Links 2 3 4 սինգլ Mutter ալբոմից | ||||
---|---|---|---|---|
Rammstein-ի | ||||
Թողարկված | մայիսի 14, 2001 | |||
Ձայնագրված | Studio Miraval, Ֆրանսիա, 2000 | |||
Ժանր | Neue Deutsche Härte, Ինդաստրիալ մետալ | |||
Տևողություն | 3:36 | |||
Լեզու | Գերմաներեն | |||
Լեյբլ | Motor Music | |||
Պրոդյուսեր | Յակոբ Հելլներ, Rammstein | |||
Rammstein-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Links 2 3 4 (գերմ.՝ Ձախ 2 3 4), գերմանական Rammstein ինդաստրիալ-մետալ-խմբի երգն է։ Խմբի թվով տասներորդ սինգլն է, և երկրորդը «Mutter» ալբոմից։ Թողարկվել է 2001 թ. մայիսի 14-ին Մոթոռ Մյուզիք լեյբլի կողմից[1]։ Խումբը թողարկել է այս երգը, որպեսզի հերքեն «Ֆաշիստական» հայացքները սատարելու և «նացիստական էստետիկայի» տարածման մեջ անդադար մեղադրանքները, և հանգամանորեն ցուցադրեն իրենց քաղաքական դիրքը։
Երգի տեքստում օգտագործվում է գերմաներեն «երկու» բառի այլընտրանքային տարբերակը՝ «zwo» (ցվո) -ն «zwei» (զվայ)-ի փոխարեն, որն հիմնականում օգտագործվում է Գերմանիայի զինված ուժերում։ Երգի խոսքերը հուշում են խմբի մասնակիցների ձախակողմյա հայացքներ ունենալու մասին։ Կրկներգը ակնարկում է Բերթոլթ Բրեխթի «Einheitsfrontlied» երգին, որը գրվել էր Գերմանիայի Կոմունիստական կուսակցության համար 1930 թվականին[2]։
Առաջին անգամ երգը նվագել են 2000 թվականի ապրիլին «Links» աշխատանքային անվանմամբ։ Կատարվում է յուրաքանչյուր համերգի ընթացքում։
Պատրաստվել է անիմացիոն տեսահոլովակ, որն ցուցադրում է մրջյունների սովորական ապրելաձևը։ Նրանք ունեն սեփական տներ, ֆուտբոլ են խաղում, ակումբ հաճախում, ուր պրոեկցիոն լապտերին երևում է Ռամշթայնի համերգային տեսանյութը։ Հետո նրանց հավասարակշիռ կյանքը խախտվում է բզեզների ներխուժումից։ Արդյունքում մրջյունները բանակ են ստեղծում և շարային երթով հակահարված են հասցնում և ջախջախում բզեզներին։ Տեսահոլովակի վերջի 5 վայրկյաններին ցուցադրվում է մրջյունների կողմից սպանված մարդկային ձեռք։
|