extra text (օգնություն)
|