Ketchapp | |
---|---|
![]() | |
Տեսակ | տեսախաղեր մշակող, համակարգչային խաղերի հրատարակիչ և կազմակերպություն |
Հիմնադրված է | 2014 և փետրվարի 20, 2012[1] |
Վայր | Փարիզ[1] |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Q112165928?[1] |
Մայր ընկերություն | Ubisoft |
Կայք | ketchappstudio.com |
Ketchapp SARL, ֆրանսիական ընկերություն, որը զբաղվում է բջջային սարքերի համար նախատեսված խաղերի մշակմամբ։ Տեղակայված է Փարիզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին Անտոնի և Միշել Մարկոս եղբայրների կողմից։ Նույն թվականին ընկերությունը թողարկեց հայտնի 2048 խաղի իրենց տարբերակը։ Ketchapp-ը հիմնականում զբաղվում է այլ մշակողների կողմից թողարկված պատահական խաղերի վերամշակմամբ։ Երբ 2016 թվականին ընկերությունը գնվեց Ubisoft-ի կողմի, այն ուներ ավելի քան 700 միլլիոն ներբեռնում[2]։
Ketchapp ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին Անտոնի և Միշել Մարկոս եղբայրների կողմից, Փարիզում[3]։
2014 թվականի մարտին, ընկերությունը կլոնավորեց Գաբրիել Չիրուլլի հայտնի 2048 գլուխկոտրուկ խաղը և թողարկեց iOS օպերացիոն համակարգի համար, որը պարունակում է գովազդ և ներքին գնումների համակարգ[4]։ Այն շատ կարճ ժամանակում սկսեց գլխավորել App Store-ի աղյուսակները[5]։ Ketchapp-ը սկսեց հայտիություն ձեռք բերեց հայտի խաղերի իր տարբերակները վերամշակելով, ինչպես օրինակ՝ 2013 թվականին թողարկված Flappy Bird խաղի Run Bird Run տարբերակը[6]։
2015 թվականի փետրվարին, ընկերությունը թողարկեց ZigZag խաղը[7], որը ըստ ընկերության նշումների չէր համարվում ոչ մի խաղի կլոնը, սակայն 2015 թվականին Mudloop ընկերությունը հայտարարեց, որ ZigZag-ը համարվում է իր Zig Zag Boom խաղի տարբերակը։ Ketchapp ընկերությունը մերժեց այս վարկածը[8]։
2016 թվականին Քրիստիան Կալդերոն միացավ Ketchapp ընկերությանը[9]։
2017 թվականին, Ketchapp ընկերությունն արդեն թողարկել էր 137 խաղ[10], ներառված նաև Jelly Jump խաղը[11]։ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին, ընկերությունը գնվեց ֆրանսիական Ubisoft ընկերության կողմի[12]։
{{cite web}}
: |last2=
has generic name (օգնություն)