Lose Control | |
---|---|
Լեյի մինի ալբոմ | |
Թողարկված | 28 հոկտեմբերի 2016 թվական |
Ձայնագրված | 2016 թվական |
Ժանր | Mandopop |
Տևողություն | 24:05 |
Լեզու | Չինարեն |
Լեյբլ | S.M. Entertainment |
Պրոդյուսեր | Ջանգ Իսին |
Lose Control, համարվում է չինացի երգիչ և դերասան Լեյի (Ջանգ Իսին ), հարավկորեական EXO բոյ բենդի անդամի, միանձնյա առաջնաելույթի սկիզբը։ Այն թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը 1-ին (Կորեայի ժամանակով), Հարավային Կորեայում և Չինաստանում S.M. Entertainment-ի և KT Music-ի հովհանու ներքո։ Մինի ալբոմը ներառում է վեց սինգլ, այդ թվում "what U need?" և "Lose Control" սինգլները։
Մինի ալբոմը առևտրային հաջողությունների է հասել, զբաղեցնելով առաջին հորիզոնականը Gaon-ի ալբոմների հիթ-շարքում և 7-րդը 2016 թվականի ամենավաճառվող ալբոմների ցանկում և սահմանել է համաշխարհային գինեսի ութ ռեկորդներից յոթը YinYueTai չինական ամենշաբաթյա ալբոմների հիթ-շարքում։
2016 թվականի սեպտեմբերի 21-ին հայտարարվել է, որ Լեյը իր առաջին միանձնյա ալբոմը կթողարկի հոկտեմբերին[1]։ "what U need?" սինգլը թողարկվել է հոկտեմբերի 7-ին, որպես Լեյի ծննդյան նվեր իր երկրպագուների համար[2]։ Երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Չինաստանի Alibaba երաժշտական հիթ- շարքում։ Սինգլը և տեսահոլովակը հայտնվել են Չիաստանի, Հոնկոնգի, Ճապոնիայի, Մալազիայի, Թաիլանդի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Կանադայի և ԱՄՆ-ի երաժշտական հիթ-շարքերի բարձր հորիզոնականներում[3]։ Հոկտեմբերի 21-ին հայտարարվել է, որ Լեյը կթողարկի իր առաջին «Lose Control» մինի ալբոմը, որը բաղկացած է 6 չինարեն երգերից, հոկտեմբերի 28-ին Հարավային Կորեայում և Չինաստանում։ "what U need?" սինգլը ավելացվել է մինի ալբոմին։ Լեյը պրոդյուսերն է, անձամբ է պատասխանել կոմպոզիցիայի և երգերի խոսքերի գրմանը[4][5]։ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին S.M. Entertainment-ը թողարկել է "Lose Control" երաժշտական տեսահոլովակի թիզերը։ "Lose Control" պաշտոնապես թողարկվել է հոկտեմբերի 28-ին համացանցի և կանոնավոր խանութների միջոցով։
"Lose Control" երգը 6 շաբաթ շարունակ եղել է Billboard's China V հիթ-շարքի առաջին հորիզոնականում։ "what U need?" երգը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը China V հիթ-շարքում, ինչպես նաև Billboard's World Digital Songs հիթ շարքում։ «Lose Control» երգը գլխավորել է "Alibaba Top 100 Weekly Songs" հիթ-շարքը 14 շաբաթ, նաև առաջին հորիզոնականը YinYueTai’s TOP 100 Songs of 2016 հիթ-շարքում։
Հոկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 4-ին Լեյը անցկացրել է մամուլի ասուլիս մինի ալբոմի համար Շանհայի քաղաքային համայնքի համար, Չինաստանում[6]։
Լեյը առաջին անգամ կատարել է "what U need?" երգը 2016 թվականի հոկտեմբերի 9-ին Բուսանում տեղի ունեցած Ասիական երգերի փառատոնի ժամանակ, Հարավային Կորեա[7][8]։
Լեյը առաջնաելույթ է կատարել նոյեմբերի 15-ին «The Show» երաժշտական ծրագրի ժամանակ[9]։
«Lose Control» ռեկորդ է սահմանել որպես մենակատար, ընդ որում նախնական պատվերների քանակը անցել է 200,000 օրինակը, նույնիսկ մինչև ֆիզիկական ալբոմի թողարկումը։ Սա առաջացրել է մատակարարման պակաս, և այն փաստը, որ ոչ բոլոր պատվերներն են հնարավոր իրականացնել առաջին օրը։ Ֆիզիկական ալբոմի վաճառքը մեկ օրում կազմել է 50,000 օրինակ, որը ռեկորդային էր կորեացի մենակատարների համար[10]։ Նա նաև ռեկորդ է սահմանել մենակատարի համար՝ ֆիզիկական ալբոմների վաճառքով, առաջին հանգստյան օրերին գերազանցել է 97,000, իսկ 7 օրվա ընթացքում վաճառվել է 125,000, որը համարվում է ամենաբարձր վաճառվողը մենակատարների մեջ, առաջին շաբաթում[11]։ Թվային ալբոմի ավելի քան 1,000,000 պատճեններ վաճառվել են Հիամի[12]։ Ալբոմը սահմանել է YinYueTai China Weekly Charts-ի Գինեսի ութ ռեկորդներից յոթը։ «Lose Control» երգի երաժշտական տեսահոլովակը եղել է #1-ը ներկա ժամանակ (98.54) և ամեն շաբաթ (100.00): 2016 թվականին ալբոմը վաճառել է 260,000 ֆիզիկական կրկնօրինակ[13]:«Lose Control » դարձել է մենակատարի ամենավաճառվող ալբոմը Gaon հիթ շքերթի պատմության մեջ՝ վաճառելով 274,238 կրկնօրինակ։ Ալբոմը համարվում է մենակատարի ամենավաճառված ալբոմը Hanteo հիթ շքերթում՝ վաճառելով 247,660 կրկնօրինակ։ 2017 թվականի հունվարի 23-ին պարզվել է, Hanteo-ում ալբոմի թողարկման պահից վաճառվել է 250,000 կրկնօրինակ։
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Arrangement | Տևողություն | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Lose Control (失控)» | Լեյ, CC | Դևին Չանել, Լեյ | Դևին Չանել, Լեյ | 3:31 | ||||
2. | «what U need? (你要什么)» | Լեյ, CC | Դևին Չանել, Լեյ | Դևին Չանել, Լեյ | 4:00 | ||||
3. | «Tonight» | Վանգ Յա Ջուն,Լեյ, CC | Դևին Չանել, Լեյ | Դևին Չանել, Լեյ | 3:33 | ||||
4. | «MYM» | Լեյ | Command Freaks, Լեյ | Command Freaks, Լեյ, Մենգ Յոնզե | 4:03 | ||||
5. | «MYM» (Acoustic Version) | Լեյ | Լեյ | Լեյ, Մենգ Յոնզե | 4:47 | ||||
6. | «Relax (守望)» | Լեյ | Դևին Չանել, Լեյ | Դևին Չանել, Լեյ | 4:21 | ||||
24:05 |
Հիթ-շարք (2016) | Զբաղեցրած հորիզոնական |
---|---|
Հարավկորեական ամենշաբաթյա ալբոմների հիթ-շարք (Gaon)[14] | 1 |
Ճապոնական ալբոմների հիթ-շարք (Oricon)[15] | 34 |
Հիթ-շարք (2016) | Զբաղեցրած
հորիզոնական |
---|---|
Հարավկորեական ամենամսյա ալբոմների հիթ-շարք (Gaon)[16] | 1 |
Հիթ-շարք (2016) | Զբաղեցրած
հորիզոնական |
---|---|
Չինական ալբոմների հիթ-շարք (YinYueTai Vchart)[17] | 1 |
Հարավկորեական ամենամյա ալբոմների հիթ-շարք (Gaon)[18] | 7 |
Երկիր | Վաճառք |
---|---|
Հարավային Կորեա (Gaon)[19] | 275,116 |
Ճապոնիա (Oricon)[20] | 2,689 |
Չինաստան (DL)[12] | 1,038,974+ |
Երկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Պրոդյուսեր |
---|---|---|---|---|
Հարավային Կորեա | 28 հոկտեմբերի 2016 թվական | CD, թվային ներբեռնում | S.M. Entertainment | Ջանգ Իսին |
Չինաստան | թվային ներբեռնում | |||
Համաշխարհային |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|
|