«Let It Snow! Let It Snow! Let It Snow!», Սուրբ Ծննդյան տոնին նվիրված անգլերեն ամենահայտնի երգերից մեկը։ Երգը գրել են բանաստեղծ Սեմմի Կանը և երգահան Ժյուլ Սթայնը 1945 թվականի հուլիսյան մի շոգ օր[2]։ Տարիների ընթացքում երգը կատարել են մեծաքանակ երաժիշտներ․ հայտնի է երգի շուրջ 20 կատարում։
Առաջին ձայնագրությունը կատարվել է 1945 թվականին «RCA Victor»-ում Վոն Մոնրոյի կատարմամբ[4], և 1946 թվականի հունվարի վերջից փետրվարի սկիզբն ընկած ժամանակահատվածում դարձել է հիթ՝ զբաղեցնելով «Billboard»-ի տարբերակով «Best Sellers music chart» շքերթի առաջին հորիզոնականը։ Վուդի Հերմանի մրցող ձայնագրությունը՝ փողի նվագակցությամբ և Սոնի Բերմանի կատարմամբ, նույն շքերթում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը։
Հաջորդիվ թողարկված ձայնագրություններից առավել հայտնի են․
2005 - Քարլի Սայմոն CD սինգլում։ Նրա տարբերակը տարբերվում է ոչ թե հյուրի, այլ սեփականատիրոջ կատարման տեսանկյունից[9]։ «Billboard»-ի «Adult Contemporary chart»-ում երգը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը[10]։
2012 - Ռոդ Սթյուարթ «Merry Christmas, Baby» ալբոմից։ 2012 թվականի դեկտեմբերին երգի այս տարբերակը «Billboard»-ի «Adult Contemporary chart» շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[11]։ Հինգ շաբաթ շարունակ երգը մնացել է առաջին հորիզոնականում՝ դառնալով շքերթի պատմության մեջ միակ տոնական երգը, որն այդքան երկար ժամանակ պահպանել է իր գերակա դիրքը[12]։
2017 - Լինդսի Սթիռլինգը սուրբ ծննդյան «Warmer in the Winter» ալբոմում թողարկել է երգի իր տարբերակը[13]։