«Love» | ||||
---|---|---|---|---|
Լանա Դել Ռեյի սինգլը | ||||
«Lust for Life» ալբոմից | ||||
Թողարկված | Փետրվարի 18, 2017 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ժանր | ինդի փոփ և դրիմ փոփ | |||
Երգահան |
| |||
Տևողություն | 4:39 | |||
Լեյբլ | ||||
Պրոդյուսեր |
| |||
Լանա Դել Ռեյի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Love, ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի երգն է։ Թողարկվել է 2017 թվականի փետրվարի 18–ին՝ Polydor Records և Interscope Records լեյբլների կողմից, որպես երգչուհու հինգերորդ ստուդիական ալբոմ Lust for Life–ի (2017) լիդ–սինգլ։ Երգի պրոդյուսերներ հանդիսացան Լանա Դել Ռեյը, Էմիլ Հայնին, Բենի Բլանկոն, Ռիք Նաուլսը և Կիերոն Մենզիեսը։ Փետրվարի 17–ին Լոս Անջելեսում փակցվեցին գովազդային պաստառներ, որից հետո թողարկման օրը հետաձգվեց, քանզի համացանցում նույն օրը երգն ապօրինի կերպով թողարկվեց և տարածվեց[1][2][3][4]։
Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ քննադատների կողմից։ Pitchfork ամսագրի աշխատակից Իվ Բարլովը գրում է․ ««Love»–ը մի ստեղծագործություն է, որը ստիպում է զգացմունքներին առաջ գալ և իմաց տալ, որ սերը միշտ հաղթում է»։ Բարլովը երգին նաև տվել է «Լավագույն նոր երգ» կոչումը[5]։ Rolling Stone–ի Դանիել Կրեպսը երգը կոչեց «օրհներգային»[6], Vulture–ի Ֆրանկ Գուանը այն անվանեց «սքանչելիորեն լավ»[7], PopCrush–ի Էրիկա Ռուսելը գրել է, որ երգը «միջին տեմբր ունեցող ստեղծագործություն է՝ երիտասարդության և սիրո մասին»[8]։
«Love»–ը Billboard Hot 100–ում զբաղեցրեց 44–րդ հորիզոնականը, դառնալով Դել Ռեյի ամենաբարձր զբաղեցրած հորիզոնականը՝ Ultraviolence ալբոմի լիդ–սինգլ West Coast–ից հետո։ Ինչպես նաև այն գրավեց 2–րդ հորիզոնականը «Հոթ ռոք երգեր» շքերթում՝ անցնելով 2013 թվականի Young and Beautiful–ի 3–րդ հորիզոնականը։ «Love»–ը դարձավ Դել Ռեյի առաջին համար 1 երգը «Ռոք թվային երգերի վաճառքներ» հիթ–շքերթում՝ վաճառելով 46,000 օրինակ իր առաջին շաբաթում, ըստ Nielsen Music–ի։ Երգը ինչպես նաև գրավեց 5–րդ հորիզոնականը «Ռոք աուդիոծառայությունների երգեր» շքերթում՝ 6.6 լսումներով։ Այն զբաղեցրեց 9–րդ հորիզոնականը «Թվային երգեր» չարթում։
Համաձայն BreatheHeavy.com կայքի տեսահոլովակը ստեղծման ընթացքում է եղել սկսված 2016 թվականի հունիս ամսից։ Աննա Կոֆոնը՝ Լանա Դել Ռեյի վարսահարդարը, Ինստագրամում ավելացրել էր Դել Ռեյի դիմահարդարման պարագաների նկարները, որը հետագայում ջնջեց[9]։
2017 թվականի փետրվարի 20–ին Դել Ռեյը Ինստագրամյան ուղիղ եթերում հայտարարեց տեսահոլովակի մասին։ Ուղիղ եթերից մի փոքր անց տեսահոլովակը կարելի էր գնտել ՅուԹյուբի պատշոնական էջում։ Առաջին շաբաթվա ընթացքում այն հավաքեց ավելին քան 19 միլիոն դիտում[10]։
Տեսահոլովակը սկսվում է սև ու սպիտակ կադրերով, որտես Դել Ռեյը բեմի վրա երգում է փոքրիկ հանդիսատեսի համար։ Մյուս կադրերում ցուցադրվում են երկու երիտասարդ զույգեր, ովքեր պատրաստվում են ծովափ այցելելուն։ Երբ Դել Ռեյը սկսում է երգել կրկներգը, տեսահոլովակը ստանում է գույներ և երիտասարդ զույգը ավտոմեքենայի մեջ միայնակ լինելով լողում է տիեզերքում։ Երգի վերջում Դել Ռեյն ու իր բենդը երգում են Լուսնի վրա։ Ապա տեսախցիկը ցուցադրում է տիեզերքը, որը վերածվում է սև անցքի։ Ռեժիսոր է հանդիսացել Ռիչ Լին։
Rolling Stone–ի համար գրելիս Դանիել Կրեպսը տեսահոլովակը կոչեց «երազային» և գրեց, որ «հոլովակը տատանվում է սև ու սպիտակ և գունավոր կադրերի միջև։ Դել Ռեյը երգում է «Love»–ը զուգադրված զույգերի տեսարաններով, ովքեր երիտասարդ են և սիրահարված»[11]։ A.V Club–ի Կելսի Ջեյ Ուայթն ասել է, որ ««Love»–ն ուղարկում է տիեզերքով մեկ ուղևորվելու», կոչելով այն «հիասքանչ սքայ–ֆայ վիդեո»[12]։ NME–ի Լյուկ Մորգան Բրիտոնը ասում է, որ հոլովակում «տեսնում ենք Դել Ռեյին դրամատիկ կերպով տիեզերքում երգելիս»[13], իսկ Consequence of Sound–ի Բեն Կայեն կոչել է հոլովակը «ռոմանտիկ»[14]։
Լանա Դել Ռեյը երգն առաջին անգամ կատարել է 2017 թվականի մարտի 17–ին՝ South by Southwest փառատոնի ժամանակ, Օստին, Տեխաս[15]։
«Love»–ը կարելի է լսել Siesta Key հեռուստաշոուի առաջին սերիայի ժամանակ[16]։
Թվային ներբեռնում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Love» | 4:39 |
10" Ձայնապնակ – "Love" / "Lust for Life" LP[17] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Love» | 4:32 | |||||||
2. | «Lust for Life» (The Weeknd–ի մասնակցությամբ) | 4:24 |
Չարթ (2017) | Հորիզոնական |
---|---|
ARIA[18] | 41 |
Ö3 Austria Top 75[19] | 43 |
Ultratop Flanders[20] | 41 |
Ultratip Wallonia[21] | 9 |
Canadian Hot 100[22] | 48 |
IFPI[23] | 17 |
Singles Digitál Top 100[24] | 25 |
Ֆրանսիա (SNEP)[25] | 12 |
Media Control AG[26] | 68 |
Հունաստանի թվային երգեր (Billboard)[27] | 3 |
Single Top 10[28] | 4 |
Իսլանդիա(RÚV)[29] | 9 |
Իռլանդիա (IRMA)[30] | 35 |
Իտալիա (FIMI)[31] | 53 |
Նոր Զելանդիայի Հիթսիքերս (RMNZ)[32] | 3 |
(AFP)[33] | |
Scottish Singles Top 40[34] | 16 |
Singles Digitál Top 100[35] | 13 |
PROMUSICAE[36] | 5 |
Շվեդիա (Sverigetopplistan)[37] | 49 |
Schweizer Hitparade[38] | 27 |
UK Singles Chart[39] | 41 |
Billboard Hot 100[40] | 44 |
Hot Rock Songs (Billboard)[41] | 2 |
Adult Alternative Songs (Billboard)[42] | 29 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Բրազիլիա (ABPD)[43] | Gold | 20,000* |
Շվեդիա (GLF)[44] | Gold | 20 000x |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Երկիր | Տարեթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Ծան․ |
---|---|---|---|---|
Ամբողջ աշխարհ | Փետրվարի 18, 2017 | Թվային ներբեռնում | – | |
Միացյալ Թագավորություն | Փետրվարի 24, 2017 | Ժամանակակից հիթ ռադիո | [45] | |
Միացյալ Նահանգներ | Մարտի 28, 2017 | Ալտերնատիվ ռադիո | Interscope | [46] |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)