MG 13

MG 13
Տեսակզենքի մոդել
ԵնթատեսակԳնդացիր
Երկիր Վայմարյան Հանրապետություն
Ծառայության ընդունման տարի1930
ՊատերազմներԻսպանիայի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Portuguese Colonial War?
ԱրտադրողRheinmetall AG
Փամփուշտի տեսակ7,92×57 մմ

MG 13 (գերմ.՝ Maschinengewehr 13), գերմանական ձեռքի գնդացիր, որը մշակվել է MG MG 08/18 ձեռքի գնդացիրի հիման վրա Rheinmetall ընկերության գնդացիրների մշակման բաժնի (MG-Versuchsabteilung) զինագործների, տեխնոլոգների և ինժեներների կողմից Լուիս Շտանգեի գլխավորությամբ[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

MG 13 7,9-միլիմետրանոց գնդացիրը կառուցվել է հիման վրա կարճ փողով ավտոմատիկայի հիման վրա։ Սնուցումը կատարվում է 25 փամփուշտ ներառող պահեստատուփից կամ 75 փամփուշտ ներառող թմբուկավոր պահեստատուփից[1]։

Ստեղծման և կիրառման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենք ստեղծելիս հիմք է ընդունվել MG 08/18 «Դրեյզե» գնդացիրը։ Մինչև սպառազինության մեջ ընդգրկվելն այն ունեցել է Gerät 13 պայմանական անվանումը[1]։

Գնդացիրը ջրայինի փոխարեն ստացել փողի օդային սառեցում, փողը դարձել է հեշտ փոխվող, սնուցման համար ստեղծվել են զամբյուղաձև և S-ձև պահեստատուփեր։

Տարբերակներ և ձևափոխումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • MG.13k – տանկային գնդացիր մինչև 600 մմ կարճացված փողով[1]։ Այն նախատեսված է տանկերի, զրահամեքենաների սպառազինության և մասամբ որպես ավիացիոն գնդացիր օգտագործելու համար[2]։

Շահագործող երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վայմարյան հանրապետություն – ընդունվել է ռեյխսվերի սպառազինության մեջ 1931 թվականին[1],
  • Նացիստական Գերմանիա – սպառազինությունից հանվել է 1934 թվականին և փոխարինվել ավելի կատարյալ MG 34 գնդացրով, սակայն շարունակել է օգտագործվել զորքերում այնքան ժամանակ, քանի դեռ վերմախտը չի ստացել բավարար քանակությամբ նոր MG 34 գնդացիրներ։ Բացի այդ, MG 13-ն օգտագործվել է գերմանական PzKpfw i առաջին սերիական թեթև տանկերի սպառազինության և Ju 87 վայրընթաց ինքնաթիռների համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո պահեստային պաշարները հանձնվել են զորքերին[1],
  • Ֆրանկիստական Իսպանիա – 1936 թվականին Իսպանիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Գերմանիայից սկսվել է գնդացիրների մատակարարումը ֆրանկիստների համար[1],
  • Իսպանիայի երկրորդ հանրապետություն – Իսպանիայում պատերազմի ընթացքում որոշ քանակությամբ ռազմավարային գնդացիրներ օգտագործվել են հանրապետականների կողմից,
  • Պորտուգալիա Պորտուգալիա – սպառազինությունից հանված MG 13 գնդացիրների մեծ մասը վաճառվել է Պորտուգալիային, որտեղ նրանք մնացել են սպառազինության մեջ ընդհուպ մինչև 1940-ական թվականների վերջը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Илья Шайдуров. Неизвестный и знаменитый Луис Штанге (часть 1) // журнал «Мастер-ружьё», № 12 (165), декабрь 2010. стр.22-35
  2. Ф.К. Бабак. Стрелковое оружие вермахта. – Издательство «Полигон», 2002 г. стр. 161

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]