«My All» | ||||
---|---|---|---|---|
Մրայա Քերիի սինգլը | ||||
«Butterfly» ալբոմից | ||||
Թողարկված | 1998 թվականի ապրիլի 21 | |||
Ֆորմատ | CD | |||
Ձայնագրված | 1997 | |||
Ժանր | փոփ, R&B, լատինամերիկյան | |||
Տևողություն | 3:50 | |||
Լեյբլ | Columbia Records | |||
Պրոդյուսեր | Ուոլթեր Աֆանասեֆ | |||
Մրայա Քերիի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«My All» (հայերեն՝ «Իմ ամեն ինչ»), երգ, որը գրվել է 1997 թվականին ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի և Ուոլթեր Աֆանասևի կողմից Քերիի «Butterfly» յոթերորդ ստուդիական ալբոմի համար[1]։ Երաժշտական նվագակցությամբ օգտագործվել են լատինամերիկյան կիթառի հնչյուններ, ոճական լատինական ակորդներ, իսկ առաջին կրկներգում՝ ավելի ժամանակակից R&B ոճով հարվածային գործիքներից առաջ, նրբորեն օգտագործվել են լատինական հարվածային գործիքներ[2][3]։ Երգի քնարական հերոսուհին ասում է, որ հանուն սիրելիի հետ անցկացրած մեկ գիշերվա կտա այն ամենը, ինչ ունի։ Երգը թողարկվել է ալբոմի հինգերորդ սինգլով 1998 թվականին։
Ուոլթեր Աֆանասյևն ասում է.
Ինձ բոլորն ասում են. «Նման է ռուսական երգի»։ Ես նույնիսկ վերադաշնակման մեջ ներառել եմ ակուստիկ կիթառ, ակորդեոն, փոքր-ինչ մանդոլին, որը նման է բալալայկային։ Ինձ համար կարևոր էր, որ անձամբ Մրայա Քերին զգա այդ մեղեդին. «Այո, եկեք հորինենք այսպիսի ռուսական երգ»[1][4]։ - Ուոլթեր Աֆանասյև
|
«My All» երգը «Butterfly» ալբոմի հինգերորդ սինգլն էր, բայց դարձավ ԱՄՆ-ում երրորդ գլխավոր միայնակ սինգլը և երկրորդ առևտրային հաջողակ սինգլը։ Դա մեկն էր սակավաթիվ սինգլներից, որոնք ժամանակի ընթացքում արժեզրկվեցին մինչև 49 ցենտ, ինչը հանգեցրեց բարձր վաճառքի՝ չնայած երկրի ռադիոկայաններում ցածր շրջանառության[5]։ Արդյունքում «My All»-ը դարձավ երգչուհու երաժշտական գործունեության մեջ 13-րդ հիթը՝ համաձայն ամերիկյան «Billboard Hot 100» շքերթի, և Մրայան դարձավ առավել մեծ քանակությամբ #1 հիթ ունեցող առաջին կատարողը ԱՄՆ-ում։ Ի սկզբանե երգը թողարկվել է ԱՄՆ-ում «Breakdown» սինգլի հակառակ կողմում, բայց առաջնելույթը եղել է երկրորդ տեղում, և երկու շաբաթ անց բարձրացել է «Billboard Hot 100»-ի առաջին հորիզոնական։ Սինգլը մեկ շաբաթ շարունակ՝ 1998 թվականի մայիսի 17-ից մինչև 23-ը, մնացել է շքերթի բարձրագույն հորիզոնականում՝ դառնալով Մրայայի առաջին սինգլը, որը մեկ շաբաթ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
«My All»-ը շարունակեց Մրայայի սինգլների լավ վաճառքի միտումը, որը սկսվել էր 1997 թվականին «Honey» երգից։ Այդ ժամանակ «Billboard» ամսագիրը ավելի շատ առաջնահերթություն էր տալիս ոչ թե սինգլի վաճառքին, այլ հայտերի և վերարտադրության քանակին։ Այդ կապակցությամբ «Columbia Records» ընկերության ղեկավարությունը կողմնորոշվեց դեպի երգերի զանգվածային վաճառքը, քանի որ ռադիոկայաններում շրջանառությունը մեծ չէր։ Սինգլը 12 շաբաթ շարունակ մնաց լավագույն տասնյակում, և 20 շաբաթ՝ հենց շքերթում։ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան սինգլին շնորհել է պլատինե վկայագիր։ 1998 թվականի վերջին «My All»-ը «Billboard Hot 100» շքերթում զբաղեցնում էր 16-րդ հորիզոնականը, իսկ Միացյալ համաշխարհային շքերթում՝ 2-րդ հորիզոնականը։
Սինգլը մեծ հաջողություններ գրանցեց նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս՝ հասնելով մինչև Թոփ 10-ի հետևյալ երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Ֆրանսիա և Շվեյցարիա, իսկ մի շարք այլ երկրներում ընդգրկվեց Թոփ 20-ում։
«My All» երգն ունի բազմաթիվ ռեմիքսներ, երեք մաքս-սինգլներից երկուսը թողարկվել է ԱՄՆ-ում։ Այս սինգլի հիմնական R&B ռեմիքսը, որում նորից գրվել են Մրայայի վոկալային հատվածները, կոչվում է «So So Def» remix[6]: Այն հիմնված է «Loose Ends» խմբի «Stay a Little While» երգի վրա։ Տեքստում միավորվել են «My All» և «Stay a Little While» երգերի առաջին տները և կրկներգերը։ Ռեմիքսի պրոդյուսերը Jermaine Dupri-ն էր՝ «Lord Tariq» և «Peter Gunz» խմբերի ռեփերների մասնակցությամբ։
Դեյվիդ Մորալեսի գլխավոր պարային ռեմիքսը, որն առավել հայտնի է որպես «Classic Club mix», դարձել է Մրայայի և Դեյվիդի առաջին համատեղ աշխատանքը։ Այս ռեմիքսում Մրայան նորից չի գրել վոկալային հատվածները, բայց, այնուամենայնիվ, ավելացվել են բեք-վոկալի համար վոկալային նոր վերադաշնակումներ։ Երգը ԱՄՆ-ում դարձել է գլխավոր պարային հիթը՝ հաստատելով Մրայայի և Դեյվիդի դիրքերը ակումբային երաժշտության ժանրում։ Ավելի ուշ այդ ռեմիքսը օգտագործվել է որպես պարային ընդմիջում Մրայայի՝ 2003 թվականի «Charmbracelet World Tour» և 2006 թվականի «Adventures of Mimi Tour» համաշխարհային շրջագայությունների ժամանակ։
Մրայան ձայնագրել է «My All»-ի իսպաներեն տարբերակը՝ «Mi Todo» (երգի թարգմանությունը՝ Մաննի Բենիտոյի), որը թողարկվել է «My All» սինգլում և «Butterfly» ալբոմի իսպանական տարբերակում։ Ի տարբերություն «Hero» և «Open Arms» երգերի՝ Մրայան այս երգի իսպանական տարբերակը ձայնագրել է կրճատ տեքստով՝ համեմատած «My All»-ի բնօրինակ տարբերակի։ Երգի առաջին տողը սխալ է թարգմանվել և պարունակել է քերականական սխալներ։ Ավելի ուշ երգչուհին իր կայքում նշել է, որ այլևս իր երգերը չի կատարի իսպաներեն տարբերակներով, մինչև չստուգի թարգմանության ճշտությունը և տեքստի արտասանությունը («My All»-ը նրա վերջին երգն է, որը գրանցվել է իսպաներենով և անգլերենով)։ «Columbia Records»-ը լիազորել է «Ippocratis» «Grego» Bournellis խմբին (DJ Grego-յի գլխավորությամբ) կատարել նույնատիպ ռեմիքսներ «Mi Todo» երգի համար, բայց այդ չորս ռեմիքսները թողարկվել են միայն Մեքսիկայի պրոմոընկերության համար։
|
|
Տեսահոլովակը նկարահանվել է սև-սպիտակ երանգներով՝ Պուերտո Ռիկոյից ոչ հեռու, և համարվում է «Herb Ritts» նորաձևության տան լուսանկարչի վերջին աշխատանքներից մեկը մահվանից առաջ։ Տեսահոլովակը (թողարկվել է 1998 թվականի մարտին) սկսվում է Մրայայի կերպարով, որը պառկած է օվկիանոսում գտնվող թիանավակում, և շարունակվում է լողափում, որտեղ նա գտնվում է փարոսի ճառագայթներից լուսավորվող ծաղիկների մեջ։ Ծաղիկներից ոչ հեռու գտնվող ծովային խեցիում պառկած Մրայայի կերպարը ներշնչվել է Սանդրո Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» կտավից։ Կուլմինացիոն պահը սիրահարների հանդիպումն է, բայց տեսահոլովակի վերջում Մրայան մնում է միայնակ։
Բնօրինակ տեսահոլովակը վերամշակվել և վերաթողարկվել է՝ որպես «Classic Club Radio Mix» ռեմիքսի պաշտոնական հոլովակ։ Տեսահոլովակ է նկարահանվել նաև «So So Def» ռեմիքսի համար (ռեժիսոր՝ Diane Martel): Տեսահոլովակում նկարահանվել են Մրայան, Դյուպրին, Lord Tariq-ը և Peter Guns-ը, որոնք ընկերների տանը մասնակցում էին երեկույթի։ Տեսահոլովակը նկարահանվել է վատ որակով և դասվում է տնային տեսահոլովակների շարքին։
|
|
1 «My All»/«Breakdown»
{{cite book}}
: |work=
ignored (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)