«Strange Days» | |
---|---|
The Doorsի երգը «Strange Days» ալբոմից | |
Թողարկված | 25 սեպտեմբեր, 1967 |
Ձայնագրված | Մայիս, Օգոստոս 1967 |
Ժանր | պսիխոդելիկ ռոք, բլյուզ-ռոք |
Տևողություն | 3:04 |
Լեյբլ | Elektra |
Հեղինակ | The Doors |
Կոմպոզիտոր | Ջիմ Մորիսոն |
Պրոդյուսեր | Փոլ Ա. Ռոթշիլդ, The Doors |
Moonlight Drive-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Այն ընդգրկվել է խմբի երկրորդ ստուդիական ալբոմի՝ Strange Days-ի ցանկում։ Իսկ հետո նաև ալբոմի երկրորդ սինգլի Love Me Two Times-ի Բ-կողմն է եղել։ Երգը իրենից ամբողջովին ներկայացնում է բլյուզային կատարում, և Ռոբի Կրիեգերի առանց տակտի ռիթմը հենց դրա ապացույցն է։ Երգը ձայնագրվել է խմբի առաջին դոմի ձայնագրումների ժամանակ Trans World Pacific Studios ստուիայում[1]։ The song was recorded during the group's first demo recordings at Trans World Pacific Studios.[2]
Երգը նաև առաջիններից էր որը գրվել է Ջիմ Մորիսոնի կողմից։ Ինչպես նշում են Ջերի Հոպկինսը և Դանի Սաջերմանը, Մորիսոնը գրել է երգը երբ դեռ բնակվում էր Վենետիկյան ծովափի մի բնակարանի վերնատանը 1965 թվականին։ Հետո երբ նա հանդիպում է իր ընկերոջը և ապագա խմբի անդամ Ռեյ Մանզարեկին նա արտասանում է լավ հիշվոց այս խոսքերը. "Արի լողանք դեպի լուսինը, արի բարձրանանք ալիքի վրայով, թափանցիր երեկոյի մեջ որտեղ քաղաքը քնում է թաքնվելու համար" ("Let's swim to the moon, let's climb through the tide, penetrate the evening that the city sleeps to hide")։ Մանզարեկը ապշած էր այս տողերից և նրանք որոշում են խումբ հիմնել։ Մորիսոնը արդեն որոշել էր խմբի անունը՝ The Doors[1]։
Համերգային կատարումների ժամանակ երգի բառերը բացահայտում են մի մահվան պատմություն սուզվելու պատճառով, միգուցե մարդասպանություն, կամ ինքնասպանություն, կամ էլ պարզապես շատ հեռու տեղ գնալու ինչ որ պատրաստություններ։ Մորիսոնը երգում է համերգային կատարումների ժամանակ, հավանաբար իմպրովիզ անելով, "ձկներ քո ընկերների համար" ("fishes for your friends") և "մարգարիտներ քո աչքերի համար" ("pearls for your eyes"), ներկայացնելով մի փտած դիակ որը պառկած է օվկիանոսի հատակին, միաժամանակ հիշատակելով Շեքսպիրին[3]։
Երգը ընդգրկվել է 1971 թվականին նկարահանված Two-Lane Blacktop ֆիլմի մեջ։ Երգը նաև ընդգրկվել է Less Than Zero ֆիլմում 1987 թվականին։ Ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ջոն Հենիգանի,ավարտական շարժման անունը հենց "Moonlight Drive" է[4]։
|