«Monster» | |
---|---|
![]() | |
Լեդի Գագայի սինգլը | |
«The Fame Monster» ալբոմից | |
Ձայնագրված | Record Plant Studios (Լոս Անջելես, Կալիֆոռնիա) |
Ժանր | սինթփոփ, դենս-փոփ |
Երգահան | Լեդի Գագա |
Տևողություն | 4:09 |
Լեյբլ | Streamline, Kon Live, Cherrytree, Interscope |
Պրոդյուսեր | RedOne, Լեդի Գագա |
«Monster», ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Լեդի Գագայի սինգլը նրա երրորդ` The Fame Monster (ԷՌ) մինի-ալբոմից։ Այն ձայնագրել են Լեդի Գագան, RedOne-ը` Space Cowboy-ի հետ համատեղ։ Քննադատները գնահատել են երգի երաժշտական ձևավորումը, բայց այն չեն սիրել։ Երգը 2010 թվականին ունեցել է հաջողություններ։
Երգի տեքստը պատմում է վատ տղայի հետ առանց փոխհամաձայնության սեքսի վախի մասին։ Երգչուհին ասել է, որ այդ երգը իր մեջ արթնացրել է կայուն հարաբերություններ ունենալու ցանկություն։
MTV News-ին տված հարցազրույցում, Լեդի Գագան ասում է, որ «Monster»-ը բնոութագրում է «կապվածության վախը և սիրո կրքի վախը»։
Գագան երգում վերցնում է այնպիսի ձայնային միջակայք, որը հասնում է E3-ից B4-ի։ Երգը ձայնագրվել է Լոս Անջելեսի Record Plant Studio-ում՝ 2009 թվականին։
«Monster»-ը սկսվում է Գագայի հետևյալ խոսքերից՝ «Ինձ մի կոչիր Գագա»։ Դրանից հետո գնում է թեթև կմկմոց և թմբուկների ձայնը 1980-ականների ոճով, որը PopMatters-ից Էվան Սոուդիի կարծիքով ստեղծում է աշխույժ տոնև օգտագործվում են ծանր բասեր, կիթառի և երգչախմբի ձայներ, այդ պահին Timbaland-ի նման տղամարդու ձայնը երգում է՝ «Տաք, ինչպես դժոխքը»։
2010 թվականի հունվարի 15-ին՝ Լեդի Գագան կատարում է այս երգը՝ Օպրի Ուինֆրիի շուի ընթացքում։ Գագան հայտնվել է կոստյումով և զգեստով, փշերի նման սանրվածքով։ Այդ երգից հետո նա երգել է «Bad Romance» և «Speechless» երգերը։ Նաև Գագան կատարել է երգը The Monster Ball Tour համերգային շրջագայության համերգների ժամանակ։ Կատարումը սկսվել է գլուխը շարժող սև շան և ագռավների տեսահոլովակի ցուցադրումից։ Հետո Գագան Մայքլ Ջեքսոնին ուղղված պարողների մազերի խմբի հետ կատարում է երգը։ Կատարման վերջում հրեշները սպանում են Գագային, և նա հայտնվում է լողազգեստով արյան լճակի մեջ։ Դրանից հետո Մանչեստրում եղան շատ բողոքներ։
Միացյալ թագավորությունում «Monster»-ը առաջին անգամ լույս է տեսել UK Singles հիթ-շքերթի 68-րդ հորիզոնականում՝ 2009 թվականի դեկտեմբերի 12-ին, բայց հաջորդ շաբաթում իր տեղը սկսել է զիջել։ 2010 թվականի օգոստոսի 16-ին, «Monster»-ը առաջադրվել է Նոր Զելանդիայի Singles Chart հիթ-շքերթի 30-րդ հորիզոնականում, թվային ներբեռնման և ռադիոեթերի շնորհիվ։ Nielsen SoundScan-ի տվյալներով ԱՄՆ-ում «Monster»-ը ներբեռնվել է համացանցից ավելի քան 207 000 անգամ։
Հիթ-շքերթ (2009–10) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Australian Singles Chart[1] | 80 |
Canadian Digital Songs[2] | 73 |
Hungarian Singles Chart[3] | 6 |
New Zealand Singles Chart[4] | 29 |
UK Singles Chart[5] | 68 |
US Bubbling Under Hot 100 Singles[6] | 12 |
US Hot Dance Club Songs[7] | 29 |
US Hot Dance/Electronic Digital Songs[8] | 20 |
US Latin Pop Airplay[9] | 22 |
|