Mobvoi | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Վայր | Պեկին, Չինաստան |
Երկիր | Չինաստան |
Կայք | mobvoi.com |
Mobvoi, ընկերություն, որը զբաղվում է արհեստական բանականության, չիներենի հասկացման, բնական լեզվի և ներքին վիրտուալ որոնման համակարգերի մշակմամբ[1]։
Mobvoi ընկերության կազմի կորիզը կազում են Google ընկերության ծրագավորողներ, արհեստական բանականության մշակողներ, Nokia ընկերության նախկին աշխատակիցներ, ծրագրավորողներ այնպիսի առաջատար համալսարաններից ինչպիսիք են՝ Johns Hopkins, Harvard, MIT, Cambridge և Tsinghua, ինչպես նաև առաջատար ինտերնետ-ընկերությունների՝ Yahoo Beijing, Baidu, Tencent նախկին աշխատակիցներ։ Mobvoi ընկերության թիմի 60 տոկոսը ծրագրավորողներ են։
Mobvoi ընկերությունը իր կազմավորման սկզբից ի վեր անցել է ֆինանսավորման 5 փուլ՝ Sequoia Capital, Zhenfund, SIG, Perfect Optronics Ltd (HK listed), GoerTek (A-Share listed) և Google ընկերությունների և ֆոնդերի կողմից, իսկ ներդրումների ընդհանուր թիվը կազմել է 75 մլն ամերիկյան դոլար[2]։
Mobvoi ընկերությունը հիմնադրել է Ժիֆի Լին 2012 թվականի հոկտեմբերին[3]։ 2013 թվականին ընկերությունը թողարկեց ձայնային որոնման համակարգը, որը ներկայացվեց հայտնի WeChat հավելվածում[4]։
2014 թվականին ընկերությունը թողարկեց իր անկախ հավելվածը ձայնային որոնման համար՝ Chumenwenwen-ը[5], որը գրավում էր ավելի քան 60 հատված ուղղահայաց որոնման ժամանակ, որը իր մեջ կրում էր տարբեր տեսակի առօրեական տեղեկություններ[6]։
2014 թվականին Mobvoi-ին թողարկեց իր սեփական օպերացիոն համակարգը՝ Ticwear OS 1.0 հիմնված Android օպերացիոն համակարգի վրա[7]։ Ընկերութունը սկսեց համագործակցել Frog Designto ընկերության հետ խելացի ժամացույցների թողարկման համար[8]։ 2015 թվականի հուլիսին Չինաստանում թողարկվեց Ticwatch խելացի ժամացույցը, Ticwear 3.0 օպերացիոն համակարգով։ Ticwatch-ը վաճառքի թվով Չինաստանում զբաղեցնում է առաջին տեղը, Apple Watch-ից հետո առաջին է այնպիսի պլատֆորմներում ինչպիսիք են JD.com[9], Tmall, Suning և Amazon-ը։ Ticwatch օգտագործում են ավելի քան 100 000 մարդ[10]։
Android Wear-ը կնքեց ստրատեգիական համագործակցության պայմանագիր Mobvoi ընկերության հետ, Android Wear-ը Չինաստանում ներկայացնելու համար։ Moto 360-ը դարձավ Android Wear-ի առաջին սարքավորումը, որը թույլ է տալիս կատարել ձայնային որոնում և չիներենի գեներացում, որը մշակվել է Mobvoi ընկերության օգնությամբ[11]։ Ընկերությունը թողարկեց Mobvoi Store ծառայությունը, որը Android Wear-ի պաշտոնական գործընկերն է Չինաստանում[12]։
2016 թվականին Mobvoi ընկերությունը թողարկեց Ticauto՝ արհեստական բանականությամբ օժտված հետևի հայլի ավտոմեքենաների համար[13][14][15]։ Ticauto և Ticmirror ընկերայացվեցին CES 2016-ի ժամանակ[16]։
2016 թվականի հունիսին JD crowdfunding պլատֆորմում մեկնարկեց դրամահավաք Ticwatch 2 նախագծի համար։ 11 օրվա ընթացքում հավաքվեց 12 մլն յուան։ 2016 թվականի հուլիսի 25-ին ընկերությունը Kickstarter կայքում սկսեց դրամահավաք Ticwatch 2 Global Edition նախագծի համար։ Kickstarter-ում նախագիծը հասավ իր նպատակին 50 հազար ամերիկյան դոլար 10 րոպեից քիչ ժամանակում։ Ընկերությունը 29 օրից քիչ ժամանակահատվածում հավաքեց ավելի քան 2 մլն դոլար[17]։
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)