«My Father’s Eyes» | ||||
---|---|---|---|---|
Էրիկ Կլեպտոնի երգը «Pilgrim» ալբոմից | ||||
Թողարկված | 1998 | |||
Ֆորմատ | CD | |||
Ժանր | բլյուզ-ռոք | |||
Տևողություն | 5։24 | |||
Լեյբլ | Reprise Records | |||
Հեղինակ | Էրիկ Քլեփթոն | |||
Պրոդյուսեր | Էրիկ Քլեփթոն, Սայմոն Քլայմի | |||
Pilgrim ալբոմի երգացանկ | ||||
|
«My Father’s Eyes», երգ, գրված Էրիկ Քլեփթոնի կողմից՝ Pilgrim ալբոմի համար։ Կոմպոզիցիայի պրոդյուսերները եղել են Քլեփթոնը ու Սիմոն Քլեյմին և սինգլի կարգավիճակով այն թողարկվել է 1998 թվականին․ Billboard Airplay-ի չարթերում հասել է մինչև 16-րդ հորիզոնական, իսկ Hot Adult Contemporary Tracks-ի չարթերում՝ գրավել 2-րդ հորիզոնականը[1]։
Քլեփթոնի բառերով, երգի հիմնական ոգեշնչումը եղել է իր սեփական կյանքը՝ նա երբեք չի տեսել իր հորը, որը մահացել էր 1985 թվականին։ Երգում նա նկարագրում է իր զգացմունքային վիճակը՝ իր ցավը, որ նա չգիտի իր հորը։ «Իմ հոր աչքերը» երգի բառերը վերաբերվում են նաև Քլեփթոնի որդուն՝ Կոնորին, որը մահացել էր չորս տարեկան՝ հասակում բնակարանի պատուհանից վայր ընկնելու պատճառով։ «Երգի մեջ ես զուգահեռ փորձել եմ նկարագրել ինձ՝ իմ որդու աչքերով, և իմ հոր աչքերը, որին ես երբեք չեմ հանդիպել»՝ գրում է Քլեփթոնը իր կենսագրականում։ «My Father’s Eyes»-ը «Գրեմմի» մրցանակ է ստացել «Լավագույն տղամարդկային վոկալով փոփ կատարում» անվանակարգում։
Քլեփթոնը այս երգը առաջին անգամ կատարել է 1992 և 1996 թվականներին՝ էլեկտրական և ակուստիկ տարբերակներով, որոնք արմատապես տարբերվում էին օրիգինալից և թողարկվել են 1998 թվականին։ Դրանից հետո նա երգը կատարել է 2004 թվականին՝ «Tears in Heaven»-ի հետ միասին՝ ընդհուպ մինչև 2013 թվականը։