![]() | |
---|---|
Տեսակ | Ծրագրավորման էզոթերիկ լեզու, ծրագրավորման լեզու և ծրագրավորման պրոցեդուրային լեզու |
Առաջացել է | 2007 |
Ընդլայնումներ | .lol և .lols |
Հիմքի վրա է | Lolcat |
Ներշնչվել է | Lolcat |
Կայք | lolcode.org(անգլ.) |
![]() |
LOLCODE, էզոտերիկ ծրագրավորման լեզու, որն ստեղծվել է lolcat’ах համացանցային մեմի ներգործության ներքո։
Պաշտոնական կայքում կարելի է գտնել լեզվի առանձնահատկությունները[1], և, չնայած որոշ նրբություններ նկարագրված չեն, արդեն գոյություն ունեն լեզվի մի քանի ինտերպրետատորներ և կոմպիլյատորներ։
LOLCODE-ն օգտագործում է անգլերեն համացանցային ժարգոնի բառարանը, որի շնորհիվ այդ ժարգոնին ծանոթ մարդը հեշտությամբ կարող է հասկանալ, թե ինչ է գրված ծրագրի կոդում, անգամ եթե նա LOLCODE լեզվի շարահյուսությունից տեղյակ չէ։ Ահա «Hello, world!» ծրագրի կոդը՝ գրված LOLCODE լեզվով՝
HAI
CAN HAS STDIO?
VISIBLE "HAI WORLD!"
KTHXBYE
Մեկ այլ օրինակ, որի միջոցով կարելի է արտարծել LOLCATS.TXT ֆայլի պարունակությունը՝
HAI
CAN HAS STDIO?
PLZ OPEN FILE "LOLCATS.TXT"?
AWSUM THX
VISIBLE FILE
O NOES
INVISIBLE "ERROR!"
KTHXBYE
Հրաման | Մեկնաբանություն |
---|---|
HAI | Ծրագրի սկիզբ |
CAN HAS ֆայլի անվանումը? | C ծրագրավորման լեզվում կիրառվող «#include (ֆայլի անվանումը)» դիրեկտիվի անալոգը LOLCODE լեզվում |
VISIBLE տող | Արտարծում |
KTHXBYE | Ծրագրի վերջը |
PLZ հրաման? AWSUM THX կոդ O NOES կոդ |
Բացառությունների վերամշակման բլոկը։ Այն Java-ում կիրառվող «try .. catch .. finally» կառուցվածքի անալոգն է LOLCODE լեզվում։ |
LOLPython[2] — Python լեզվի դաս, որն թույլ է տալիս ծրագիրը գրելիս օգտագործել LOLCODE-ը
LOLCODE.NET[3] — LOLCODE-ի կոմպիլյատորը MSIL-ում։ Այն այժմ գտնվում է մշակման փուլում
|